ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ Կասպարյանին, Ժան Պիեռ Կուբերտաֆոնին, Պիեռ Ուզուլիասին, Մուհամեդ Լաքհիլային եւ Դանիել Կազարյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը ողջունեց ֆրանսիացի խորհրդարանականներին եւ երախտագիտություն հայտնեց վերջիններիս վճռականության եւ հետեւողականության համար՝ հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման եւ զարգացման գործում:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ամենաբարձր մակարդակով հաստատված երկխոսության դրական դինամիկան, պարբերաբար տեղի ունեցող երկկողմ փոխայցերն ու հանդիպումները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նաեւ ֆրանսիացի խորհրդարանականների կարեւոր դերակատարությունը՝ հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի առավել ընդլայնման եւ հարստացման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերին եւ դրա շրջանակներում հաստատված համագործակցությանը: ԱԳ նախարարը նշեց, որ ՖՄԿ-ն միջազգային եւ տարածաշրջանային համագործակցության լավ հարթակ է, եւ ընդգծեց, որ Հայաստանը` որպես գագաթաժողովը նախագահող պետություն, իր վճռական ներդրումն է ունենալու ֆրանկոֆոն արժեքների առաջմղման եւ տարածման գործում: Ներկայացնելով ՖՄԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանը նաեւ կարեւորեց կառույցի` միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացումը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նախարար Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում:

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում էին նաեւ ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ եւ այնտեղ ունեցած հանդիպումները: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի պատգամավորներին` մարդու իրավունքները հարգելու իրենց սկզբունքային դիրքորոշման եւ վճռականության համար՝ շեշտելով, որ Արցախը նախեւառաջ մարդիկ են, որոնց առանց խտրականության պետք է հասանելի լինեն բոլոր մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները: Նշվեց, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ մարդու ընդհանրական իրավունքների հանդեպ ցուցաբերված համերաժշության արտահայտություն է:

 

Տպել
1414 դիտում

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան