Ազգային մարզադաշտը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մարզում. Վանեցյան

«Ազգային» ստադիոնը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մայրաքաղաքի մոտակա մարզերից մեկում։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Ասաց, որ Երեւանում կառուցելու նախնական նպատակը փոխվել է։

«Սկզբնական շրջանում քննարկվել է Երեւանում կառուցելու հարցը, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է Երևանի մոտակա մարզերից մեկում»,- ասաց նա։

Ըստ Վանեցյանի՝ մարզում կառուցելու պատճառն այն է, որ Երեւանում դրա համար տեղ չկա։ Մյուս կողմից նա ընդգծում է, որ նոր նախագիծը կնպաստի մարզերի զարգացմանը։

«Հիմնական պատճառն այն է, որ Երեւանը խիտ կառուցապատված է, եւ եթե մարզում կարողանանք կառուցել «Ազգային» ստադիոնը, բնականաբար դրա կողքը կկառուցվեն նաեւ այլ օբյեկտներ, եւ դրանով կնպաստենք նաեւ մարզերի զարգացմանը»,- ասաց նա։

Այս շրջանում մարզադաշտի կառուցման աշխատանքները բանակցային փուլում են։ ՀՖՖ-ն քննարկումներ է ունենում ներդրողների հետ։ Ժամկետների վերաբերյալ տեղեկություններ չկան։

Տպել
3687 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան