Ոստիկանները հայտնաբերեցին խաբեությամբ հափշտակված մասնատված «Մերսեդեսները» (տեսանյութ)

26/06/2019 schedule13:35

Հունիսի 20-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով՝ հափշտակել են իր թանկարժեք «Մերսեդեսը»։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Քաղաքացին ցանկացել էր վաճառել մեքենան և հայտարարություն էր տեղադրել համացանցում։ Շուտով զանգել էր գնորդն ու պայմանավորվել էին հանդիպել։ Մհեր ներկայացած անձի հետ հանդիպել էին։ Մեքենան հավանել էր, գին էին պայմանավորվել։ Գնորդն առաջարկել էր գնալ Խուդյակով փողոցում գտնվող իր տուն, որպեսզի կանխավճարը տար։ Սուրճ էր առաջարկել ու խնդրել երկու րոպե սպասել, մինչ ինքը կգնար ընկերոջից կանխավճարի գումարը կվերցներ ու արագ կվերադառնար։ Ժամը 17։00-ի սահմաններում արդեն մեքենան վաճառել ցանկացողները նկատել էին, որ գնորդը տնից դուրս գալիս մեքենայի բանալիները հետն էր տարել։ Տնից դուրս գալով՝ հայտնաբերել էին, որ ոչ Մհերը կա, ոչ էլ ավտոմեքենան։

Ոստիկանությունում խաբեությամբ «W221» թափքի «Մերսեդս» հափշտակելու վերաբերյալ հաղորդումը միակը չէր։ Նախորդ օրը՝ հունիսի 19-ին, նմանօրինակ հաղորդում էր ստացվել նաև Էրեբունու բաժնում։ Մեքենայատիրոջը կրկին զանգահարել էր գնորդը, ներկայացել որպես Մհեր։ Կրկին հանդիպել էին, ուղեկցել էր Էրեբունի փողոցում գտնվող իբր իր տունը։ Կրկին վստահությունը չարաշահելով՝ դուրս էր եկել ու հափշտակել մեքենան։ Ի տարբերություն ոստիկանության Ավանի բաժանմունքում արձանագրվածի, այս դեպքում գնորդը բնակարանից դուրս գալիս, դուռը բանալիով փակել էր ու ապօրինաբար նաև զրկել տուժողներին ազատ տեղաշարժվելու իրավունքից։

Նույնաբովանդակ հանցագործության մասին հաղորդումներ կային նաև ոստիկանության Շենգավիթի և Կոտայքի բաժիններում։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացրին փոխգործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մի քանի ուղղություններով։ Շուտով ոստիկանության Ավանի բաժանմունքում ստացվեցին առաջին տեղեկությունները։

«Համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեր գործընկերների հետ պարզեցինք, որ Մհեր ներկայացած անձը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ապրող 30-ամյա տղամարդը։ Անմիջապես ձեռնարկեցինք համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։»

Մինչ կպարզվեր հափշտակված մեքենաների գտնվելու վայրը, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառաողները տեղեկություններ ստացան 30-ամյա տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ։ Օպերատիվ տեղեկություններ կային նաև, որ տղամարդը ցանկանում է հատել Հանրապետության պետական սահմանը։ Դա կանխելու համար ոստիկանները ձեռնարկեցին հնարավոր բոլոր միջոցները։

Հունիսի 22-ին պարզվեց, որ տեղեկությունները ճիշտ էին։ Տղամարդը ցանկացել էր արտերկիր մեկնել, բայց սահմանին բռնվել էր։ Էրեբունու ոստիկանները նրան բերման ենթարկեցին ոստիկանություն։

Զուգահեռ ձեռնարկված միջոցառումներով Ավանի քրեական հետախույզները ճշտել էին նաև հափշտակված մեքենան թաքցնելու ստույգ վայրը։

Ըստ ստացված տեղեկությունների խարդախությամբ հափշտակված ավտոմեքենան պահվում էր Ներքին Չարբախի 5-րդ փողոցում գտնվող առանձնատներից մեկի ավտոտնակում։ 

Ավտոտնակում հայտնաբերվեց ոչ միայն Ավանի ոստիկանների կողմից որոնվող «Մերսեդեսը», այլև ոստիկանության տարածքային մյուս ստորոբաժանումներում ստացված հաղորդումներով նկարագրված ավտոմեքենաները։

Պարզվեց, որ 30-ամյա տղամարդը «Մերսեդեները» հափշտակելուն պես, անմիջապես տեղափոխել էր Ներքին Չարբախում գտնվող ավտոտնակ ու վաճառել էր։ Արդեն ավտոտնակում դրանք մասնատվել էին, որոշ պահեստամասեր առանձին վաճառվել, որոշներն էլ խնամքով փաթեթավորվել՝ հետագայում իրացնելու համար։

Դատարանի որոշմամբ 30-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Տպել
1568 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին