Երևան
12 °C
1990-ականների ամենաարատավոր երևույթներից մեկը «ղումարն» էր, ավելի գրական ասած՝ մոլեխաղը: Խաղում էին ամեն ինչ՝ «սեկա», նարդի, բլոտ, բիլիարդ: Ժամանակները փոխվեցին, տարածվեց համացանցը և սրան զուգահեռ նաև մոլեխաղերի հնարավորությունները, ի հայտ եկան օնլայն կազինոները: Խաղամոլության ախտը բնականաբար չէր շրջանցել նորանկախ Հայաստանի իշխանություններին: 90-ականների ամենահայտնի խաղամոլներից էր պետնախարար, Բնապահպանության նախկին նախարար Դավիթ Վարդանյանը՝ ըստ մամուլի հրապարակումների: Թերևս հարկ չկա նշելու Բադեն-Բադենի հայտնի հերոսներին: Բայց այստեղ խնդիրը միայն խաղամոլությունը չէր, այլ այն, որ մեր տեղական իշխանական խաղամոլներն ունեն իրենց առանձնահատկությունը՝ նրանք պարտվում ու մսխում են ոչ թե իրենց սեփական, այլ ուրիշների՝ օրինակ, պետության կամ ժողովրդի, հանրության կամ էլ որևէ հիմնադրամի, մասնավորապես, «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերը:
Եվ խնդիրն այստեղ այդ մսխումները չեն, այլ հանրային բարիքի նկատմամբ վերաբերմունքը: Մի դեպքում հիմնադրամի տնօրենը տարվում է հիմնադրամի ֆոնդի փողերը, որը հանրային բարիք է, մեկ այլ դեպքում գեներալը հանրային բարիքն օգտագործում է սեփական կենդանաբանական այգի ունենալու համար: Մի ուրիշ պարագայում նախարարը յուրացնում է թոշակառուների փողերը: Այս երևույթները, բացի այն, որ վկայում են երկիրը ղեկավարած անձանց անհատական որակների, ավելի ստույգ՝ անորակության մասին, նաև ի ցույց են դնում այն բոլոր արատավոր բարքերը, որոնք գոյություն են ունեցել: Կոռուպցիան, հանրային բարիքի թալանը ընկալվել են որպես նորմալ ու բնականոն երևույթներ և այդ ընկալումը չէր կարող շրջանցել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի խաղամոլ տնօրեն Արա Վարդանյանին:
Համահայկական այս կառույցը, որը մշտապես ընկալվել է ավելի շատ որպես բարոյական հարթության մեջ հայ ժողովրդի միասնականության և համախմբվածության խորհրդանիշ, անցած տարի հայտնվեց իր պատմության մեջ ամենաամոթալի սկանդալի կենտրոնում: Պատճառը հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գործունեությունն էր, ավելի ճիշտ՝ խաղամոլությունը:
Պարզվեց, որ Վարդանյանը հիմնադրամին տրամադրված 25 միլիոն վարկային գիծն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ օնլայն կազինոներին է փոխանցել շուրջ 14 միլիոն դրամ: Վարդանյանը ձերբակալվեց, ապա ազատ արձակվեց՝ ամենայն հավանականությամբ պատրաստակամություն հայտնելով վերադարձնել մսխված գումարները: Խնդիրը, սակայն, այնքան գումարները չեն, որքան բարոյականության սահմանները, որոնք գոյություն չունեն Արա Վարդանյանի համար: Այնքան գոյություն չունեն, որ երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշում է, որ Արա Վարդանյանի էջը պետք է փակել և բացառել նման երևույթների կրկնությունը, Վարդանյանը շարունակում է հոխորտալ:
Ավելի ճիշտ նա սկսեց հոխորտալ հենց պաշտոնանկությունից հետո, երբ փորձում էր ներկայանալ որպես զոհ՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե այդ մենք ենք տառապում խաղամոլությամբ և ամբողջ հայ ժողովուրդն է ստիպել իրեն գումարներ վատնել ինտերակտիվ խաղատներում: Սույն Վարդանյանը, փոխանակ սեփական արարքի խայտառակությունը գիտակցելով՝ պարզապես լռեր ընդմիշտ, պարզվում է՝ չափազանց ակտիվ գործունեությամբ է զբաղված: Մասնակցում է իշխանության դեմ բողոքի ակցիաների, համարում է իրեն «Ադեկվատ», նկարներ հրապարակում ու քննադատում իշխանություններին:
Իհարկե, փոքր ինչ տարօրինակ է հետևել ադեկվատ խաղամոլի, քանի որ մոլեխաղային այդ ախտը բացառում է որևէ ադեկվատություն: Թերևս Վարդանյանը ադեկվատության շատ հետաքրքիր ընկալում ունի: Համաձայն այդ ընկալման՝ շատ ադեկվատ է, երբ համայն հայության ջանքերով հավաքված գումարներից Վարդանյանը պետք է ինքն իրեն վճարեր մի քանի միլիոն աշխատավարձ, ադեկվատ է, որ Վարդանյանը ոչ թե մի քանի օրով կամ շաբաթով, այլ ամիսներով ու տարիներով համարներ պետք է վարձակալեր Քոչարյանին պատկանող նախկին «Գոլդեն Փելես» թանկարժեք հյուրանոցում՝ իհարկե, ամենաթանկարժեք համարներում:
Եվ իհարկե, Վարդանյանի համար շատ նորմալ է մոլեխաղերով զբաղվել՝ վատնելով հազարավոր հայաստանցիների ու արտասահմանում ապրող հայերի նվիրատվությունները: Կարծում ենք՝ այսքանն էլ բավական է, որպեսզի ամբողջական պատկերացում կազմենք սույն անձնավորության մասին, որը տարիներ շարունակ ղեկավարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Ու հանրային պարսավանքի ճնշման տակ վերջիններս ոչ միայն պետք է կորչեին հասարակության տեսադաշտից, այլև ամեն ինչ անեին՝ սեփական անձը մոռացության մատնելու համար: Վերջապես նմանօրինակ խայտառակ պատմության մեջ հայտնված Վարդանյանի կեցվածքը գուցե հուշում է, որ պետությունը փոքր-ինչ մեղմ վերաբերմունք ունի: Գուցե թե հարկ է, որ կոռուպցիան պարզապես քրեականացվի, ինչի արդյունքում էլ արավարդանյանները ոչ միայն կհատուցեն պետությանն ու հանրությանը հասցված վնասը, այլև խստագույն պատիժ կկրեն:
Ի վերջո, ոչ ոք և ոչինչ չի մոռացովում, ի վերջո, ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը, «սեմացու գողացող մկան պես» արավարդանյանները տարիներով հղփացել ու թալանել են՝ մեկը կենսաթոշակները, մեկը՝ պետական փողերը, մեկը՝ ամբողջ աշխարհի հայերի նվիրատվություններից գոյացած միջոցները: Եվ այսօր Արա Վարդանյանն ու նրա նմանները պետք է դատապարտված լինեն բարոյական գնդակահարության, և ոչ թե մոռացության մատնվեն հանրության կողմից, այլ մշտապես հիշվեն որպես մարդկային փոքրության ու երեսպաշտության արգահատելի օրինակներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT