Վանաձորում թոշակառուներն ահազանգում են՝ բժշկասոցիալական փորձաքննություններ չեն կայանում

Լոռու մարզի բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովում տեւական ժամանակ է կաթվածահար իրավիճակ է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը մի քանի ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք պատմել են, որ բժշկասոցիալական փորձաքննություններ շուրջ 2 ամիս է՝ տեղի չեն ունենում. նախ պատճառաբանում են՝ թե հանձնաժողով որպես այդպիսին գոյություն չունի, հետո էլ թե՝ համապատասխան մասնագետներ չկան: Վերջերս դիմած քաղաքացիներին գործակալությունից ասել են, թե մասնագետները, որոնք տարբեր մարզերից են գալիս, չեն հասցնում իրենց տարածքի հետ, նրանց մի մասն էլ արձակուրդում է. «Հիվանդ մարդ եմ, վրես առողջություն չկա, ինչքան կարող եմ գնալ հետ գալ, 2 կոպեկ թոշակ եմ ստանում, դրել կտրել են, ինչ է թե մասնագետ չունեն, ու իմ պես շատ հաշմանդամություն ունեցող մարդիկ կան, ովքեր երկար ժամանակ ա չեն կարողանում էդ անտեր ֆտեկի կամիսյան անցնեն»,-մեզ հետ զրույցում պատմեց ահազանգած քաղաքացին, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ: Նրա խոսքով՝ հուլիսից այս կողմ, հանձնաժողովային որեւէ նիստ չի արվել, ինչի արդյունքում ոչ միայն զրկվել են հաշմանդամության կարգից, այլ նաեւ՝ ամեն ամիս տրվող հաշմանդամության թոշակից. «Ճիշտ է՝ իրենք ասում են, որ կարգը վերականգնելու ժամանակ կորցրած գումարներն էլ են վերադարձվելու, բայց մենք դեղ ենք առնում, ինչու ոչ նաեւ՝ դրանով ենք ապրում»:

Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովում իրավիճակը քաոսային է դարձել, երբ ԱԱԾ-ն այս տարվա մայիսի սկզբին բացահայտել ու խափանել էր ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի կոռուպցիոն սխեման: ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ձ եռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ.Մ-ն և նույն հանձնաժողովի անդամները, գալով նախնական համաձայնության, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան բժշկասոցիալական փորձաքննություններ՝ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու, տևողության ժամկետները սահմանելու և քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018թ. դեկտեմբերից մինչև 2019 թվականի  ապրիլը, տասնյակ անձանցից պահանջել և որպես  խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար՝ յուրաքանչյուրից 20-55 հազարական դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀԺ-ի տեղեկություններով՝ մեղադրանք էր առաջադրվել, այնուհետ նաեւ կալանավորվել էր հենց հանձնաժողովի նախագահը:

Այդ օրվանից մինչ օրս, փաստորեն, քաոսային իրավիճակ է տիրում: Մեզ հասած տեղեկություններով՝ մինչեւ ԱԱԾ-ի օպերացիան, ամեն ինչ բնականոն է եղել, ամեն շաբաթ հանձնաժողովի նիստ է կայացել, սակայն դրանից հետո հանձնաժողովի գործունեությունը կասեցվել է: Գործընկերներին օգնության են եկել հարեւան հանձնաժողովներից: Վերջին շրջանում էլ հանձնաժողովը, որ բաղկացած է եղել 2-4 անդամներից, որոնց մեծ մասը Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի ԲՍՓ-ների անդամներ են, աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողացել գալ Վանաձոր ու նիստ գումարել, իսկ օգոստոսին էլ, քանի որ արձակուրդային ամիս է, էլ ավելի է կաթվածահար արել առանց այդ էլ կաթվածահար վիճակը:

Մայիսին գործունեությունը կասեցրած ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովը սպասարկում էր Վանաձոր քաղաքն ու Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանը՝ բազմաթիվ գյուղական համայնքներով:

Ահազանգած քաղաքացիների պատմելով՝ իրենց նման շուրջ 150 քաղաքացի ավելի քան 2 ամիս սպասում է բժշկասոցիալական փորձաքննության կայացմանը: Նրանց պատասխանել են, թե սեպտեմբերին կսկսեն հանձնաժողովի նիստեր գումարել: Հաշմանդամություն ունեցող անձինք սակայն նկատում են՝ չսպասարկված քաղաքացիների թիվը գնալով մեծանում է, եւ դժվար թե սեպտեմբերին հանձնաժողովը կարողանա սպասարկել բոլորին:

Ի դեպ, բժշկա-սոցիալական փորձաքննության գործակալության կայքում եւս ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի գործունեությունը կասեցված է նշված:

ՀՀ ԲՍՓ գործակալության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Մկրտչյանը ՀԺ-ի հետ զրույցում հերքեց, թե ԼՈՌԻ 1 ԲՍՓ-ի հանձնաժողովի կասեցման հետ կապված հանձնաժողով այնտեղ չկա. «Հայտնի պատճառներով է կասեցվել, եւ մինչեւ դատարանի որոշում չլինի, մենք այդտեղ որեւէ բան անել չենք կարող: Մենք շատ լավ կազմակերպում ենք աշխատանքները, նախ Լոռի-1-ի գործառույթները դրված են Լոռի 2-ի վրա, որը սպասարկում է Ստեփանավան, Սպիտակ եւ Տաշիր համայնքները, ու քանի որ Լոռի 2-ի հանձաժողովը շաբաթը 1 կամ 2 օր է կարողանում գալ, եւ որ Վանաձորը մեծ քաղաք է, մենք Երեւանից, Գեղարքունիքից տարբեր ԲՍՓ-ներ ենք ուղարկում կուտակումների ժամանակ՝ լրացուցիչ փորձաքննությունների համար, այս քանի օրն էլ Տավուշից է գնալու, քանի որ Լոռի 2-ը հիմա արձակուրդում է»,-ասաց նա:

Նունե Մկրտչյանի խոսքով՝ իրենք չեն թողնում, որ մարդկանց օրն ու ժամը անցնի ու չփորձաքննվեն. «Մենք էլի ԲՍՓ-ներ ունենք, որոնց գործողությունը կասեցված է, կողքի ԲՍՓ-ների միջոցով փորձում ենք դա իրականացնել»:

Դիտարկմանը, որ ըստ քաղաքացիների, 2 ամիս է նիստ չի գումարվում, հակադարձեց. «Լոռի 1-ում չի գումարվել, ուրիշ հանձնաժողովների կողմից է գումարվել, փորձաքննությունը իրականացվել է, մարդիկ որոշումներ ստացել են»,-ասաց նա, խնդրելով տրամադրել այն քաղաքացիների տվյալները, ովքեր գնացել են, ժամկետը լրացել է, բայց չեն ստացել: Երբ տիկին Մկրտչյանին փոխանցեցինք քաղաքացու դիտարկումը, որ հուլիսի 20-ից այս կողմ չի արվել, միանշանակ հերքեց, նշելով, որ անցած շաբաթ կոնկրետ կայացել է. «Կուտակումներ, իհարկե ունենք, բայց դա չի նշանակում, թե չեն սպասարկվում իրենք, եթե տեսնենք, որ ժամկետների շեղում ենք ունենում, այլ ԲՍՓ-ներ ենք ուղարկում, վերջապես մարդիկ նպաստ են ստանում, դեղորայք են ստանում….չենք թողնում, որ տուժեն»,-վստահեցրեց բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը, մեկ անգամ եւս խնդրելով տրամադրել ահազանգող քաղաքացիների տվյալները, որպեսզի կարողանան պարզել խնդիրը:

Նունե Մկրտչյանը մեկ անգամ եւս պնդեց՝ շաբաթվա մեջ, առնվազն 1-2 անգամ փորձաքննություն իրականացվում է, անգամ եթե իրենք չեն հասցնում, նոր ԲՍՓ են ուղարկում. «Ես հերքում եմ, որ հնարավոր է քաղաքացի լինի, ով 1 ամիս է չի սպասարկվել, ինչ մնաց 2 ամիս, դա մեր վարչարարության օրենքն է պահանջում»:

Տպել
1527 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին