Տիգրան Ավինյանը և Տատյանա Վալովայան անդրադարձել են ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկայի ձևավորման հարցին

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 15-ին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի հետ:

Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է Տատյանա Վալովայային Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան նոր պատասխանատու պաշտոնում։

Կողմերը կարևորել են Եվրասիական միության շրջանակներում ինտեգրման խորացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության զարգացման տեմպերը:

Տատյանա Վալովայան նշել է, որ Հանձնաժողովն այժմ աշխատում է էներգաարդյունավետության ռազմավարության մշակման ուղղությամբ: Այս առումով փոխվարչապետը ասել է, որ Հայաստանում էներգաարդյունավետության շուկան ունի զարգացման զգալի ներուժ և իրականացվող ծրագրերը շոշափելի արդյունքներ են տալիս:

Քննարկելով էներգեաարդյունավետության հարցը՝ կողմերը համակարծիք էին, որ, ի տարբերություն հանրային նշանակության շինություններում էներգաարդյունավետ համակարգերին սահուն անցման, բազմաբնակարան շենքերում պատկերն այլ է, ինչի պատճառն  անկատար իրավապայմանագրային հարաբերություններն ու առկա սակավ ֆինանսական միջոցներն են, իսկ երբեմն էլ՝ էներգաարդյունավետ համակարգին անցում կատարելու համար խրախուսումների բացակայությունը: 

Ընդգծվել է, որ էներգախնայողության մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է, որ սպառողները գիտակցեն, որ իրենց կողմից կատարվող ներդրումները երկարաժամկետ կտրվածքում ի հաշիվ կոմունալ ծախսերի կրճատման շահավետ են լինելու:

Զրուցակիցները կարևորել են Եվրասիական միության շրջանակներում նավթի, նավթամթերքների, գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: 

Տպել
318 դիտում

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին