Քոչարյանի գործով դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. գլխավոր դատախազը ձգձգելու միտում է տեսնում

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանին քիչ առաջ կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց:

Նման միջնորդությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը: Նրա միջնորդությունը վերաբերում էր երեկվա նիստին տեղի ունեցած դատավորի գործողություններին: Խուդոյանը նշեց, որ երեկ նախագահող դատավորը պարբերաբար եւ անհարկի ընդհատել է պաշտպաններին, արգելել է նրանց իր գործողությունների դեմ ներկայացնել առարկություններ, արգելել է հանդես գալ հայտարարություններով: «Այդ գործողությունների հետեւանքով առաջացած լարված իրադրության պայմաններում հայտարարված ընդմիջումից հետո դատարանը այնուամենայնիվ թույլատրել է պաշտպաններին ներկայացնել առարակություններ ինչով փաստել է իր նախորդող գործողությունների անհիմն լինելը»,- ասաց Խուդոյանը: Վերջինիս խոսքով դատավարության որեւէ փուլում նման կամայական մոտեցման ցուցաբերումը վկայում է դատարանի կանխակալ վերաբերմունքի մասին, դատավարության այն մասնակցի դեմ, որի իրավունքները սահմանափակվում են: Խուդոյանն ասաց, որ դատարանը փաստացի հրաժարվել է դատավարության մասնակիցներին պարզաբանել վերջիններիս իրավուքներններն ու պարտականությունները այն դեպքում, երբ վերջիններս այդպիսի պարզաբանում խնդրել են նախագահող դատավորից: «Այդպիսի խնդրանքով դատարանին դիմել են պաշտպաններ Միհրան Պողոսյանը եւ Հայկ Ալումյանը, մինչդեռ դատարանը պարզաբանելու փոխարեն վերացական դիտարկումներով դատավարության մասնակիցներին ուղղված անպատասխան հայտարարություններով չի հստակեցրել, թե ինչ դատավարական կանոններով է իրականացվելու բողոքների քննությոնը, ըստ այդմ ինչ իրավունքերով են օժտված դատավարության մասնակիցները?,- ասաց նա եւ դատավորին բացարկ հայտնելով միջնորդեց ինքնաբացարկ հայտնել:

Միջնորդության դեմ առարակեցին մեղադրող դատախազներն ու տուժողի իրավահաջորդները:

Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը ակնհայտ անհիմն որակեց: «Միջնորդությունում ներկայացված հիմնավորումը ըստ էության նախորդ երկու ժամանոց դատական նիստի կարճ սղագրություններ էր եւ ամենակարեւոր հատվածները բաց թողնվեցին: Նախորդ երկու ժամանոց նիստը հենց ծառայեց այդ իրավունքների պարզաբանումներին: Ակնհայտ դարձավ, որ անառարկելիորեն դատարանը հետեւություններ արեց ընթացակարգերի հետ կապված: Նման պայմաններում այդպիսի հիմնավորմամբ հարուցված միջնորդությունը մենք դիատրկում ենք որպես պաշտպանության կողմից արհեսատականորեն սույն գործի քննությունը ձգձգելու միտում եւ նմանատիպ միտումի շարունակությունը կարծում եմ հետագայում կարժանանա դատարանի պատշաճ գնահատականին՝ որպես իրավունքների չարաշահում»,- հայտարարեց գլխավոր դատախազը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու. որոշումը կհրապարակվի ժամը 12:30-ին:

Հիշեցնենք, որ արդեն 4 նիստ է, պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացնում դատավորին: Այլ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էր նաեւ տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Դատարանը սակայն մերժել էր ներկայացված միջնորդությունները եւ ինքնաբացարկ չէր հայտնել:

Այսօր նախատեսվում է, որ մեղադրող դատախազները դատարանում կներկայացնեն իրենց բողոքի հիմնավորումները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3637 դիտում

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է

Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ

Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ