Երևան
12 °C
Ազգային կինոկենտրոնի 2019 թվականի մրցույթում պետական ֆինանսավորմամբ ընտրված լիամետրաժ նախագծերից ամենաշատ գումար (30 միլիոն) հատկացվել է Ամբեր Կարլինսի «Ամերիկացի երախտավորները» ֆիլմին: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի խոսքով՝ կինոկենտրոնի տված գումարը նախագծի ընդամենը 25-ից 30 տոկոսն է:
«Ամերիկացի երախտավորները» վավերագրական խաղարկային ֆիլմ է, ծրագիրն իրականացնում է «Ման փիքչըրս» ստուդիոն: Պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի փոխանցմամբ՝ սա «Ման փիքչըրս»-ի «Երախտագիտության քարտեզ» խորագրով երկրորդ հեղինակային ֆիլմն է:
Առաջինը՝ «Փրկության քարտեզ» ֆիլմն է, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Փրկության քարտեզ»-ը փաստագրական ֆիլմ է, որը պատմում է եվրոպացի 5 հումանիստ կանանց մասին, ովքեր Հայոց ցեղասպանության ականատեսն են եղել եւ իրենց կյանքի լավագույն տարիները նվիրել են Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ երեխաներին եւ կանանց:
Երկրոդը՝ դեռեւս նախապատրաստական փուլում գտնվող «Ամերիկացի երախտավորներ»-ն է: Ֆիլմի նկարահանումները նախատեսված է սկսել սեպտեմբերից, ավարտել 2020 թվականի ապրիլին: «Իհարկե՝ ես այնքան էլ չեմ ընդունում, որ ցեղասպանության մասին ֆիլմերը միշտ ապրիլ ամսին են ցուցադրվում, սա մի այնպիսի թեմա է, որը նաեւ փաստագրություն է, ուստի պետք է կլոր տարին այս թեման բարձրաձայնվի»,-ասաց պրոդյուսերը:
Վավերագրական ֆիլմի նպատակն է ստեղծել կինոփաստաթուղթ, որը կնպաստի ոչ միայն ցեղասպանությունների ճանաչման, այլեւ ցեղասպանվածների եւ նրանց սերունդների պահանջատիրության եւ հատուցման գործընթացին:
Ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ֆիլմի ստեղծման գլխավոր նպատակն է մոռացությունից վեր հանել եւ ճանաչելի դարձնել ազգերի փրկության գործի նոր նվիրյալների անունները: Ֆիլմում որպես ոչ շահագրգիռ կողմի տեսակետ, պատմության անհերքելի իրողությունները ներկայացվելու են այլազգի հետազոտողների եւ պատմական հերոսների միջոցով:
Ֆիլմի պատմական ժամանակների գլխավոր հերոսներն են.
Հենրի Մորգենթաու՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Օսմանյան կայսրությունում, Կլարա Բարտոն՝ Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր, Լեսլի Դեւիս՝ Գրող, հասարակական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսը Խարբերդում, Քենթ Ջենինգս՝ Միսիոներ, «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական կազմակերպության» անդամ, Վիլյամ Շեդ՝ միսիոներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսը Ուրմիայում:
Մանվել Սարիբեկյանի խոսքով՝ այդ 5 հերոսներից բացի՝ ֆիլմում էպիզոդիկ դերակատարում ունեն նաեւ այլ հասարակական-քաղաքական եւ արվեստի գործիչներ:
Ըստ նախնական պայմանավորվածության՝ ֆիլմի ռեժիսորը պիտի լիներ Էդգար Բաղդասարյանը, սակայն վերջինիս մասնակցությունը դադարեցված է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում Էդգար Բաղդասարյանը եւ Մանվել Սարիբեկյանը հայտնեցին, որ իրենց համագործակցության դադարեցման պատճառը ֆիլմի արտադրության եւ կոնկրետ այս ֆիլմի վերարտադրման վերաբերյալ տարբեր մոտեցումներն են եղել, ոչ մի անձնական դրդապատճառ չկա: «Մենք եկանք այն եզրահանգման, որ այս նախագծում դադարեցնել է պետք մեր համագործակցությունը»,-ասաց պրոդյուսերը:
Ֆիլմի ռեժիսորը Դիանա Սկայան է: Ռեժիսորն ազգությամբ հայ է, սակայն 20 տարուց ավելի է՝ ապրում է Կանադայում:
Պրոդյուսերից հետաքրքրվեցինք, թե մոտավորապես ինչքան գումար է պահանջվում ֆիլմը վերջնական ավարտին հասցնելու համար, Սարիբեկյանը փոքր-ինչ տատանվելուց հետո ասաց, որ բյուջեի նախնական հաշվարկն արված է, բայց չի կարող դիտարկվել որպես վերջնական չափաբաժին: Ըստ նախնական հաշվարկի՝ 144 միիոն դրամի մասին է խոսքը:
«Ամերիկացի երախտավորները» ֆիլմում մի շարք տեսարաններ կառուցված են խաղարկային դրվագներով, որոնց միջոցով ներկայացվում են ֆիլմի հերոսների ծանր ապրումները եւ այն բարդ իրավիճակները, որոնք նրանք ստիպված են եղել հաղթահարել:
Ամերիկացի գրողը եւ պատմության հետազոտողը, որպես ֆիլմը պատմողներ, ուսումնասիրելով 20-րդ դարի սկզբին իրենց երկրում կատարված իրադարձությունները, ներկայացնում են այդ տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պետականորեն իրականացրած հումանիտար օգնության մանրամասները, որոնց շնորհիվ հազարավոր տեղաբնակ հայեր, հույներ, ասորիներ, եզդիներ, ինչպես նաեւ ոչ իսլամադավ այլ ժողովուրդներ փրկվել են Օսմանյան Թուրքիայի ծրագրավորած ու իրագործած ցեղասպանությունից:
Վավերագրական ֆիլմում հերոսներն իրենց հետազոտությունները կառուցում են միմյանց հետ կապակցված բացահայտումների եւ վերլուծությունների ճանապարհով: Բացելով ԱՄՆ-ի Պետքարտուղարության եւ այլ կառույցների արխիվները, հետազոտողներն ի հայտ են բերում եւ ներկայացնում ամերիկացի այն միսիոներներին, պետական եւ հումանիտար կառույցների գործիչներին, որոնք ականատես լինելով կոտորածներին ու տեղահանումներին՝ մեծ ջանքեր են գործադրել դրանք կանխարգելելու, իսկ հետագայում նաեւ փրկելու միլիոնավոր գաղթականների, որբերի եւ թուրքական հարեմներում ստրկացված քրիստոնյա կանանց:
Ոսումնասիրություններն այնուհետեւ նրանց տանում են պատմական իրադարձությունների վայրերով՝ Թուրքիա, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Իրան եւ Հայաստան, որտեղ էլ տարբեր դրվագներ են նկարահանվելու ֆիլմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT