Գալիք 2-3 տարում տնտեսական պայթյուն է սպասվում՝ լավ իմաստով. գործարարը խոշոր ներդրումային ծրագիր է ներկայացրել

40 տարուց ավել Կալիֆորնիայում բնակվող Ալեք Բաղդասարյանը բավականին հաջողակ բիզնեսմեն է ԱՄՆ-ում: Նա ղեկավարում է իր կողմից հիմնադրած ծրագրավորման IIG ընկերություննը,  որը գրասենյակներ ունի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հայաստանի մարզերում եւ Արցախում:  Չնայած Բաղդասարյանը տասնամյակներ ԱՄՆ-ում է ապրոմ, այնուամենայնիվ, տարին մի քանի անգամ հասցնում է լինել Հայաստանում: Հայաստանյան իր կոլեկտիվին ընդգրկում է կրթական ծրագրերում, սովորեցնում ծրագրավորման լեզուն, ապա հաղորդակից դարձնում աշխարհի՝ այդ ոլորտի ընթացքին: «Ամերիկացիները լավ արտահայտություն ունեն՝  երկու կողմն էլ հաղթող է, այսինքն՝ իրավիճակ, որ երկու կողմի համար էլ շահեկան է: Իմ պատմությունն էլ այդպիսին է՝  ինձ համար է լավ Հայաստանում ընկերություն ունենալը, եւ դա լավ է այն երիտասարդների համար, որոնք մեր թիմի անդամ են ու կարողանում են սպասարկել դրսի շուկան»,- նշում է Ալեք Բաղդասարյանը: Վերջինս հյուրանոցային բիզնես ունի Արցախում՝ Շուշիում: «Շուշի Պլազա» հյուրանոցը հենց նրանն է. ըստ նրա՝ այն վնասով է աշխատել, բայց կարեւորը գաղափարն է: Բացի այս, Բաղդասարյանն ԱՄՆ-ում Հայ կրթական միության հոգաբարձուների խոհրդում է. Միությունը բավականին ծանրակշիռ հեղինակություն ունի դրսում, իսկ Հայաստանի ներսում այն հասցրել է տասնյակ միլինավոր դոլարների ծրագրեր իրականացնել: 

- Թավշա հեղափոխությամբ Նոր Հայաստան ունենք: Այս իրավիճակը ձեզ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների մասին մտածելու առիթ տվե՞լ է:

- Ես միշտ պարտակամության զգացողություն ունեցել եմ, որ պիտի Հայաստանում աշխատեմ: Երբեք որեւէ կառավարութան չեմ դիմել, պաշտոնի ակնկալիք չեմ ունեցել, բայց մշտապես հայրենիքիս համար աշխատել եմ տարբեր նախագծերի շրջանակներում: Թավշյա հեղափոխությունն ավելին է տվել, քան միայն հնարավորություն գործելու Հայաստանում: Իմ գրասենյակները 90-ականների վերջից գործում են Հայաստանում, եւ ես երբեք խնդիր չեն ունեցել հարկային կամ այլ պետական մարմինների հետ: Խնդիրը դա չէ. թավշյա հեղափոխությունը մարդկանց մեջ հավատ է արթնացրել: Տարիներ շարունակ լինելով Հայ-ամերիկյան բիզնես խորհրդում՝ հիմա նոր տեսնում ու զգում եմ, թե ինչքան հզոր է հավատքի ուժը ժողովրդի մեջ, հավատում են, որ կարող են Հայաստանում գործել, զարգացնել երկիրը: Տարիներ շարունակ մարդկանց համոզում-խնդրում էինք, որ եկեք Հայաստան, բիզնես ու աշխատավայր ստեղծենք, բայց միշտ ծաղրում-չարախնդում էին, թե կգնանք էնտեղ դրամները ձեռքներիցս կառնեն եւ այլն, եւ այլն:

Բայց հիմա այդ մոտեցումը փոխվել է, կարողանում եք մարդկանց մեջ այդ վստահությունը տեսնել: Քննարկումների, հանդիպումների միջոցով հորդորում ենք՝ օր առաջ գնալ ու սկսել, հետո գալ այդ հաջողությունն այստեղ ներկայացնել: Հազար խոսքը մի գործով կարող է փակվել: Լավ փորձառությունը կայծակի նման կտարածվի ու ավելի կուժեղացնի ցանկությունը նոր ծրագրեր ձեռնարկելու: Մեր անելիքն այսօր ԱՄՆ-ում մեր կազմակերպության միջոցով ցույց տալ ճանապարհները, առավել գրավիչ ուղղությունները:

- Ստացվո՞ւմ է մի բան տեղից շարժել:

- Մեր արդյունավետությունն ավելին կլինի, եթե հայաստանյան համապատասխան կազմակերպությունները կամ թեկուզ կառավարական շրջանակները մեզ ապահովեն անհրաժեշտ տեղեկատվությամբ, ուղղորդեն՝ ո՞ր կետերի վրա առավել աշխատանք ու ջանք դնենք: Գիտեք տարիներ շարունակ խնդիրներն այստեղ էլ են կուտակվել (նկատի ունի ԱՄՆ հայ համայնքը-խմբ), որովհետեւ Հայաստանից համապատասխան մեսիջներ չեն ուղարկվել: Այսօր 100 կամ 200, թեկուզ 50 Հազար ԱՄՆ դոլար ներդրողին պետք է ճիշտ ուղղորդել, որ արի կլինի փողդ էստեղ մի դիր, փոխարենը՝ էս քաղաքի այս ծրագրի ու գործի մեջ դիր ու հավանականությունն ավելի մեծ կլինի օգուտով դուրս գալու: Ինձ թվում է՝ այս աշխատանքն ինչքան շուտ սկսենք անել, այնքան կհաջողենք ավելի շատ մարդ տանել, թռոլինգի էֆեկտով ցանկությունը կմեծանա, ու տեմպն էլ կարագանա: Հիմա մենք գործարարներին ուղղորդում ենք մեր ունեցած ինֆորմացիայի չափով, ունենք մասնագետներ Հայաստանից, որոնց փորձառությունը կարեւորվում է այստեղի բիզնես շրջանակների կողմից, նաեւ փորձագետներ ունենք, որոնք մշակում են համապատասխան օրենսդրական դաշտը բացատրել-մատչելի դարձնելու ինֆորմացիոն մեխանիզմները:

- Ճիշտ հասկացա, որ մարդիկ ցանկություն ունեն Հայաստանում ներդերումներ անելու եւ գործ սկսելու: Այո՞:

- 100%: Ես հպարտ եմ, որ մենք հաղթահարել ենք այդ փուլը, որովհետեւ ոչ վաղ անցյալում, երբ հորդորում էինք Հայաստանում գործ սկսել, մեզ զարմանալով հարցնում էին՝ ապո՞ւշ եք, խե՞նթ ես: Հիմա գալիք 2-3 տարում տնտեսական պայթյուն է լինելու լավ իմաստով, ամենքը կզգան, փորձն էլ ցույց կտա՝ խանգարողներ չկան, կարող են հանգիստ գնալ ու սկսել:

- Այս պահին ի՞նչ նախագծերի շուրջ են ընթանում քննարկումներ պոտենցիալ ներդրողների հետ:

- Նայեք չորացրած պտուղին (չիր-խմբ.) տասնյակ դոլարներ ենք տալիս այստեղ՝ ԱՄՆ-ում, բայց այդ պտուղը հանգիստ կարող ենք Հայաստանում ու Արցախում ստանալ ու արտահանել: Գինու արտադրության մեջ հետաքրքրություններ կան: Տուրիզմ: Բայց ոչ սովարական տուրիզմ: Տուրիզ+բժշկություն՝ նկատի ունեմ ատամի իմպլանտ եւ ատամի հետ կապված տարբեր պրոցեդուրաներ: Հայաստանում դա բավականին որակով են անում եւ ահագին մատչելի գներով: Այստեղից էլ կարող են երիտասարդ բժիշկներ գնալ ու համադրել այստեղի ու այնտեղի բժշկական միտումները :

- Եթե չեմ սխալվում դուք անձամբ պատրաստվում եք խոշոր ներդրում իրականացնել. Սեւանում մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց նախագծի մասին եք քննարկել փոխվարչապետ Ավինյանի հետ: Ճիշտ ե՞մ:

- Այո, խոսել ենք եւ ստորագրված պայմանավորվածություն էլ ունենք:
Ծովափնյա լավ ծրագիր է, Հայաստանի համար ունիկալ, չկրկնվող բան կլինի, որովհետեւ Սեւանը տարվա մեջ մի քանի ամիս է գործածվում: Նպատակն է՝ այն դարձնել ողջ տարվա ժամանցի կենտրոն: Մինչ այժմ չի մտածվել՝ ինչպե՞ս անել, որ այն 12 ամիս օգտագործվի, այսինքն՝ ծածկված հատվածներ, ժամանակցի կենտրոններ, մոլ, խաղասրահներ եւ այլն: Սա մեծ տարածք է, որտեղ կարող են մեծ խանութներ լինել, լողավազաններ, բոուլինգի կենտրոն, հետաքրքիր այլ բաներ, որտեղ մարդը կարողանա 40 կիլոմետր Երեւանից հեռանալով՝ weekend անցկացնի: Սա շատ ծավալուն թեմա է, եւ արդեն որոշակի գործողություններ արել ենք: Հուսամ առաջիկայում ավելի կոնկրետ կխոսենք:

Գոհար Վեզիրյան, Կալիֆորնիա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
241381 դիտում

Կարապետյանը Պուտինի ասածը չանի՝ կպատժվի. ամսական 15-20 հազար դոլար են ծախսում մարդկանց մոբիլիզացնելու համար

Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին մեղադրանք է առաջադրվել

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը կախված է հետագա զարգացումներից. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգանում են

«Կրթվելը նորաձև է»․ հանդիպումը սարոյանական ջերմությամբ լցրեց «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահը․ Հակոբյան

Մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ ներքին առաջնությունների կազմակերպման նոր ստանդարտ ենք սահմանում

Եկեղեցին գահ չէ․ սփյուռքը լծակ չէ, որը կարելի է գործադրել հայ ընտրողի կամքի դեմ․ Գարո Արմենի հայտարարությունը

Չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու․ վարչապետը՝ մի քանի երկրի քաղաքացի Կարապետյանի մասին

Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ շատ կոշտ հակազդեցություն է լինելու

Տեառնընդառաջը հեթանոսակա՞ն տոն է, թե՞ ոչ. ինչ է խորհրդանշում կրակը, ինչ ուտեստներ են դրվում սեղանին. տեսանյութ

ՔՊ ներքին ընտրությունները շատ կարևոր են ոչ միայն կուսակցության համար, այլ՝ ապագայի․ Ղազարյան

«Զայեդ»-ի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է․ վարչապետ

«Վրացական երկաթուղին» չի քննարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը

Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը․ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել

Էրդողանին, Ալիևին կզսպի, հողերը, գերիներին հետ կբերի, ողջ բերքը կմթերի, ոչ մի կին չի մնա չբավարարված․ Ղազարյան

Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարությունում ընդունել է մի խումբ նորակոչիկների․ տեսանյութ

Դավիթ Խուդաթյանն ու ՌԴ դեսպանը ՀԱԷԿ-ի հետ կապված հարցեր են քննարկել

Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը բացառապես թվային համակարգով իրականացնելու ժամկետը փոխվել է

Իրանը ողջունում է խաղաղությանը միտված ՀՀ վարչապետի քաղաքականությունը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շիրլողամիին

ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանության ոլորտում ՀՀ-ի հետ զարգացնել համագործակցությունը․ Դեյվիդ Ալենը՝ Պապիկյանին

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է

Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ 26 և 38 տարեկան երկու տղամարդ է կալանավորվել․ տեսանյութ

Տնտեսվարողներից կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել․ կան ձերբակալվածներ

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ․ վարչապետ

Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Գեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 13-ին

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության համար. վարույթը դատարանում է

13-ամյա անչափահասի միջադեպի մասով խստացրել եմ ՆԳՆ քաղաքականությունը. դպրոցները նման դեպքերում լռում են

Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․ Սահակյանը ներկայացրել է «2 Սամվելների անալոգիան»

Մեկնարկել է կլոր սեղան-քննարկում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ-ը մտահոգիչ է համարել

Հրդեհ Կոտայքի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Սահմանների կառավարման «խելացի» համակարգը քաղաքացիներին թույլ կտա անցնել ավելի արագ և արժանապատիվ․ նախարար

ՆԳՆ-ն արդիականացնում է բնակչության պաշտպանության համակարգը

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են ՀՀ

Հրազենի գործադրմամբ հանցագործությունների բացահայտման մակարդակը էապես աճել է. ՆԳ նախարարը՝ վիճակագրության մասին

Հաշվառման-քննական համակարգն անցնում է առավել ճկուն մոդելի. ՆԳ նախարարը ներկայացրել է ներդրված նոր ստանդարտները

ՀՀ ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի ՌԴ առաջարկներից. հույս ունենք՝ սթափ հաշվարկով որոշում կլինի

2024-2025 թվականներին ՃՏՊ-ների արդյունքում ունեցել ենք 95 խնայված կյանք․ ՆԳ նախարար