Կառավարությունը վերցնում է խմելու ջրի խնդիրը հիմնավոր լուծելու հարցը, համայնքը պետք է վերցներ ժամանակավոր լուծման հարցը

ՀՀ Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Արճիս բնակավայրը, որն ունի մոտ 1300 բնակիչ, արդեն երկու ամիս է՝ խմելու ջրի լրջագույն խնդիր ունի։ Այսօր գյուղացիները փակել էին Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Երկու ամիս առաջ բնակիչները նույն խնդրով փակել էին Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը: 

Այսօր գյուղացիները մոտ հինգ ժամ փակ պահեցին ճանապարհը՝ այդ ընթացքում ձեւակերպելով երկու հիմնական պահանջ․ 1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը, 2. հնարավորության դեպքում մինչեւ ծրագրի իրականացումը ապահովել ժամանակավոր լուծում՝ կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար։

Արճիս գյուղի բնակիչ Գարիկ Միսկարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում տեղի բնակիչները մի կերպ այստեղից-այնտեղից են խմելու ջուր հայթհայթել։ Նրա խոսքով՝ առանցքային խնդիրն այն է, որ Ստեփանավանից դեպի Նոյեմբերյան մեծ ջրախողովակ է գնում, որն անցնում է հենց Արճիս բանակավայրի միջով, եւ խնդրին ժամանակավոր լուծում տալու համար պետք է այդ խողովակի վրա պոմպ դրվի՝ Արճիսի բնակիչներին խմելու ջուր հասցնելու համար։

Այրում խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը մեր զրույցում ասաց, որ թեպետ կառավարությանը այս հարցով բազմիցս դիմել են, սակայն որեւէ արձագանք մինչ օրս չեն ստացել։ Ինքը չգիտի՝ պատասխան ինչու չի եկել, բայց գիտի, որ մարզպետարանում տեղյակ են խնդրից։ Պարանյանն ասաց, որ մարզպետարանից հայտնել են՝ պետք է մեծ ծրագիր նախագծվի՝ խնդիրը հիմնովին վերացնելու համար, պետք է դիտահորեր ու ջրաչափներ տեղադրվեն, բայց մինչ խնդիրը ժամականավորապես լուծելու համար այլ քայլեր են անհրաժեշտ։ Մեր զրուցակիցը եւս հիշատակեց Ստեփանավանից Նոյեմբերյան գնացող ջրախողովակին Արճիսի համար պոմպ ավելացնելու տարբերակը։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, սակայն, մեր զրույցում ասաց, որ իրենք ի սկզբանե ձեւակերպել են այս հարցն ու նախնական հաշվարկ արել՝ խնդիրը հիմնովին լուծելու համար մոտ 100 մլն դրամ է անհրաժեշտ․

«Մենք խնդիրը ձեւակերպել ենք հենց առաջին պահից, նախնական հաշվարկ ենք արել, կառավարությունը որոշել է հիմնավոր լուծել խնդիրը, խոսքը 100 մլն դրամի մասին է։ Ծրագիրը նախագծային փուլում է, կառավարությունը գումար է հատկացնելու նախագծի համար, եւ հիմնավոր լուծվելու է խնդիրը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց մարզպետը՝ ընդգծելով, որ այս համայնքում երբեւէ խմելու ջրի խնդիրը հիմնովին լուծված չի եղել, բայց հիմա արդեն լրջագույն քայլեր են ձեռնարկվում։ Չոբանյանը, սակայն, չկարողացավ հստակ ժամանակահատված նշել, թե նախագիծը երբ պատրաստ կլինի, խնդիրը երբ լուծված կլինի, քանի որ հարցը վերաբերում է շինարարական ծավալուն աշխատանքներին։

Մարզպետի կարծիքով՝ հարցի ժամանակավոր լուծումը համայնքապետարանի հնարավորությունների տիրույթում է․

«Ես կարծում եմ, որ համայնքապետարանն այս ընթացքում պետք է ժամանակավոր լուծում տար հարցին, որովհետեւ, ակնհայտորեն, 100 մլն-անոց ծրագիրը օրերի խնդիր չէ, դա մեծ շինարարական աշխատանք է ենթադրում, այսինքն՝ կառավարությունն իր վրա է վերցնում խմելու ջրի խնդիրը հիմնավոր լուծելու հարցը, համայնքը պետք է իր վրա վերցներ ժամանակավոր լուծման հարցը»,- ասաց Չոբանյանը՝ հավելելով, որ այն գումարը, որն անհրաժեշտ է ժամանակավոր լուծման համար, համայնքը լիարժեք ի վիճակի է տրամադրել․

«Երբ ժամանակին գնում, ընտրությունների ժամանակ ձայներ էին խնդրում, թվեր էին ստանում, պիտի մտածեցին նաեւ այս խնդիրների մասին, ոչ թե ցույց տային, թե աշխատում են։ Ժամանակավոր լուծումը լիարժեք Այրում խոշորացված համայնքի ուժերի շրջանակում է»,- ասաց Չոբանյանը, որը մեր զրույցի պահին ուղեւորվում էր բողոքի ակցիա անող գյուղացիների մոտ։

Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը մեր զրույցում հայտնեց, որ համայնքի տարեկան բյուջեն կազմում է 280 մլն դրամ, սակայն իրենք չէին կարող խնդիրը նույնիսկ ժամանակավոր լուծել, քանի որ Ստեփանավանից Նոյեմբերյան գնացող ջրախողովակին պոմպ տեղադրելու խնդիր կար, որը, ըստ համայնքապետի, պետք է համաձայնեցվեր նաեւ «Վեոլիա ջուր» ընկերության հետ։

Ի վերջո, միջպետական ճանապարհը փակած Արճիս գյուղացիներին այցելեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը բնակիչներին տեղեկացրեց, որ գյուղի ջրամատակարարման խնդիրը կառավարության ուշադրոթյան կենտրոնում է, իսկ նրանց երկրորդ պահանջը՝ ապահովել ժամանակավոր լուծում, նույնպես բավարարվեց․ մարզպետը բնակիչներին հայտնեց, որ «Վեոլիա ջրի» հետ արդեն կա պայմանավորվածություն՝ մինչեւ հիմնական նախագծի հաստատումը գյուղը կապահովվի խմելու ջրի մինիմալ քանակով, եւ այդ աշխատանքները կսկսեն հենց նույն օրվանից։ Տեղի բնակիչները բացեցին ճանապարհը։

Ի դեպ՝ խնդիրը նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է։ Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաեւ գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։ Պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր եւ երկարատեւ լուծման համար։ Մասնավորապես, քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը, ինչպես նաեւ որպես հիմնարար լուծում՝ նոր պոմպակայան եւ ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների պահանջով։

Խնդրին արձագանքել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր արճիցի երեխաների՝ դատարկ ջրամաններով լուսանկարը՝ կից գրառմամբ․ «Արճիսի հսկաները ճանապարհը փակել են ու բոլորիցս խմելու ջուր են ուզում։ Ինչքան մեծ է պատասխանատվությունն այս երեխեքի հանդեպ։ Գյուղի մաքուր, կարմրաթուշ աղբյուրներ։ Մենք մի բան ունենք անելու։ Գնանք խոնարհվենք դեմները՝ որպես հնազանդ ծառա ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը։ Դուք եք տերը մեր երկրի»,- գրել է պատգամավորը։

Տպել
2478 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին