Քոչարյանի կալանքը փոխելով՝ դատարանը թույլ է տվել դատական սխալ. մեղադրողը խնդրեց բեկանել այդ որոշումը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, այժմ բողոքներով հանդես են գալիս մեղադրող դատախազները:

Մասնավորապես, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը սույն թվականի մայիսի 18-ի որոշումը կայացնելով՝ թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որն ազդել է գործի ելքի վրա:

Մեջբերելով դատական ակտից հատվածներ՝ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ թեեւ դատարանը կասկածի տակ չի դրել գործով ձեռք բերված փաստական տվյալներով Քոչարյանին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքների կատարմանը նրա առնչության հիմնավոր կասկածը, սակայն, ըստ դատախազի՝ ակնհայտորեն, առանց պատճառաբանության դատավորը միտք է արտահայտնել առ այն, թե իբր առկա են որոշակի կասկածներ Քոչարյանին վերագրված այդ արարքի սահմանադրականության հարցը հետագայում ստուգելու առումով։ «Դատարանի նման հետեւությունը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանության չափանիշին, քանի որ 300.1 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հետ կապված որեւէ փաստարկ դատարանի կողմից չի բերվել, բացի այդ, գործով ձեռք բերված փաստական տվյալներով՝ դատարանն այլեւս չէր կարող կասկածներ հարուցել այդ հոդվածի սահմանադրականության հետ կապված, քանի որ այդ կերպ դատարանը հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում կիրառել է 300.1 հոդվածը»,-ասաց բողոքաբերրը։

Դատախազը, մանրամասնորեն վերլուծելով առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանական մասը, նկատեց, որ դատարանը ընդհանրապես ուշադրության չի արժանացրել սույն գործի բարդությունը, դեպքից շուրջ 10 տարի անց հանցակցությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում ծավալված դատավարական միջոցառումների իրականացման դժվարությունները, ապացույցների հավաքագրման գործընթացում վարույթն իրականացնող մարմնի ցուցաբերած ջանասիրությունը: Ըստ դատախազի՝ դատարանը բացարձակ ուշադրության չի արժանացրել այն էական հանգամանքը, որ մեղադրյալին մեղսագրված արարքների շրջանակում ապօրինաբար կյանքից զրկվել են 10 անձինք, որոնց հանգամանքների բացահայտումը սույն միասնական գործի շրջանակնեում ակտիվորեն իրականացվել եւ ներկայումս էլ անջատված մասով շարունակվում է: «Դարձյալ որեւէ ուշադրութան չի արժանացվել մեղադրյալին մեղսագրված արարքների կատրաման հանգամանքներին՝ հատկապես կախված այդիպիսիք բացահայտելու հեռանկարը առավելագույնս բացառելու, հնարավոր հետքերը թաքցնելու ուղղությամբ դրսեւորած համակողմանի վարքագիծը: Մասնավորապես՝ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների ընթացքում մերձավոր շրջապատի թիկնազորի անդամներին կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանց ինքնությունը դեպքերի մասնակցության իրական շարժառիթները քողարկելու նպատակով զինվորական համազգեստով հանդերձավորելը, զինծառայողների համազգեստի տարբերանշներն ու զինվորական համարանիշները փոփոխելու, իսկ դեպքից անմիջապես հետո դեպքի «բացահայտման» գործողությունները ըստ էության ճիշտ հակառակը դեպքի իրական հանգամանքները թաքցնելուն ծառայեցնելը, դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները փոխելը, ՀՀ նախագահի օգնականների անմիջական մասնակցությամբ բանակի ներգրավման հանգամանքները, ոստիկանության ծառայողների գործողությունների իրական շարժառիթը թաքցնելու նպատակով ձեռնարկված գործողությունները եւ այլն: Նույն համատեքստում դատարանը բացարձակ ուշադրություն չի դարձել այն կարեւոր առանձնահատկությանը, որ սույն գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություն ունեցող անձինք հիմնականում մեղադրյալի անմիջական ենթականեր են հանդիսացել, ովքեր տեւական ժամանակ կախվածություն են ունեցել վերջինիցս, կամ այդ անձանց ճնշող մեծամասնության մասնակցությունը քրեաիրավական գնահատման հեռանկար ունի, որպիսի պայմանները էականորեն դժվարություններ են ստեղծում լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության համար՝ ինքնին հարուցելով լուրջ խոչընդոտներ: Թվարկված դատարանի ուշադրության չարժանացած հանգամանքները ողջամտորեն վտանգներ են ստեղծում մեղադրյալի եւ դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցող վերը նշված անձանց միջեւ ամենատարբեր ձեւերով շփումների, պայմանավորվածությունների համար:

Վերոգրյալի հաշվառմամբ քրեական վարույթն իրականացնող մարմինց թաքնվելու եւ գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ ազատության հետ չկապված որեւէ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը, գործուն երաշխիք համարվել չեն կարող»,- մանրամասնեց Պետրոս Պետրոսյանը՝ արձանագրելով, որ առաջին ատյանի դատական ակտը չպատճառաբանված է եւ ոչ հիմնավոր:

Ավարտելով բողոքը՝ Պետրոս Պետրոսյանը խնդրեց դատարանին՝ ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ եւ մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4009 դիտում

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է

Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ

Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ