Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

Armsport.am-ը գրում է.

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Էստոնիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Էստոնիայի առաջատար ակումբներից մեկում` «Ֆլորայում», խաղացել է Նորվեգիայի «Կրիստիանսունդում» եւ «Սոգնդալում», իսկ նրա նախորդ ակումբը Բուլղարիայի առաջատար թիմերից «Բերոեն» էր:

Նիկիտա Բարանովը 34 հանդիպում է անցկացրել Էստոնիայի ազգային հավաքականում, ներկայացրել է իր երկրի Մ-23 (3 խաղ), Մ-21 (13 խաղ, 1 գոլ), Մ-19 (14 խաղ) եւ Մ-18 (1 խաղ) հավաքականները:  

«Ուրախ եմ, որ այստեղ եմ: «Ալաշկերտը» լավ թիմ է, որը մշտապես պայքարում է չեմպիոնության համար եւ հանդես է գալիս եվրոպական մրցասպարեզում: Լավ կարծիքի եմ նաեւ Հայաստանի առաջնության մասին, որտեղ հանդես է գալիս նաեւ հավաքականում իմ թիմակից, «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովը: Ամեն ինչ կանենք չեմպիոն դառնալու համար»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է «Ալաշկերտի» նորեկը:

Տպել
407 դիտում

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Սուրեն Պապիկյանը Դաժու Յանգի հետ քննարկել է տեխնիկական համագործակցության հեռանկարները

Սամվել Թոփալյանն առաջադրվել է կանադական կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում

Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ

Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին

Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական. որոշում

Ալիևն ու Զասը հանդիպել են. ի՞նչ քննարկելու հարցեր կարող են լինել ՀԱՊԿ-ի ապագա գլխավոր քարտուղարի ու Բաքվի միջեւ