Երևան
12 °C
Միջազգային կազմակերպությունները կարող են միայն առաջարկել անցումային արդարադատության միջոցներ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն.
«Շատերն այն դիտարկում են անցյալում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի, հանրային միջոցների չարաշահումների, վիճելի սեփականաշնորհման եւ բռնագրավումների դեպքերի համատեքստում, որոնք անհանգստացնում են հայ հասարակությանը եւ կարծում եմ այս հարցերը պետք է հասցեագրվեն»:
Միեւնույն ժամանակ, միջոցների ընտրությունը պետք է որոշի հենց Հայաստանի հասարակությունն ու գործող իշխանությունները՝ լայն քաննարկման արդյունքում, նշում է փորձագետը: Միջազգային հանրությունն այս հարցում առաջարկողի դերում է. «Չեմ կարծում, որեւէ միջազգային կառավարական, թե հասարակական կազմակերպություն, ուղղակի աշխատավարձ է վճարելու Հայաստանի պետական ծառայողներին»:
Այնուամենայնիվ, Հայաստանին ամեն դեպքում անհրաժեշտ է լինելու միջազգային կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության օգնությունը, հատկապես, որ հայկական կողմը ցանկանում է վերադարձնել երկրից ապօրինի դուրս բերված միջոցները, մանրամասնում է Կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան, ով վերջերս անձամբ է Հայաստան այցելել անցումային արդարադատության գործընթացի մշակմանն աջակցելու նպատակով.
«Կոռուպցիան, այդ թվում պետական միջոցների չարաշահումը, հիմնական խնդիրն է, որը անցումային արդարադատությունը պետք է արձագանքի: Սա կարող է արվել մի քանի միջոցով, այդ թվում՝ դատաիրավական համակարգի վեթթինգի միջոցով: Նաեւ տարբերակ է անցյալ 10 տարիներին կամ՝ Խորհրդային միության փլուզումից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների հետաքննությունը: Այս գործում առաջ է գալիս արդարության հանձնաժողովի ստեղծման հարցը, որը ոչ այնքան վճիռներ է կայացնում որքան՝ դիտարկում համակարգային խնդիրները»:
Անդրադառնալով դատական համակարգի աստիճանական փոփոխությունների կողմնակիցներին, փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանում վերջին տասնամյակներում դատաիրավական համակարգի անցումային փոփոխությունների մի քանի փորձ է արվել, որոնք սակայն արդյունք չեն տվել.
«Գուցե, հարցնենք Հայաստանի քաղաքացիներին՝ ի՞նչ եղավ այդ աստիճանական քայլերի հետ, այդ դանդաղ, փաստաթղթերի վրա գեղեցիկ գրված առաջարկների եւ բարեփոխումների հետ, որոնք կոչված էին վերջ դնել կոռուպցիային, մարդկանց մոտ հավատ ներշնչել դատական իշխանության նկատմամբ: Չեմ կարծում, որ Հայաստանում, հեղափոխություն տեղի ունենար, եթե այդ քայլ առ քայլ բարեփոխումներն իրականում գործեին:
Փորձագետները նշում են, որ անցումային արդարադատությունը բնորոշ է ոչ միայն ծանրագույն փորձությունների եւ պատերազմի միջով անցած պետությունների համար այլեւ՝ իրականացվում է, երբ երկրում կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել եւ հասարակությունն այլեւս չի ցանկանում տասնամյակներ սպասել խոստացված փոփոխություններին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT