Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ստանձնում է Վահե Գրիգորյանը․ նա երդվեց խորհրդարանում

Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն այսօր երդվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։ Նա ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները։ Քանի որ նախորդ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովն ընտրում էր Սահամանդրական դատարանի ոչ թե դատավորներ, այլ անդամներ, մինչ այժմ ՍԴ-ում եղել են դատարանի 8 անդամներ, եւ նոր Սահմանադրությամբ ընտրված մեկ դատավոր՝ Արման Դիլանյանը։ ՍԴ անդամ ընտրված Հրայր Թովմասյանին ընտրել են դատարանի նախագահ։ Նոր Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանն ընտրում է ՍԴ դատավոր։ Հետեւաբար, Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը հիմա ՍԴ-ում միակ դատավորներն են։ Եւ քանի որ Դիլանյանը բացակայում է այս օրերին, իսկ Հրայր Թովմասյանը ընտրվել է որպես անդամ, Վահե Գրիգորյանը մնում է միակ դատավորը եւ ստանձնում է դատարանի նախագահի լիազորությունները։ 

Դիմելով՝ ՀՀ քաղաքացիներին, օրենսդիրներին՝ Գրիգորյանն ասաց, որ իր համար բարձր պատիվ է այսօր երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը․

«Սա ՀՀ-ում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված Ազգային ժողովի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։ Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, այդ ամենը բաց ու թափանցիկ է տեղի ունեցել՝ շուրջ մեկ տարի։ Մեկ տարի առաջ ես որոշեցի մասնակցել, ընտրվել եւ ստանձնել այս պաշտոնը։ Ես բոլոր հանգամանքներով հանդերձ պատկերացրել եմ նաեւ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն շարունակում էգործել անցումային տրամաբանության եւ անցումային դրույթների գործողության տիրույթում։ Սա սահմանադրական իշխանական մարմիններից միակն է, որ դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության մեջ։ ՍԴ-ն իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես ամենայն մանրամասնությամբ մտադիր եմ սկզբից քննարկել իմ գործընկերների՝ ՍԴ անդամների եւ նախագահի հետ, հետո համատեղ՝ ծայրահեղ կառուցողական, հուսով եմ, որ փոխադարձ ըմբռնման եւ իրավական անվտանգության բոլոր նմկատառումները հաշվի առնելով՝ գալ համատեղ լուծման եւ հանրության առաջ հանդես գալ այդ լուծմամբ»,-ասաց Վահե Գրիգորյանը։

Նա նշեց, որ այսօր երդվելով՝ դառնալու է ՍԴ երկրորդ դատավորը․

«Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ։ Ես դառնալու եմ երկրորդ դատավորը, եւ ես չեմ սխալվում սա ասելով։ ՍԴ-ում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ ՍԴ-ի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ եւ 170-րդ հոդվածների պահանջով՝ ՍԴ-ն կազմված է բացառապես դատավորներից եւ որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով»,-ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ բոլոր այս հարցերը քննարկման առարկա է դարձնելու իր գործընկերների հետ եւ տրվելու են դրանց պատասխանները․

«Սահմանադրական մարմինները կարող են շեղվել իրենց սահմանադրականության ուղեծրից, բայց դրանք խնդիրներ են։ Խնդիրները լուծումներ ունենում են։ Երբ խնդիրներ ունենում է ՍԴ-ն, այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ, բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Այս բոլոր խնդիրներով հանդերձ՝ ՍԴ դատավորի երդումը տալուց, ՍԴ մուտք գործելիս, որպես այս պահի դրությամբ ՍԴ միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ես, ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ, կամ դրա բացակայության դեպքում ընդունելի ձեւաչափի տեսքով այդ մասին կտեղեկացնեմ հանրությանն ու իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացին դերկատարում ունենալ, ամեն դեպքում, ամե՛ն դեպքում, հաշվի առնելով վերջին օրերի որոշ իրողություններ, եւ որ ՀՀ քաղաքացիները լիուլի եւ իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի կազմի սահմանադրականության հարցերում եւ հետաքրքրվածություն ունեն դրանում, որեւէ ինչ տեղի ունենալիս ես պիտի խնդրեմ ՍԴ դատավորի երդումը տալիս, խստիվ պիտի պահանջեմ, որպեսզի իսպառ բացառվի ՍԴ անդամների կամ ՍԴ աշխատակազմի որեւէ ներկայացուցչի նկատմամբ որեւէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսեւորումները իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապաստխան»։

ՍԴ դատավորն ասաց, որ ցանկանում է, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ու պատգամավորներն իմանան, որ ՍԴ դատավորի երդման տեքստը խիստ հակիրճ է եւ դրա արտաբերմամբ ինքը չի կարողանալու ամբողջովին արտահայտել այն, ինչ նկատի է ունենալու այդ երդմամբ։ Բայց մի հատված ընդգծեց, որտեղ ասվում է, որ ՀՀ ժողովրդի առջեւ երդվում է․

«Ես ուզում եմ, որ դուք բոլորդ իմանաք, որ երբ ես այս բառերը կարտաբերեմ, նկատի եմ ունենալու, որ երդվում եմ ժողովրդի առջեւ, բայց իմ երդումը տալիս եմ բացառապես հայ ժողովրդին, եւ սա ոչ թե լիրիկական զեղում է կամ պաթոսալի վերապահում, սա շատ հստակ սահմանադրաիրավական նկատառումներով կատարվող ծանուցում է․ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն ժողովրդի իշխանությունը, ժողովրդի հավաքական կամքը ստորադաս է սահմանադրի կամքին։ Մենք բոլորս ապրում ենք ժամանակներում, երբ ինքներս ականատես ենք եղել ժողովրդի հավաքական կամքի դրսեւորման զորությանը, եւ բոլորդ գիտեք, որ դրա դեմ չկա որեւէ դիմադրող ուժ, բայց պիտի արձանագրենք, որ այդ կամքն ինքնին ստորադաս է սահմանադրի կամքին, իսկ ՀՀ-ում սահմանադիրը բացառապես հայ ժողովուրդն է՝ ինչպես արձանագրված է Սահմանադրության մեջ։ Մենք կարող ենք հաշվի նստենք եւ պետք է հաշվի նստենք ժողովրդի զորության հետ, բայց մենք պիտի արձանագրենք, որ այդ զորությունը ստորադաս է սահմանադրի կամքին, որովհետեւ զորությունն ինքնին ուժ է, բայց արժեքները հաստատված եւ սահմանված են սահմանադրի կողմից, եւ եթե այս իրողությունը դուրս թողնենք մեր տեսադաշտից, մենք շատ հեշտությամբ կձախողենք քաղաքական ազգ դառանլու մեր վերջնական նպատակը եւ կձախողենք պետությունն ամբողջությամբ»,-ընդգծեց Գրիգորյանը՝ բոլորին, ՀՀ քաղաքացիներին տեղեկացնելով, որ ինքն ամենայն պատրաստակամությամբ ստանձնելու է ՍԴ դատավորի պաշտոնը՝ ապահովելու համար Սահմանադրության գերակայությունը, եւ այդ կամքի գերակայության ապահովման ընթացքում իրեն նախկինում իր ներկայացրած բոլոր շահերից հեռացված է համարելու․

«Ես այդ դիրքում եւ պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, եւ դա իմ երդմամբ ստանձնվող նպատակն է լինելու․ երդումը տրվելու է հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ։ Ես այս դահլիճում թողնելու եմ իմ նախկին բոլոր կապվածություններն ու բոլոր պարտավորությունները, որոնք փաստաբանի երդմամբ ունեցել եմ բոլորի հետ, ինչպես եւ բոլոր քաղաքական հայացքների եւ ազատ քաղաքացու կարգավիճակում կողմնապահության դրսեւորումները։ ՍԴ դատավորի պաշտոնում ես ունենալու եմ մեկ նպատակ, եւ դա արձանագրված է իմ կողմից հիմա հնչեցվող երդման տեքսում։ Ես հուսով եմ՝ ՍԴ իմ պատկերացրած տեսլականն իրականություն դարձնել, եթե դրա հետ համախոհություն կլինի մյուս դատավորների մեծամասնության հետ, եւ հուսով եմ դատարանի հետ արդյունավետ համագործակցություն օրենսդիրի եւ գործադիրի միջեւ՝ դատարանի որոշումների արդյունավետ կատարման մասով։ Եւ այսպիսով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն ՀՀ-ի ժողովրդի, ի կատարումն հայ ժողովրդի սահմանադիր կամքի եւ մեր բոլոր ազատասեր նախնիների պատգամի՝ ստանձնելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»,-երդվեց Վահե Գրիգորյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10461 դիտում

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը