Երևան
12 °C
Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա, ինչ ուզում եք արեք՝ ձերբակալեք, ծեծեք, չկրակեք ժողովրդի վրա:
Վերաքննիչ դատարանում քիչ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Նա պատմեց, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էջմիածնից, Աբովյանից, Արտաշատից, Սյունիքից, Երեւանից հազարավոր սադրիչներ երիտասարդներին «տարան կրակի բերան»: «Մարտ 1-ին, ժամը 9:10 զանգահարել եմ իմ տղային, զանգը գնում էր, վերցնող չկար, վերջապես վերցրեց մեկ աղջիկ, ասեց՝ ում զանգում եք՝ գտնվում է վիրահատարանում: Ես գնացի մինչեւ Զաքյան փողոց, անցա փշալարարերը, մոստի վրա տեսա արյան լճակ: Գնացի կանգնեցի էդտեղ. 3 ամիս հետո քննիչի հետ գնացել եմ դեպքի վայր, որտեղ քննիչը հաստատել է, որ դա իմ երեխայի արյան լճակն ա եղել: Ի՞նչ եմ տեսել, ավտոմատ կալաշնիկներ, դիպուկահարները վերեւից խփում էին, ներքեւից հատուկ միջոցները խփում էին, իմ տղային խփել են 40 մետր հեռավորության վրա 90 աստիճանի անկյան տակ: Ես բազմիցս երեք անգամ գրավոր գրել եմ՝ ով է անմիջապես սպանել իմ տղային եւ ով է անմիջապես հրաման տվել՝ սպանել էս մարդուն եւ Տիգրան Խաչատրյանին: Ինձ քննիչն ասել է՝ գիտեք ինչ կա, զենքի ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով ձեր երեխաները զոհվել են: Ասում եմ՝ եթե ու չգիտես՝ ով է սպանել, ապա ինչ գիտես, որ զենքը անզգույշ ա օգտագործվել, կամ՝ ոչ ճիշտ: Ես հարցրեցի՝ պարոն Վահագն Հարությունյան, չէ՞ որ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը նախատեսված է եղել փակ տարածքների համար, ո՞վ թույլտվեց զորամասից դուրս հանեցին այդ վտանգավոր զենքը: ...Այդպես էլ անցավ տասը տարի, ինքը ճողոպրեց ՌԴ, այլեւս չեկավ: Ասեմ ավելին՝ 2009 թվականի քննիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը վերջնական զեկույցում հայտարարեց, որ ոչ մի զինվոր, ոստիկան ընդդիմության կողմից հրազենային բեկորային վնասվածք չեն ստացել: Եթե չեն ստացել, ուրեմն, ընդդիմության ձեռքին զենք չի եղել:
Ասեմ ավելին՝ 2018 փետրվարի 23-ին ԱԺ լսումների ժամանակ նույնպես Նիկոյանը ելույթ ունեցավ, ասաց՝ պարոն նախագահ Ռոբերտ Քորայան, որտեղի՞ց ձեզ այդ ինֆորմացիան, որ ցուցարարները կրակում են, մտնում ավտոբուսների ետեւը»,- ասաց Քլոյանը: Նա նաեւ իր վրդովմունքն արտահայտեց, որ զոհվածների մահվան վկայականներում գրված է, թե նրանք մահացել են բեկորային վնասվածքից, այնինչ՝ ըստ Քլոյանի՝ նրանք մահացել են հրազենային բեկորային վնասվածքից: «Ինչ եմ ուզում ասել՝ ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին՝ մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա, ինչ ուզում եք՝ արեք՝ ձերբակալեք, ծեծեք, չկրակեք ժողովրդի վրա: Մի նախադեպ բերեմ, 1996 թվականին, երբ ընդդիմությունը գրավեց Ազգային ժողովի շենքը, մտավ ԱԺ նախագահի, փոխնախագահի գլուխը ջարեդեցին, այդ ժամանակ Սերժ Սարգսանը ասում ա՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, ի՞նչ եք ասում՝ չկարկենք, Լեւոն Տեր Պետրոսյանը պատասխանում ա՝ միայն օդ. եւ այդպես էլ ոչ մի զոհ չունենցանք: Հիմա ի՞նչն էր խանգարում, նույն բանը թող ասեր Ռոբերտ Քոչարյանը, եւ մենք հիմա այստեղ չէինք լինի, եւ երեւի ինքը չդատապարտվեր:
Այդ տարածքում չենք ունեցել ոչ մի կարեւորագույն օբյեկտ, երկու հատ խանութ էր՝ Սամվել Ալեքսանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի: Ի՞նչի ես սպանում, ի՞նչ օբյկետ են գրավել, ի՞նչ են անում, որ դու սպանում ես: Հրամանը եղել է ստույգ՝ կրակել անխտիր, որպեսզի արտակարգ դրություն մտցներ Ռոբերտ Քոչարյանը, դա է եղել հիմնական պատճառը, որ սպանություններ եղան, երկու կողմից ջարդվեցին խանութները, ավտոները վառվեցին, ոչ մեկ չդատապարտվեց»,-հայտարարեց Սարգիս Քլոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT