Երևան
12 °C
Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴխ անդամ Նախշուն Տավարացյանի օրեր առաջ երդում տալը շարունակում է դատական համակարգի օրվա գլխավոր թեմաների շարքում դասվել:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ ԲԴԽ նիստը՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով: Նիստը հրավիրվել էր ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյան եւ Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ: Ի պատասխան ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հարցի, թե որ նորմով առաջնորդվելով է Տավարացյանը նիստը դռնփակ անցկացնելու միջնորդություն ներկայացնում՝ դատավորը պատասխանեց, որ առաջնորդվում է Վարչական դատավարության օրենսգրքով: Խորհրդակցական սենյակից վերադառնալով ԲԴԽ անդամները որոշեցին նիստն անցկացնել դռնբաց կարգով:
Այնուհետեւ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ Նախշուն Տավարացյանը պաշտոնը ստանձնած է համարվել այն պահից, երբ նա ընտրվել է ԲԴԽ անդամ: Ապա Բեքմեզյանը հարց բարձրացրեց. «Եթե Տավարացյանն ընտրվել է նոյեմբերին, ինչո՞ւ մինչ այժմ չի ներկայացել նիստերին»: Բեքմեզյանը հիշեցրեց, որ Տավարացյանը անհարգելի պատճառով 2018թ. նոյեմբերից խորհրդի որեւէ նիստի չի մասնակցել, իսկ Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին մեկ անգամ չհայտնելու դեպքում։
«Հիմա հարց է առաջանում՝ արդյոք ԲԴԽ-ն պետք է աչք փակի՞ Դատավորների ընդհանուր ժողովի վրա. բա իրավական հետեւանքնե՞րը։ Հարցը Դատավորների ընդհանուր ժողովից եկել է ԲԴԽ դաշտ եւ այժմ չի կարելի թույլ տալ, որ աչք փակենք այս երեւույթի վրա։ Ստացվում է, որ ցանկացած դատավոր, որն ընտրվել է ԲԴԽ անդամ, ցանկացած պահի կարող է ասել՝ ես հրաժարվում եմ այս պահին երդվելուց, մի երկու տարի հետո կորոշեմ՝ երդվեմ, թե ոչ, ընդ որում՝ երկու տարի ԲԴԽ-ն պետք է գործի առանց այդ մեկ անդամի, առանց բավարար քանակի ձայներ ունենալու՝ դրանով իսկ վտանգի տակ դնելով իր կողմից կայացված որոշումների իրավաչափությունն ու օրինականությունը»,- ասաց Բեքմեզյանը:
Վերջինիս խոսքով՝ գուցե այս առնչությամբ պատճառաբանություններ հնչեն, որ ԲԴԽ անդամը չի ծանուցվել խորհրդի անդամի նիստերի մասին, սակայն ըստ նրա՝ խորհրդի անդամը պետք է գոնե մեկ անգամ գար ԲԴԽ:
Ելույթի ավարտին Բեքմեզյանին հարցեր ուղղեց հուլիսի 11-ին ԲԴԽ անդամ ընտրված դատավոր Մեսրոպ Մակյանը: Վերջինս հետաքրքրվեց, թե երկրորդ անգամ երբ է Տավարացյանն առանց հարգելի պատճառի բացակայել ԲԴԽ նիստից: Բեքմեզյանը պատասխանեց, որ ինքը 2018-ին ԲԴԽ անդամ չէր, հստակ պատասխանել չի կարող, բայց փաստեց, որ իր՝ ԲԴԽ անդամ լինելուց հետո առնվազն երկու նիստի Տավարացյանը բացակայել է, ինչն արդեն լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու հիմք է:
Մակյանը նկատեց, որ 2018-ի նոյեմբերից մինչեւ տարեվերջ ԲԴԽ առնվազն երկու նիստ եղել է եւ եթե Տավարացյանը դրանց չի մասնակցել այդ դեպքում ինչո՞ւ ԲԴԽ-ն դեռ այն ժամանակ չի անդրադարձել նրա լիազորությունը դադարեցնելու հարցին: Ի պատասխան՝ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ Տավարացյանը՝ որպես ԲԴԽ անդամ, դիտարկվել է միայն հուլիսի 11-ից հետո, երբ երդվել է:
Ելույթով հանդես եկավ նաեւ Նախշուն Տավարացյանը, որի ընթացքում նա պարբերաբար բորբոքվում էր հակադարձում Գրիգոր Բեքմեզյանին: «Պարոն Բեքմեզյանը շատ բարձր ձայնով հնչեցրեց, որ ես անգործություն եմ ցուցաբերել, անհարգելի պատճառներով չեմ ներկայացել։ Ձեզ հիշեցնեմ՝ եթե ես պաշտոնը ստանձնած ԲԴԽ անդամ եմ համարվում, ուրեմն որոշ արտոնություններ կան, որոնք պետք է իմ նկատմամբ կիրառվեին։ 2018թ. նոյեմբերի 8-ից մինչ այսօր պետք է ինձ մակագրվող գործերը լինեին ընդամենը 25 տոկոսը, սակայն ես աշխատում եմ չափազանց ծանրաբեռնվածությամբ, թեպետ իմ աշխատավարձի հարցով տարբերություն չի եղել, այսինքն, ես չեմ օգտվել ԲԴԽ անդամին տրված արտոնությունից»,- ասաց նա։ Տավարացյանը հայտարարեց, որ ինքը դատական դեպարտամենտից ընդամենը երկու ծանուցում է ստացել ԲԴԽ նիստերի վերաբերյալ՝ մեկը սույն թվականի հուլիսի 15-ի նիստի օրակարգի, մեկն էլ այսօրվա նիստի վերաբերյալ, իսկ մինչ այդ որեւէ ծանուցում չի ստացել։ «Հիմա դուք պատասխանեք, պարոն Բեքմեզյան, ԲԴԽ-ն է անգործություն թույլ տվե՞լ, թե՝ ես։ Իրավաբան գիտնականներին հորդորում եմ՝ ոչ թե վերցնել հարցի բարոյական կողմը, թե ինչպես կարող էր Նախշուն Տավարացյանը 9 ամիս հետո երդվեր, բա ի՞նչ աներ Նախշուն Տավարացյանը, հետաքրքիր է, այդ տեղն ազատ է, դա Վճռաբեկ դատարանի տեղն է, երկրորդն էլ, եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, Նախշուն Տավարացյանը որտե՞ղ գնար երդվեր, պատերի տակ պիտի երդվեի՞։ Որպես իրավաբան գիտնականներ ավելի մեծ անելիք ունեիք, ավելի լավ է դատական օրենսգրքում առկա՝ «պաշտոնի ստանձնման» եւ «ընտրված» եզրույթների հետ կապված իրավական կազուսի հարցը լուծեիք, այլ ոչ թե Նախշուն Տավարցյանին դարձնեիք հանրահայտ քննարկման թեմա։ Դուք մի մոռացեք, որ ես երեկ չէ առաջին օրը չեմ դատավոր դարձել, հազարավոր մարդիկ են ինձ գովեստի խոսքեր ուղարկել, հազարավոր մարդիկ ինձ գրավոր շնորհակալություն են հայտնել։ Ես ել ունեմ ընկերներ, հարազատներ, շրջապատ, ամեն մեկն իր ձեւով է ընկալում եւ ձեր ամեն մի հայտարարությունից հետո հեռախոսիս զանգերի մեջ տեղ չի լինում, սա դատավորի արժանապատվության հետ կապված հարց է, սա դատավորի բարի համաբավն արատավորող հարց է, հիմա ի՞նչ, ես դատական հայց ներկայացնեմ իմ բարի համաբավն արատավաորելու համա՞ր»,-զայրացած հայտարարեց Տավարացյանը։
Վերջինս հավելեց, որ այս ամենը վերաբերում է բարոյական կողմին, թե 9 ամիս հետո ինչու ընտրվեց, ինչու՞. «մարդ կար խոստացված, ձեր խոստումը մինչեւ վերջ չկատարվեց, թե՞ ինչ-որ տեղից ուղղորդվում եք։ Հուլիսի 11-ի ժողովում մի քանի դատավորներ աղմուկ բարձրացրեցին՝ խախտելով էթիկայի եւ վարքագծի կանոնները, մեկը Սիմիզար Հովսեփյանը, որի որդին ձեր գիտնական իրավաբաններից է։ Իմ անունը երբեք շահարկման առիթ չի դարձել»,–ասաց նա։ Տավարացյանի պնդմամբ՝ ինքը զբաղեցրել է ԲԴԽ անդամի այն տեղը, որը նախատեսված է Վճռաբեկ դատարանի համար։ «Դա Վճռաբեկ դատարանի տեղն է, գենդերային քաղաքականության առումով ես եմ համապատասպանում այդ տեղին, եւ ես եմ ստանձնել ԲԴԽ անդամի լիազորությունները»,- նկատեց Տավարացյանը՝ հավելելով, որ ինք ԲԴԽ-ի լիարժեք անդամ եմ համարվում 2019թ. հուիսի 11-ից: «Ես քմահաճույթից ելնելով չեմ հրաժարվել կատարել իմ լիազորությունները, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ես հարկադրված հրաժարվել եմ երդվել»,- եզրափակեց Տավարացյանը:
Այնուհետեւ ԲԴԽ անդամներ Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը միջնորդեցին որպես վկա հրավիրել եւ հարցաքննել Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ Երվանդ Խունդկարյանին: Միջնորդությունը, սակայն մերժվեց:
Ինչից հետո ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց՝ որպես վկա ԲԴԽ հրավիրել Վճռաբեկ դատարանի վարչական եւ քաղաքացիական պալատի դատավորներ Անտոնյանին եւ Միքայելյանին։ Իր այս միջնորդությունը Հովհաննիսյանը պատճառաբանեց նրանով, որ Նախշուն Տավարացյանն իր ելույթում նշեց, որ եթե իր այդ գործընկերները չհրաժարվեին Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելուց, ինքը դարձյալ չէր երդվի․ «Քանի որ իմ հետ մրցակցող երկու դատավորները կարծիք հայտնեցին, որ այլես չեն ուզում մասնակցել նիստին, ես հայտնել եմ, որ համերաշխության մթնոլորտում ցանկանում եմ երդվել, սակայն եթե նրանՔ մասնակցեին նիստին, ես դարձյալ չէի երդվի»,-ասել էր Տավարացյանը։ Հովհաննիսյանը ցանկացավ պարզել, թե ինչ հանգամանքներում եւ ինչ պատճառաբանությամբ են նրանք հրաժարվել մասնակցել նիստին։ Այս միջնորդությունը բավարարվեց քանի որ միջնորդությանը կողմ քվեարկեց 5, դեմ՝ 4 անդամ:
Նախշուն Տավարացյանի լիազորությունների պահանջով ԲԴԽ նիստը կշարունակվի վաղը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացի ընտրակեղծարարները իրենց հնարավոր ընտրողներին ոչ միայն փող են տալիս, այլև՝ ամենալկտի հայհոյանքները
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու հունիսի 7-ին․ Հարությունյան
Ժողովրդավարության մեր նվաճումների շնորհիվ բարձրաձայնվող խնդիրների որակն էականորեն փոխվել է․ ՆԳ նախարար
Թափոնների արդյունավետ կառավարումը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է․ ՇՄ նախարար
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը DISQO-ի տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի տանիքից Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին ընկել, մահացել է
Որ ասում էիք 300 հազար աշխատատեղ կստեղծեք՝ սրա մասին էր, հա՞․ Հովհաննիսյանը՝ «Մեր ձևով»-ի ընտրակաշառքի մասին
Սա մեր պատերազմը չէ, Բրիտանական զորքերը չեն ներքաշվի Իրանի դեմ որևէ ցամաքային գործողության․ Սթարմեր
Միրզոյանն ու Նիդերլանդների ԱԳ նախարարը քննարկել են ռազմավարական գործընկերության օրակարգի աշխատանքները
Քոչարյանին ոտաբոբիկ բանտ պետք ա նետեն. դիակների վրա հարստացան, հիմա էլ ՌԴ-ի ոտքերի տակ են մեզ գցում. տեսանյութ
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին
Առանց բեմադրության, դերասանների, ավտոբուսով մարզերից մարդ բերելու․ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք
Արսեն Թորոսյանն այցելել է ԱՍՀՆ կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող կենտրոններ
Ա ՛յ խելոքներ, բռնվեցի՞ք ընտրակաշառքի վրա․ Կոնջորյանը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ից ստիպում են, որ աշխատողներին 100 հազար ռուբլի տան, ուղարկեն ՀՀ. եկածները դատվելու են. տեսանյութ
Կարող են հեռահար արգելափակել բջջային հեռախոսը, պահանջել գումար․ պետք չէ մուտքագրել օտար «iCloud» հաշիվները
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակները հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով
Փաստորեն էդքան որ ասում էին՝ «Ուժեղ ենք, ուժեղ ենք», ընտրակաշառք բաժանելու հետ էին․ Ալեքսանյան
Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտել է եկեղեցու միջադեպը
Իսկ առողջական խնդիրները համատեղելի՞ էին երկրի վարչապետին հարվածելու փորձ անելու հետ․ Պալյան
Վերականգնվել է Մասիս համայնքի սեփականության իրավունքը Հովտաշատի գյուղնշանակության հողամասի նկատմամբ․ վարչապետ
Ձեր հին ձևերը բախվելու են Իրական Հայաստանի օրինականությանը. պետության համը ձեզ վստահաբար դուր չի գա․ Պապիկյան
Ընտրակաշառք բաժանող «ուժեղ» տղերքը բռնվեցին. Չախոյան
Վարչապետի գլխավորությամբ հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր են քննարկվել
Ձեր վերցրած ընտրակաշառքը քթներիցդ են բերելու, ինչ-որ տեղ ձևական գրանցվել, փողը ստանալը չի փրկի․ Իոաննիսյան
ՈՒԺԵՂ մի փոքր թելից քաշում ես՝ կարող է էլի շատ ՈՒԺԵՂ բաներ բացվեն․ Սիմոնյանը՝ «Մեր ձևով»-ի ընտրակաշառքի մասին
Կարապետյանի համախոհները Երևանից ավտոբուսներով մարդիկ են տարել Գավառ, ներկայացրել որպես գավառցիներ. ԶԼՄ-ներ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 30-ին
Կաշառքը ձևակերպել են որպես աշխատավարձ. բացահայտվել են ընտրակաշառքի դեպքեր, հրապարակվել են ձայնագրություններ
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
Մեկը վերջապես հարցնելո՞ւ է՝ ինչքան փող են ընդդիմադիրները ծախսում քարոզարշավի վրա, և որտեղից այն. Ալեքսանյան
Ռուբինյանն ու Լիտվայից ժամանած պատվիրակության անդամները քննարկել են տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր
Եղբայրները անչափահաս չեն. քանի տարեկան են նրանք. ով է 3-րդ ձերբակալվածը, ինչպես է աչքի ընկել. մանրամասներ
Բեռնատարը կողաշրջվել է «Նիսսան»-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհ
Մարզերում և Երևանում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT