Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Դեբեդավանի միակ մանկապարտեզի բացման արարողությանը (լուսանկարներ)

31/08/2019 schedule16:24

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում 4 տարվա ընդմիջումից հետո ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 30-ին վերաբացվել է գյուղի միակ մանկապարտեզը։ Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹ City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Այրում խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, դեբեդավանցիներ։ Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանի աղոթքով վերաբացված մանկապարտեզ հաճախելու է համայնքի ավելի քան 30 երեխա։  Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

‹‹Շատ խորհրդանշական է, որ առաջիկա ուսումնական տարվա նախաշեմին Դեբեդավանում մանկապարտեզի դռներն ենք բացում։ Մեր փոքրիկները պետք է ունենան ամենալավ պայմանները, որովհետեւ նրանք տաղանդավոր են․ մենք դրանում այսօր համոզվեցին։ Եվ մենք պարտավոր ենք նրանց ապահովել ամեն ինչով, որպեսզի նրանք ունենան երջանիկ մանկություն։ Մենք դա մեր պարտքն ենք համարում եւ օր ու գիշեր աշխատում ենք դրա համար։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլորին՝ գաղափարի հեղինակին,  հիմնադրամի բոլոր նվիրատուներին, Դեբեդավանի կանանց, ովքեր իրենց ձեռքերով նորոգել են մանկապարտեզը։ Շնորհակալություն, որ այսպիսի գեղեցիկ միջավայր եք ստեղծել։ Խոսեցիք ճանապարհների վատ լինելու մասին, ես, ինչպես տեսաք, մեկ ժամ ուշացումով տեղ հասա․ պատճառն այն է, որ Տավուշի մարզում ամեն մետրը մեկ շինարարություն էր․ ասֆալտապատում էին ճանապարհները։ Դա խոստումնալից է, դա նշանակում է, որ մի օր նաեւ գյուղին կհասնի ասֆալտապատումը եւ այդ բազմաչարչար հարցը նոր կառավարությունը կլուծի։ Ես իսկապես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ձեր գյուղում, Ձեր ընկերակցությամբ։ Ես երջանիկ եմ այս երեխաներին տեսնելով եւ կրկին ուզում եմ ասել, որ մեր պարտքն է ամեն ինչ անել մեր երեխաների համար։ Առավել եւս մայրաքաղաքից հեռու գյուղերի եւ նրանց բնակիչների համար, ինչպիսին դուք եք։ Դուք հերոսներ եք։ Դուք իմացեք, որ մենք Ձեր կողքին ենք։ Մանկապարտեզի վերանորոգում կլինի, թե որեւէ այլ բան՝ միշտ իմացեք, որ մենք Ձեր կողքին ենք, ես Ձեր կողքին եմ››,- իր ելույթում ասաց Աննա Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ մանկապարտեզի բացումը տոն կպարգեւի դեբեդավանցի փոքրիկներին։

‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի գնահատմամբ դեբեդավանցի երեխաներն ապացուցեցին, որ շատ շնորհակալ եւ շատ կարեւոր գործ է արվել։ ‹‹Մանկապարտեզի բացումը շատ կարեւոր է ոչ միայն ծնողներին ազատ ժամանակ տրամադրելու առումով, որպեսզի կարողանաք աշխատել, այլ նաեւ մեր երեխաների զարգացման տեսանկյունից՝ միմյանց հետ շփվելու, միասին մեծանալու համար։ Սա կարեւոր իրադարձություն է։ Մենք այցերի միջոցով հետեւել ենք, թե ինչպիսի զարգացում է ունեցել մանկապարտեզի վերանորոգումը։ Մեկ նախադասությամբ ուզում եմ ամփոփել Ձեր կատարած աշխատանքը՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի։ Սա հենց այդ դեպքն է››,- ասաց Հովհաննես Ղազարյանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի գնահատմամբ էլ մանկապարտեզի վերանորոգումը պետության, հասարակության, համայնքի եւ բարեգործական կազմակերպության  հստակ համագործակցության արդյունք է։ ‹‹Տեսնում ենք, որ եթե լինում ենք միասնական մեկ բռունցք՝ ապա ամեն ինչ հնարավոր է։ Պարտադիր չէ, որ շատ փող լինի։ Պետք է լինի հաստատակամություն, կամք, նպատակասլացություն, ինչը մենք այսօր բարեբախտաբար ունենք։ Այսօր մեր կառավարությունը, մարդիկ՝ լծված ոգեւորությամբ եւ ձգտմամբ, կարողանում են հասնել ցանկացած նպատակի››։

Դեբեդավանի մանկապարտեզը բացվել է 4 տարվա ընդմիջումից հետո։ Մանկապարտեզի վերանորոգմանն աջակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը՝ իր շուրջ միավորելով մի շարք կազմակերպությունների եւ դեբեդավանցիներին։ Մանկապարտեզը հիմնովին նորոգվել է, փոխվել է հատակն ու առաստաղը։ Գործընկերների աջակցությամբ վերանորոգված մանկապարտեզը կահավորվել է։ 

Տպել
4357 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի