Երևան
12 °C
Պետական բյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3 տոկոսով կամ շուրջ 80 մլրդ դրամով: Պետք է հստակ գնահատական լինի՝ դա ինչքան զսպող ազդեցություն է ունեցել մեր տնտեսական աճի վրա։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի ժամանակ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հետաքրքրվելով՝ այդ գնահատականը կա՞․
«Այդ ծախսերի թերակատարումը պայմանավորված էր վարկային միջոցների կոռուպցիոն ռիսկերով, այդ ռիսկերի վնասն ու տնտեսական աճի վրա բացասական ազդեցությունը իրար համադրելի՞ են։ Ես ծարավ եմ եւ ուզում եմ ջուր խմել ու կասկած ունեմ, որ այդ ջուրը կարող է՝ թունավոր է, հիմա ի՞նչ անեմ, ես էդ ջուրը չխմեմ, ծարավից վատանա՞մ, թե՞ ամեն դեպքում հաշվի առնելով ռիսկը՝ խմեմ։ Այս երկուսի համեմատական գնահատականներն ունե՞ք»,- հավելեց Թունյանը։
Ի պատասխան՝ Ջանջուղազյանն ասաց, որ անբավարար ֆինանսավորումը կազմել է հակաբյուջետային զսպման խթանման 2,3 տոկոսը: Նախարարի խոսքով՝ ամեն տարի ունեցել ենք քրոնիկական ցածր ցուցանիշներ՝ մեկ կամ երկու տարվա բացառությամբ, երբ ծախսերը, հակառակը, գերակատարվել են․
«Հիմա ունենք առավելագույն սահման։ Եթե ուշադրություն դարձնենք՝ կատարողականը զգալիորեն ցածր է եղել։ Չեմ կարծում, թե բոլոր տարիների համար դա պետք է բացատրվի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի գործոնով, հետեւաբար 2018 թվականի համար դա հիմնական գործոն դիտարկել՝ տեղին չէ։ Որ դեր է ունեցել, այո, ես ասացի՝ ունեցել է, որ որոշ մաս ընդհանրապես վերաիմաստավորվել է եւ գնահատվել է, որ պետք չի էդ ծախսը անել, դա էլ է տեղի ունեցել, բայց ես ձեռնպահ կմնայի ընդհանրական գնահատական տալ, որովհետեւ յուրաքանչյուր ծրագրի համար պետք է վերցնել իր բացատրությունը»,-ասաց նախարարը։
Նա նկատեց, որ կանխատեսումների ժամանակ են գերագնահատված եղել ծրագրերը․
«Մենք միշտ ուզում ենք ավելին, բայց, ավաղ, ոչ միշտ է ավելին ստացվում»։
Բաբկեն Թունյանն արձագանքեց, որ ծախսերի թերակատարումը կոռուպցիոն ռիսկերով պայմանավորելը կառավարությունն է ներկայացրել․
«Էս հարաբյուջետային ազդակի հետ կապված՝ 2,3 տոկոսը նշանակում է մոտ 250 մլն դոլարի չափ արդյունք չի ստեղծվել տնտեսության մեջ։ Պարզ է, որ ամբողջը չի կարող պայմանավորված լինել կոռուպցիոն ռիսկերով, բայց գոնե դրա ո՞ր մասն է՝ ըստ ձեր գնահատականի։ Այսինքն՝ կարող ե՞նք ասել, որ կեսն է՝ 120 մլն դոլարը, ու կարող ե՞նք ասել, որ կոռուպցիոն ռիսկերն էս 120 մլն դոլարից շատ էին, այսինքն՝ մենք կասկածում էինք, որ էսքան կարող է գողանային, դրա համար էլ էս ծախսերը չեն կատարվել»,- հստակեցրեց պատգամավորը։
Ջանջուղանյանն ասաց, որ չի կարող նման բան ասել․
«Մենք ասել ենք, որ դա որպես գործոն դեր խաղացել է, եւ դրա պատճառով որոշ ծրագրեր հետաձգվել են, դադարեցվել են, եւ հետեւաբար դեր խաղացել է, բայց որ ասենք, թե դրանով է պայմանավորված․․․էդ ծրագրերից փոքր մասն է, որ 2018-ին է նախաձեռնվել, դրանց մեծ մասը ավելի վաղ էին նախաձեռնվել, հետեւաբար, եթե գործ ունենք չավարտված ծրագրերի հետ, չեմ կարող հստակ թվային գնահատական տալ, ներեցեք»,- եզրափակեց Ջանջուղազյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT