Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի քանի ընկերությունների

12/09/2019 schedule12:45

Կառավարությունն մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում, մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար բավարարեց:

«Իրինա Կոչոյան» ԱՁ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ Հրազդան քաղաքում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 80 մլն դրամի ներդրում, նոր սարքավորումների եւ մոտ 581 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 35 աշխատատեղ, կստեղծվի եւս 15-20 նոր աշխատատեղ` 70.000-80.000 դրամ միջին աշխատավարձով։

Նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 600 մլն դրամ, որից 450 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 150 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 581 մլն 975 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 49 մլն 536 հազար դրամ:

Արտոնություն տրվեց «Անիպլաստ» ՍՊԸ-ին. ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սննդի փաթեթավորման համար` պոլիվինիլքլորիդային ինքնակպչուն թաղանթի արտադրության մեջ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1 մլրդ 390 մլն 216 հազար դրամի ներդրում, որից 298 մլն 39 հազար դրամը արդեն իրականացվել է կապիտալ ներդրումների համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի եւ նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 33 աշխատատեղ:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 619 մլն 240 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 46 մլն 595 հազար դրամ:

Արտոնություն տրվեց նաեւ «Արիկո- Գոռ» ՓԲԸ-ին. ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կոշիկի եւ կաշվե պարագաների արտադրության մեջ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 457 մլն 161 հազար դրամի ներդրում, հումքի եւ նոր սարքավորումների ձեռքբերման համար:

Ներկայումս առկա է 13 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6-9 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 185 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 260 մլն 368 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 13 մլն 18 հազար դրամ:

Տպել
1387 դիտում

Սեպտեմբերի 21-ին Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կտեղափոխվեն այլ հատված

Ամենաանհասկանալին նախկինների հրճվանքն է

Հրդեհի հետևանքով տուժած բնակիչը հոսպիտակացվել է

Աննա Հակոբյանը միացել է Վանաձորի կիրճում աշխատող խմբին (լուսանկարներ)

Հրդեհ Աբովյանում. այրվում է 3000 խմ կուտակած թափոն (տեսանյութ)

Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. Քննչական կոմիտե

Հրդեհ է բռնկվել Երևանի Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում

Կրակոցներ Երևանում. նախնական տեղեկություններով, 33-ամյա տղամարդը կրակել է մի քանի անձանց ուղղությամբ

Աննա Հակոբյանը Վանաձորում է. մեկնարկել է «Մաքրապատում» ծրագիրը

Հաստատվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք, մահացել է 2 մարդ՝ 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ

Արցախի Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի

Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը. ԿԳՄՍ նախարարը Վերին Գետաշենում է

Յուրօրինակ տոնակատարություն կլինի սեպտեմբերի 21-ի հեռուստատեսային եթերում. Նիկոլ Փաշինյան

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-ից 27 տարեկան կանանց զինվորական վարժանքներ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Լեդի Գագայի նոր տեսահոլովակում Փարաջանովի «Նռան գույնը» հիշեցնող պատկերներ կան ու հայերեն բառեր

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի մտադրությունն ի ցույց է դնում այդ պետության իրական դեմքը

Մորուքով ՀՀ վարչապետն ու ռուս գործակալները․ ովքե՞ր են գաղտնի փաստաթղթերում հայտնված Կանդիդատը, Սվետլանան ու Միշան

Պարոն Բադասյանը իրեն օրենքից ավելի բարձր դասեց. Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցը բաց նամակով դիմել է վարչապետին

«Ֆորդ Տրանզիտ»-ում 5 խմ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)