ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, որը նաեւ Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչն էր, հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Նա կարիերան շարունակելու է Պրեմիեր լիգայում հանդես եկող «Սոչիում»՝ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում: Հեռանալուց առաջ հարցազրույց է տվել «Դինամոյի» պաշտոնական կայքին ու հաջողություն մաղթել երկրպագուներին:

«Շարունակեք նույն ոգեւորությամբ աջակցել ձեր հարազատ թիմին: «Դինամոյի» երկրպագուների մեծամասնությունը դաստիարակված մարդիկն են: Նրանց շատ եմ սիրում ու հարգում եւ չեմ ցանկանում հրաժեշտ տալ: Վստահ եմ, որ մեր ճանապարհները դեռ կհատվեն: «Դինամոյին» միայն հաջողություններ ու հաղթանակներ եմ մաղթում: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ներկայիս ղեկավարությանը, որ ընդառաջեցին ինձ եւ Պրեմիեր լիգայի ակումբի հիմնական թիմի մարչական շտաբում դրսեւորվելու հնարավորություն տվեցին»,- ասել է նա:

Բերեզովսկին «Դինամոյում» որպես մարզիչ աշխատում է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո՝ 2015 թվականից: Այս թիմում խաղացել է 2002-05 եւ 2012-15 թթ.:

Տպել
610 դիտում

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ (տեսանյութ)

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահի կալանքը

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Հարեւանիս 30 խոզը կոտորվան, իմոնց բան չեղավ. Վիետնամական ցեղատեսակի խոզերը պահանջարկ ունեն Տավուշում (լուսանկարներ)

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում սրտի շատ ծանր վիրահատություն է տարել, մինչեւ այժմ կոմայի մեջ է․ Սեյրան Սարոյան

Պատկերացնո՞ւմ եք, երեխան ասում ա՝ պապա 1-ն ու պապա 2-ը եկան․ Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Չեմ հավատում, որ տենց բան կարա լինի, սութի շուխուռ ա․ Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին

Վարչապետը գաղտնազերծեց արվեստի գլուխգործոցները դպրոցներ տանելու գաղափարի մանրամասները

Ալիկ Սարգսյանը եւ այլք զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով. Սեդա Սաֆարյան

Արդարադատության նախարարը խոսել է ցմահ դատապարտյաների հետ. նրանք բարձրաձայնել են մի շարք խնդիրներ

Սեյրան Սարոյանը համաձայն է, որ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ. տեսանյութ

Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր. ԱԻՆ

Դադարում եմ լինել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու. Գեւորգ Թամամյանի խոսքը՝ նախարարին

Խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից. Գայանե Շագոյան

Նիկոլի հետ խոսել եմ Մանվելի մասին, որ հանկարծ էդ մարդը չմեռնի բերդերում, խայտառակ լինենք․ Սեյրան Սարոյան

«Քո գիտությունը դպրոցում». գալիք ուսումնական տարում դպրոցներում կիրագործվի նոր ծրագիր

ԱԱԾ-ն էներգետիկ համակարգի խափանման գործով լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն է տեսել