Անմեղսունակները

10/09/2010 schedule18:25

Երեկ Երեւանի քրեական դատարանում շարունակվեց մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի դատը։ Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեցին գործով անցնող երկու իրեղեն ապացույց վկա ոստիկանները։ Նրանց ցուցմունքները ոչ միայն մեկը մյուսին էին հակասում, այլ նաեւ` հենց դատարանի դահլիճում իրենց արտահայտած մտքերն էին հակասական։ Ասենք` իրեղեն ապացույց վկա ոստիկան Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ Սաղաթելյանին իրենք բերման են ենթարկել Արշակունյաց փողոցից` տաքսու միջից։ Մյուս իրեղեն ապացույց վկա ոստիկան Արսեն Ապերյանը ասաց, որ ինքը Սաղաթելյանին մոտեցել է այն ժամանակ, երբ նրան արդեն ոստիկանները շրջապատած են եղել եւ նրան բերման են ենթարկել ոստիկանություն, քանի որ դիմադրել է ոստիկաններին։ Իսկ քիչ անց, երբ մեղադրող Հովսեփ Սարգսյանը նրան հիշեցրեց իր նախաքննական ցուցմունքը Ապերյանն ասաց, որ Սաղաթելյանին իրենք բերման են ենթարկել այն պահին, երբ նա մոտեցել է տաքսի ավտոմեքենային եւ պատրաստվել է նստել մեքենան։ Սաղաթելյանի պաշտպան փաստաբան Սեդա Սաֆարյանը իրեղեն ապացույց վկայից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա մարտի 1-ի առավոտյան եղել է Ազատության հրապարակում, ինչին հետեւց բացասական պատասխան։ Ապերյանը հայտարարեց, որ այդ օրը ինքը եւ իր գործընկերները ոստիկանական ավտոմեքենայով հերթապահել են Կենտրոն համայնքի վարչական տարածքում։ Սակայն, երբ նրան հիշեցրին, որ նախաքննության ցուցմունքներում այլ բան է գրված, անմիջապես հայտարարեց, որ Ազատության հրապարակում եղել է։ Այս իրեղեն ապացույց վկա ոստիկանի հակասական ցուցմունքներից հետո Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս անձը իր ձերբակալության հետ կապ չունի եւ ոչ էլ իր անունով գրված ցուցմունքից է տեղյակ։ Իսկ Սեդա Սաֆարյանը դատը նախագահող Մնացական Մարտիրոսյանին միջնորդեց իրեղեն ապացույց վկայի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազին։ Այնուհետեւ, դատավորը ընդմիջում հայտարարեց, որից հետո պետք է քննվեր միջնորդությունը։ Այդ ընթացքում լրագրողներից մեկը ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը իր ենթակա իրեղեն ապացույց վկային հույս տալիս, որ նրան ոչինչ չի սպառնում, եւ, որպեսզի սուտ ցուցմունք տվածը իրեն ավելի ապահով զգա, այդ ընթացքում հայհոյանքներ տալիս փաստաբան Սաֆարյանի հասցեին։ Լրագրողը փոխգնդապետի ուսադիրներ կրող այդ անձին կարգի է հրավիրել, սակայն, վերջինս սկսել է վիճել լրագրողի հետ։ Ավելին, Պետրոսյանը իրեն պահում էր այնպես, ինչպես այն հանցագործը, որը աջուձախ նախահարձակ է լինում, որ կարողանա պատասխանատվությունից խուսափել։ Ինչեւէ, ընդմիջումից հետո Մարտիրոսյանը դատական նիստը չշարունակեց եւ այն հետաձգեց մինչեւ սեպտեմբերի 12-ը ժամը 15.00-ն։

Տպել
783 դիտում

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ

Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար

Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է․ Հակոբ Արշակյանը՝ Մարիան Քերիին

Հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանել, հայհոյել, ծեծել են իրար․ կան բերման ենթարկվածներ

«Ազգային Բևեռ»-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանի գլխին բռունցքով հարվածած կնոջը մեղադրանք է ներկայացվել

ՀՀ կառավարությունը լավագույնս գիտակցում է իր անելիքների ու պատասխանատվության չափաբաժինը․ Մխիթար Հայրապետյան

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին

Լիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներին

Խնդիրը Փաշինյանի հրաժարականը չէ, այլ երկրում անկայունություն ստեղծելն է, պարտվածության զգացումը խորացնելը. Միսկարյան

Թալանել են դպրոցներից մեկի զինղեկի բնակարանը․ հափշտակել են ոսկեղեն և գումար

Նոր բան մտածեք մաեստրո, մեսիայի քաղտեխնոլոգները մոռացել են, որ այդ խաղաքարտն արդեն խաղացել են․ Թորոսյանը՝ Գալստանյանին

Եկեղեցու բակում նորածնին լքած մայրը հայտնաբերվել է

ԲԿ-ներից մեկի բժիշկ-ստոմատոլոգի վարած մեքենան կողաշրջվել, ընկել է առուն

Գուցե սադրանքի գնան, մի բան պայթի, ասեն՝ «էսպես եղավ, գնում ենք տուն», որ շարժման ձախողումը արդարացնեն այդպես. Խաչատրյան

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-25 թթ. համագործակցության պլանը

Նախագահն ասաց, որ վետոյի իրավունք ունի․ Շառլ Միշելը հիասթափված է Վրաստանում ընթացող զարգացումներից

Գալստանյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների և նախկին վարչապետների հետ

Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից տեղահանվածների համար գործարկվել է կայք. մանրամասներ

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի կամ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ

Սյունիքի մարզում Մաքսային և լոգիստիկ կենտրոն կհիմնվի․ տեղի է ունեցել փաստաթղթի ստորագրման արարողությունը

Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել․ որտեղ է հայտնաբերվել վերջինիս մարմինը

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել․ բախումներ են սկսվել (տեսանյութ)

Եթովպիայում ՀՀ դեսպանը Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Վաշինգտոնում Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկվել

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանն ու Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում․ Փաշինյան

Շարունակո՞ւմ է Հայաստանը մնալ ՀԱՊԿ անդամ․ Փաշինյանը պատասխանել է «Politico in Europe»-ի հարցին

Անվտանգային իրավիճակն այժմ ավելի բարդ է նաև գլոբալ իրավիճակի բերումով, ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է․ վարչապետ

Ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել

Արձանը պատրաստ է, տեղը պատրաստ է, ճոպանուղին են տեղադրում․ Ծառուկյանն ասել է՝ երբ կբացվի Հիսուսի արձանը

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 14-ին

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Անբովանդակ, մարող շարժում է. Փամբուխչյան

Հայաստանում փակ փողոցներ չկան, բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

ՊՆ-ն անդրադարձել է Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և որդու՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ լուրերին

ԱԺԲ-ի ակցիայի ժամանակ կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. մանրամասներ

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը. Ալիև