Երևան
12 °C
Երջանկությունը հարատև չէ: Պահ է` ապրում ես: Երկար ժամանակ կարող է ֆոնային մնալ: Ինչքան երկար մնաց` այդքան քո շահը: Մեր շուրջն այնպիսի բաներ են կատարվում, հնարավոր չէ այդ ամենի համապատկերում ամենաինքնաբավ վիճակում անգամ երջանիկ զգալ: Ընդհանրապես, իմ կարծիքով, ուրիշի ցավ չկա: Եթե շուրջդ սխալ բան է կատարվում, մի օր անպայման այն անդրադառնալու, վերաբերելու, դիպչելու է նաև քեզ` ուզես-չուզես:
Նկարիչ Լիանա Ասատրյան
Անձնական երջանկություն.
Իմ կյանքի ամենա-ամենաերջանիկ պահը տղայիս ծնունդն էր: Այո, օրիգինալ չեմ այս առումով, երևի Ձեր զրուցակից բոլոր կանայք իբրև անձնական երջանկություն իրենց երեխայի ծնունդն են համարել: Տղաս ծնվեց, առաջին անգամ նրան դրեցին իմ գրկում, նա աչքերը բացեց ու նայեց ինձ. այդ պահին ամեն-ամեն ինչ ջնջվեց` ինչ եղել էր մինչ այդ, նոր կյանք բացվեց` ամենաիսկական երջանկությամբ: Սա է գլխավոր իրադարձությունը, որ եղավ իմ կյանքում: Սա է իմ երջանկությունը:
Մասնագիտական երջանկություն.
Իմ առաջին ցուցահանդեսն էր Գյումրու բիենալեում: Տասնութ տարեկան էի: Այդ ցուցահանդեսին հրավիրված էին միջազգային դեմքեր, մեծ նկարիչների աշխատանքներ էին ցուցադրվում: Բայց այդ բոլոր անունները մի կողմ. իմ աշխատանքը ցուցադրվում էր այն նույն սրահում, որտեղ դրված էին նաև իմ ուսուցիչ Արա Գուրզադյանի ստեղծագործությունները: Այդ փաստն ինձ համար մեծագույն երջանկություն էր` ցուցադրվել լեգենդար այդ մարդու հետ նույն սրահում:
Ամեն նկարի ավարտը տեսնելն է երջանկություն, որովհետև դրան հասնելը դժվար է, միշտ չէ, որ զգում ես ավարտը: Էլ չասեմ, որ կարող եմ նաև ավարտի հանգուցալուծումից գոհ չլինել: Երբ հասկանում եմ, որ կայացավ ավարտը և ես հասցրեցի, կարողացա ասել այն, ինչ ուզում էի, երջանիկ եմ:
Աշխատանքի բերումով ամեն օր շփվում եմ 3-6 տարեկան երեխաների հետ, նրանց սովորեցնում եմ լինել ազատ, սիրել գույները և աշխատել դրանց հետ: Ավելի ճիշտ` աշխատում եմ չվնասել նրանց ազատությունն և գույները զգալու ունակությունը: Ու ես անընդհատ նրանց սերն եմ զգում, ապրում ու վայելում: Մի քանի օր բացակայել էի աշխատանքից, երբ եկա աշխատանքի, իմ երեխաները խմբով «գրոհեցին» ինձ վրա, տապալեցին գետնին ու փորձում էին իրենց կարոտն ու սերն արտահայտել: Ես հազիվ էի «դիմանում» այդ մեծագույն երջանկությանը: Դա, իրոք, դիմանալու երջանկություն է /ծիծաղում ենք - Մ.Բ./: Չգիտեմ` ինչով եմ արժանացել նրանց անսահման սիրուն: Գուցե նրանց հետ աշխատելու իմ այն սկզբունքով, որ փորձում եմ չդիպչել նրանց բնական ազատությանը, չուղղորդել դեպի իմ պատկերացրած գեղեցիկը, բաց լինել նրանց առաջ հասկանալու իրենց աշխարհի գույներն ու պատկերները: Ու ես շնորհակալ եմ ճակատագրին, որ հայտնվեցի այդ միջավայրում, որտեղ կարող եմ ամեն օր զգալ երեխաների ապրեցնող էներգետիկան, վայելել նրանց հետ շփումը, սեր տալ ու սեր առնել նրանցից:

Հանրային երջանկություն.
2018-ին` Թավշյա հեղափոխության օրերին, երբ իմացա, որ նախկին իշխանության առաջին դեմքը հրաժարական տվեց. սա ինքնին նշանակում էր, որ բուրգը կփլվի: Ես այդ պահին, իրոք, երջանիկ էի: Հիմա էլ` ոչ նախկին ոգևորությամբ, բայց չմարող հույսով հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Գուցե ավելի դանդաղ, քան ակնկալում էինք, բայց անպայման կունենանք այն պետությունը, որի մասին երազում ենք:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Մեր երկիրը կարող է դառնալ երջանիկ մարդկանցով բնակեցված տարածք, եթե ագրեսիան պակասեր ու սերը շատ լիներ: Ես հիմա խոսում եմ միջանձնային պարզ հարաբերություններից. ասենք, ժպտալով խանութ ես մտնում ու հարց ես տալիս, փոխարենը մարդկանց հայացքներում էնքան կոշտություն ես տեսնում: Կոշտ, դժգոհ, ագրեսիվ, ջղային: Ու քո ժպիտն անզոր է դրանց առաջ: Սեր և բարեկրթություն` սա է իմ ուզածը, սրանք պետք է իշխեն երջանիկ տարածքներում: Ու համոզված եմ` իմ պատկերացումը երջանիկ երկիր ունենալու համար անհնարին չէ: Հնարավոր է:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը
«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT