Իջեւանում տեղի ունեցած բախումից տուժած 13 ոստիկանները դուրս են գրվել. Իջեւան ԲԿ են դիմել երկու քաղաքացիական անձինք

Հուլիսի 17-ին Իջեւանում տեղի ունեցած բախումից տուժած 13 ոստիկաններն էլ Իջեւանի բժշկական կենտրոնից դուրս են գրվել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը: «Մեր մոտից 8 ոստիկան տեղափոխվել էր ներքին հոսպիտալ, որից երկուսն էին մինչեւ երեկ մնացել. մեկը՝ քթի վնասվածքով, մյուսը՝ քունքի եւ ճակատային մասի վերքերով: Այսօր նրանք էլ են դուրս գրվել»,-ասաց Վազգեն Մարգարյանը:

Իջեւանի ԲԿ տեղափոխված վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ: Նա  հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով:

Մինչեւ այս պահը, բացի ոստիկաններից Իջեւանի բժշկական կենտրոն չէր դիմել բախումից տուժած որեւէ քաղաքացիական անձ, սակայն ԲԿ-ի գլխավոր բժշկի տեղեկացմամբ՝ քիչ առաջ երկու հոգի են դիմել. «Երկու հոգի այսօր առավոտյան էին եկել, շատ թեթեւ քերծվածքներով: Ուղղորդված այց էր այդ մարդկանցը: Նրանք այդ պատրվակն օգտագործում են՝ հետախուզումից խուսափելու համար»:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին  մի քանի քաղաքացիներ փակել էին Իջեւանի շուկայից քիչ ներքեւ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին թույլ տալ, որպեսզի գյուղացիները մտնեն անտառ եւ ծառահատումներ իրականացնեն: Դրա պատճառով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել: Այնուհետեւ, հուլիսի 17-ին բախում էր տեղի ունեցել Իջեւան քաղաքի ճանապարհը փակող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը, ցուցարարներն ընդդիմացել էին եւ քարերով ծեծկռտուք սկսել:

Տպել
2911 դիտում

ՃՏՊ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին․ բեռնատարի բեռնախցիկում եղել է 10 խոշոր եղջերավոր կենդանի, որից մեկը վնասվել է

«Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևորը տեղում մահացել է

Այսօր ռեկորդային բարձր է թե կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը, թե տոկոսն՝ ըստ արված թեստերի քանակի և թե մահերի թիվը

Երևանում կձևավորվի օպերատիվ շտաբ, որը կզբաղվի Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով

Թուրքական ապրանքների մուտքն արգելելու հարցը ԵԱՏՄ-ում դժվար կլինի․ Քամալյան

Հրամանատարի ընտրությունից մինչեւ հաղթանակ․ վարչապետը ներկայացրել է կամավորական ջոկատներ ստեղծելու համար անհրաժեշտ քայլեր

Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից. նախագահ (տեսանյութ)

ԵԱՏՄ երկրներից ՀՀ ներմուծված ռազմական բեռները հարկերից ազատելու մասին նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

«Հաղթած կգամ, մամ». Մավր Մկրտչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ նվիրված հայ զինվորին

Հարավային ուղղությամբ հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում. Հովհաննիսյան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը ներելու մասին նախագիծը

Թշնամական ուժերը արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ. ՊԲ

Կորոնավիրուսի 2-րդ ալիքն է․ Նարեկ Զեյնալյան

Կորոնավիրուսային արգելք. հայ ձյուդոիստները բաց կթողնեն «Մեծ սաղավարտի» կարևոր մրցաշարը

Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք ընկրկի, չենք կոտրվի. վարչապետ Փաշինյան

Արթուր Դավթյանը միջազգային գործընկերներին կոչ է արել համագործակցել տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում

Ջավախքում կորոնավիրուսից մահացել է 30-ամյա հայ կին․ նա 15 օր ջերմել է, բայց գումար չունենալու պատճառով բժշկի չի դիմել

Հայկական ավիաընկերությունները մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ են իրականացրել առանց շահույթ հետապնդելու

Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք. ոստիկանություն

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ