Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել համաժողովի շրջանակում բացված էքսպո-ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներում ներկայացված Շիրակի մարզի ընկերությունների արտադրություններին` գյուղմթերք, վերամշակող արդյունաբերություն, տեքստիլ, կոշիկի արտադրություն եւ այլն: Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից եւ առաջիկա ծրագրերից:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա միջոցառումը հարմար է հայտնի իրադարձություններից մեկ տարի անց խոսելու կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային մոտեցումների մասին: «Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք եւ կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը եւ տնտեսական կառուցվածքը: Այս փուլում արդեն կարողացել ենք կարեւոր քայլ անել, խոսքը Հարկային օրենսգրքի բարեփոխումների մասին է: Տնտեսական քաղաքականության մեջ մենք նաեւ հարկային փոփոխութունների մի քանի մակարդակ ենք դիտում` միկրո, միջին եւ մակրո բիզնեսների նկատմամբ վարվող քաղաքականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով որ մակրո բիզնեսը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

Վարչապետը տեղեկացրել է, որ գալիք տարվա հունվարի 1-ից միկրո բիզնեսը կազատվի բոլոր տեսակի հարկերից, այս ընկերությունների աշխատողների համար եկամտային հարկը 23 տոկոսի փոխարեն կսահմանվի 5-հազարական դրամ: «Սա կարեւորում ենք գործարար ակտիվությունը մեծացնելու համար, այն մեր աջակցությունն է քաղաքացիներին եւ կոչը` ծավալել գործունեություն: Այս գործը տեսնում ենք որպես աղքատության հաղթահարման կարեւոր մի գործիք: Օրինակ, այսօր ընտանեկան բիզնեսի դեպքում շեմը բարձրացրել ենք մինչեւ 24 մլն դրամ: Գալիք հունվարի 1-ից այդ հնարավորությունից կօգտվեն նաեւ Երեւանից դուրս գտնվող առեւտրային կրպակները, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր իրենց գործունեությունը չեն ծավալում առեւտրային կենտրոններում: Տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող հյուրատները նույնպես կօգտվեն այս արտոնությունից»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարության տնտեսական քաղաքականությունն ունի սոցիալական ուղղվածություն. ընթացիկ տարվա հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսիների վարորդները ազատվել են վճարներից: Մինչ այս Երեւանում գործունեություն ծավալող տաքսիների վարորդները ամսական վճարում էին 12, իսկ մարզերում` 8 հազար դրամ: Գործունեություն ծավալելու լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է:
«Սա նշանակում է որ մեր հայրենակիցներին գործունեություն ծավալելու հնարավորություն ենք տալիս եւ հույս ունենք, որ սա կլինի կառավարություն-քաղաքացի համագործակցության որոշակի չափանիշ: Տաքսիների վարորդներին ազատելով հարկային պարտավորությունից` հույս ունենք, որ նրանք հետեւողականորեն կաշխատեն սպասարկման, ծառայությունների վրա, որովհետեւ յուրաքանչյուր զբոսաշրջիկ տաքսիից որոշակի տպավորություններ է ստանում: Մեր խնդիրը պետք է լինի անել այնպես, որ Հայաստանի Հանրապետություն եկող ամեն օտարերկրացի շարունակի այցելել Հայաստան եւ իր հայրենակիցներին եւս հորդորի դա անել»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ հարկային նոր փոփոխություններով տնայնագործությամբ զբաղվող անհատները նույնպես ազատվում են շրջանառության հարկից: Ռեստորանների համար հարկային սահմանաչափերը վերադարձվել են 2018 թվականի հուլիսի 1-ի մակարդակին, հետադարձ ուժ է հաղորդվել օրենքին եւ ռեստորանների ներկայացուցիչները հարկերը վերահաշվարկելու հնարավորություն են ստացել:«Սրանք շատ կարեւոր խթան կհադիսանան տուրիզմի զարգացման համար: Նշված ոլորտների մեծ մասը մեծ առնչություն ունի տուրիզմի հետ: Կենտրոնական բանկի տվյալներով` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկները շուրջ 120 մլն դոլար ավելի են ծախսել Հայաստանում: Սա ընդգծում եմ հետեւյալի համար. այս քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բացում ենք որոշակի տնտեսական գործունեություն վարելու հնարավորություն»,- ասել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ կառավարությունը ուղիղ ձեւով վերջ է տալու կոռուպցիոն համակարգի հետ կապված տնտեսական համակարգին եւ այստեղ կոմպրոմիս չի լինելու:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Իջանի իրադարձություններին` ընդգծել է, որ կառավարությունը մտադիր չէ ապօրինի որեւէ կոմպրոմիսի գնալ եւ զարմանալի համարել այն կարծիքները, թե ինչու է ապօրինի ծառահատումների դեմ պայքարն այդ ծավալով իրականացվում, չէ որ դա այդ մարդկանց ապրուստի փողն է:
«Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է: Կներեք, հազար դրամ վերցնող երբեմնի ճանապարհային ոստիկանի 1000 դրամն էլ իր ապրուստի փողն է, կոռուպցիոների կաշառքն իր ապրուստի փողն է, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողն ավազակությունն է: Մենք կարծում ենք` ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան եւ մենք հետեւողական աշխատելու ենք այս ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀԴՄ-ների խնդրին, մասնավորապես այն հարցին, թե ինչպես է կառավարությունը տեղեկացվելու, թե հարկերից ազատվող որ ընկերությունն է տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունենում` վարչապետն ասել է. «Դրա համար կա մեկ հնարավորություն` ՀԴՄ-ների լայն շրջանառությունը, որը կապված է ՊԵԿ-ի հետ: Մարդը պետք է ՀԴՄ թողարկի ամեն գործարքի համար, որպեսզի հանրագումարում իմանանք, թե ինչ է կատարվում: Այն արդարացումները, որ տեսեք` հարկային դաշտն այնքան ծանր է, որպեսզի ՀԴՄ խփենք, որեւէ նշանակություն չեն ունենալու: Եթե պարզվի, որ տվյալ ընկերությունը միկրո բիզնես է, ապա միանշանակ պետք է հարկ չվճարի: Այս ուղղությամբ եւս կառավարության քաղաքականությունը խստացվելու է: Այս դեպքում նույնպես օրենքը պետք է գործի ամենայն խստությամբ»:

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ մեր երկրի այսօրվա տնտեսական վիճակի հաղթահարումն ամենեւին էլ միկրո բիզնեսի միջոցով չի լինելու: «Մեր երկիրը պետք է լինի արդյունաբերական պետություն: Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք բոլոր տեսակի արդյունաբերությունները զարգացնելու վրա: Հարկային նոր փոփոխություններով մենք սահմանեցինք համահարթ եկամտահարկ ու գիտեմ, որ դրա հետ կապված նույնպես կան որոշակի մտահոգություններ, որովհետեւ դրա արդյունքում գալիք տարվա հունվարի 1-ից 146 հազար մարդու աշխատավարձերը կավելանան, բայց նրանք մեր աշխատողների մեծամասնությունը չեն, այլ փոքրամասնությունը: Արդյոք արդարացված չեն համահարթ եկամտահարկի հետ կապված քննադատությունները: Կարծում եմ` մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Հայաստանում լայնորեն տարածված է ստվերային աշխատավարձի պրակտիկան, համահարթ եկամտահարկի ներմուծմամբ մենք շանս ենք ստեղծում, որպեսզի գործատուները եւ աշխատողները կարողանան ստվերը դուրս բերել: Պետք է որոշակի ժամանակ սպասենք` հասկանալու համար, թե հարաբերակցությունն ինչպես է փոխվում: Առաջիկա տարիներին մենք համահարթ եկամտահարկի շեմն իջեցնելու ենք` դարձնելով 20 տոկոս, այսինքն բոլորի համար է եկամտահարկը նվազում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ ժամանակը ցույց կտա համահարթ եկամտահարկի կիրառման արդյունավետությունը:

Վարչապետը նշել է, որ այսպիսի քաղաքականության որդեգրումը կապված է նաեւ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ կառավարության պատկերացումներով: «Մեզ մեղադրում են, թե այս քաղաքականությունը վարվում է բարձր աշխատավարձեր ստացողների համար: Մենք ասում ենք, որ հենց բարձր աշխատավարձերի քաղաքականություն ենք վարում: Երբ ասում ենք, որ կառուցելու ենք տեխնոլոգիական երկիր, նաեւ համարում ենք, որ ցածր աշխատավարձային սեգմենտ չպետք է լինի, աշխատանքի շուկան պետք է աչքի ընկնի բարձր աշխատավարձերով եւ որակյալ աշխատողներով: Այս խնդրի լուծման համար մեր ռազմավարական պատկերացումը մեր երկրի արդյունաբերականացումն է եւ պետք է լուծենք խնդիրը, թե ինչպես ենք աջակցելու արդյունաբերությանը եւ արտահանում իրականացնող արտադրություններին: Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրում սա առաջնային դրույթներից մեկն է, բայց ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել ներքին արտադրության աջակցման բազմաշերտ մշակույթի վրա: Պետք է քաղաքացիները, սպառողներն իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողներին: Ցավոք, մեր տեղական արտադրությունը փոքր է եւ փոքր աջակցությունը կարող է ունենալ վճռական նշանակություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ այսօր էլ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ, միակ բացառությունը փողկապն է:

Խոսելով ներդրումային միջավայրը բարելավելու մասին` վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք փորձի հանդես գալ տեղական արտադրանքի հիմնական սպառողի դերում, բայց այս հարցը քննարկելիս գործադիրը բախվում է մեծ խնդրի: «Ամեն տարի կառավարությունը խոշոր գնումներ է իրականացնում, բայց ինչպես գիտեք, այդ գնումները պլանավորվում են հիմնականում մեկ տարվա կտրվածքով: Իսկ դա մեր հաշվարկներով չի կարող դառնալ գրավիչ ներդրողների համար, ուստի կայացրել ենք կարեւոր որոշում: Պետական գերատեսչությունները, ձեռնարկությունները պետք է իրենց գնումները պլանավորեն 5-10 տարիների կտրվածքով: Մենք գերատեսչությունների ծախսերը պլանավորում ենք առանձին, բայց կառավարոությունը պետք է կոնսոլիդացնի պետական գնումների հաշվարկը: Մեր խնդիրն է պարզել, թե առաջիկա 10 տարիների ընթացքում պետական ընկերություններն, օրինակ, որքան համակարգիչներ են գնելու, հաշվարկել ծավալը, անել հաշվարկներ, պարզել, արդյոք 10 տաս տարվա ընթացքում մեր երկրում համակարգիչ արտադրելը կարող է պոտենցիալ ներդրողի համար տնտեսապես լինել շահավետ: Եթե պարզվի, որ դա հետաքրքիր չէ այսօրվա օրենսդրության պայմաներում, ապա պետք է իրականացնել փոփոխություններ, որպեսզի արտադրությունը կազմակերպելը լինի հետաքրքիր ներդրողների համար»,-ասել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ արդյունքում ներդրող ի հետ կկնքվի երկարաժամկետ պայմանագիր եւ տվյալ ապրանքի արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում:
Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ:

Տնտեսության զարգացման գործում վարչապետը կարեւորել է նաեւ հողային ռեֆորմի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը մեծ խնդիր է համարել այն, որ մեր երկրի աշխատուժի 30 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսության մեջ, ՀՆԱ-ի 14 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը: «Հայաստանում պետք է գյուղատնտեսության մեջ զբաղված աշխատուժի տեսակարար կշիռը նվազի եւ ավելանա արդյունաբերության մեջ ներգրավվածների տեսակարար կշիռը: Այս առումով, հողային ռեֆորմը շատ կարեւոր է, որը հնարավորություն պետք է տա զարգացնել արդյունաբերությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Այդ ջանքերը պետք է լինեն մեր կառավարութան քաղաքականության հաջորդ կարեւոր ուղղությունը:
Նաեւ մենք տեխնոլոգիական ոլորտը տեսնում ենք որպես տնտեսության առաջատար ճյուղ: Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով ավելի լավ պայմաններ ստեղծեցինք ստարտափերի գործունեության համար եւ այս քաղաքականությունը վարելու ենք շարունակական: Մեզ համար կարեւոր է նաեւ ռազմարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը, հույս ունենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը կբերի կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` համաժողվի ընթացքում ցուցադրված Շիրակի մարզի մասին պատմող տեսանյութում ականատես եղանք արդյունաբերական փլուզված, ժանգոտած հզորությունների: «Մի առիթով ասել եմ, ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում արդյունաբերական տարածքները, ձեռնարկությունները վեր են ածվել առեւտրային տարածքների, այնպես էլ առաջիկա 30 տարիների ընթացքում տոնավաճառները պետք է վերածվեն արտադրական, արդյունաբերական տարածքների, Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը: Նորը նման չի լինի հին արդյունաբերությանը, բայց ունենք բավարար ինտելեկտուալ պոտենցիալ, ի վիճակի կլինենք կրթական բարեփոխումներով այդ պոտենցիալը քայլ առ քայլ հետեւողականորեն զարգացնել: Մենք հավատում ենք, որ սա նաեւ լուծելու է երկրում առկա դեմոգրաֆիական խնդիրը»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ այդ խնդիրը կլինի լուծել ոչ այնքան սոցիալական ծրագրերով, որքան Հայաստանը հզոր արդյունաբերական երկիր դարձնելու արդյունավետ քաղաքականությամբ: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր երկրում դեմոգրաֆիական խնդիրը լուծվել է այն ժամանակ, երբ խորհրդային ժամանակաշրջանում զարգացում է ապրել արդյունաբերությունը:

«Այն, ինչ մեկ անգամ կարողացել ենք անել, կկարողանանք անել նաեւ երկրորդ անգամ, սակայն այս անգամ դաս քաղելով նախորդ սխալներից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով, որպեսզի յուրաքանչյուրը սկսկի որոշումներն իր ներսում կայացնելով եւ ձեւավորելով դրանք իրականացնելու անկոտրում եւ անբեկանելի կամք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թբիլիսին հերքում է Մոսկվայի հայտարարությունը. Աբխազիայով երկաթուղու վերաբերյալ շփումներ չկան
Ուզում են քերթել ժողովրդին, մուռ հանել. եթե մենք չընտրվենք, խաղաղություն ու TRIPP չեն լինի, անիվը հետ կշրջվի
Ինչու էր Վենսը այցելել Հայաստան և Ադրբեջան. ինչ կատարվեց. աշխարհը վերլուծում է, ուշագրավ արձանագրումներ անում
Վարչապետն Արարատի մարզային գրադարանում մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը. տեսանյութ
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ
Սպիտակ տունը հրապարակել է Սուրբ Վալենտինի օրվա բացիկներ Գրենլանդիայի և Մադուրոյի պատկերներով
Երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
TRIPP-ով անցնող երկաթուղու կառավարման հարցում Հայաստանը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ Գևորգ Պապոյան
Այս պահի դրությամբ ՔՊ-ի համար կոնկրետ մրցակից չկա․ Ալեն Սիմոնյան
Եթե Այաթոլլան վաղը ասի, որ ցանկանում է հանդիպել Թրամփի հետ, Թրամփը կհանդիպի նրա հետ․ Ռուբիո
Եթե նժարին դրվի ՀՀ-ի և որևէ բարեկամ, գործընկեր, դաշնակից, մենք մեր շահն ենք առաջնահերթ համարելու. Պապոյան
Իրանում իշխանափոխությունը «կլիներ լավագույն բանը, որ կարող էր տեղի ունենալ». Թրամփ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք
Մեր աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա ՀՀ. բոլորն էլ վերադառնալու են. Սիմոնյան
Ղարաբաղի ղեկավարն ասում էր՝ ՀՀ-ի մասին մտածեք, Ղարաբաղն ամենաապահով տեղն է, գրում էին՝ «Спасибо, Россия»
Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սամվել Կարապետյանից մ տառը կմնար, եթե ՌԴ-ում նման հայտարարություններ աներ. Ալեն Սիմոնյան
ԱՄՆ-ը Եվրոպային կոչ է անում միանալ նոր ուղեգծին, որն ընտրել է Դոնալդ Թրամփը. Ռուբիո
Խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո մեր գերիները կվերադարձվեն հայրենիք. Սերգեյ Բագրատյան
Ռուսաստանցի օլիգարխը հանդես է գալիս ԱԲ-ուվ սարքած վիդեոուղերձներով՝ թեև նրա խոսքի վրա արգելք չկա. Ռուբինյան
Ո՛չ վարչապետի թեկնածու, ո՛չ պատգամավոր չի կարող լինել. ՌԴ-ում կամ Կիպրոսում կարող է ինչ-որ բան լինել. Սիմոնյան
Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը
Գյումրու «Լապտերիկ» մսուր-մանկապարտեզը շուտով կհիմնանորոգվի. Քնարիկ Հարությունյան
ՀՀ-ն այլևս դիտարկվում է որպես հնարավորությունների և ռազմավարական դիմադրողունակության նոր հանգույց. Բաբաջանյան
Մոսկվան և Պեկինը օգնում են քաղաքական միջավայր ապահովել Իրան-ԱՄՆ բանակցությունների համար. Ռյաբկով
Եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ռուսաստանին առնչվող վառելիքատար նավերի կալանման հարցը
NVIDIA-ն, միլիարդներ է ներդնում ՀՀ-ում՝ չիպերի արտադրության մեջ․ սա խորհրդանշական փաստ է. Սաակաշվիլի
Հայաստանի հետ մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի․ Ալիև
Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել, ուստի Վոլոդիմիր Զելենսկին պետք է քայլեր ձեռնարկի. Թրամփ
Ձմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
ՊԵԿ-ում քննարկվել է հայ-հնդկական համագործակցության զարգացումը ITEC ծրագրի շրջանակում
Էրեբունի վարչական շրջանի թիվ 74 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է
Մшhվան ելքով վրшերթ՝ Երևանում
ԱՄՆ նախագահի անձնական ներդրումը, կառավարության գործողությունները ցույց են տալիս, որ TRIPP-ը կկառուցվի. Ալիև
Նիկոլ Փաշինյանը կդադասախոսի Լեհաստանում․ «Հայաստանը և նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քվեարկությունը շարունակվում է
Արաբկիրում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT