Դատաիրավական բարեփոխումներն օբյեկտիվ անհրաժեշտություն են. Վիգեն Քոչարյանը՝ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներին

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Վիգեն Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել արմատական բարեփոխումների այս փուլում  ԵԽ  գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Փոխնախարար Քոչարյանն  ընդգծել է նաև համագործակցության երկարատև ու հաջողված փորձը ԵԽ-ի հետ՝ որպես հետագա արդյունավետ գործունեության հիմնաքար:

Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում Կառավարությունն իրականացնում է Դատաիրավական բարեփոխումների, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության, ինչպես նաև Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանցից բխող գործողությունների ծրագրերի մշակման համալիր աշխատանքներ, որոնք կանխորոշելու են առաջիկա տարիների գործունեության առաջնահերթությունները նախանշված ոլորտներում: Վ.Քոչարյանը հատուկ կարևորել է դատաիրավական բարեփոխումներ կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը, դատական համակարգի անկախության և հանրային վստահության ապահովման հրամայականը:

Գաբրիելա Բատաինի-Դրագոնին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Արդարադատության նախարարությունը կարևոր գործընկեր է ԵԽ համար նախանշվող բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ներկայացնելով դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության գործողությունների ծրագիրը՝ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին ընդգծել է նաև, որ դատաիրավական բարեփոխումների աջակցության շրջանակում ԵԽ կողմից արդեն իսկ երաշխավորված է զգալի ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև հայտնել է ԵԽ պատրաստակամությունը՝ ամբողջ ծավալով աջակցություն ապահովելու հարցում:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Վիգեն Քոչարյանը գործընկերներին վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է նախաձեռնվող բարեփոխումների ընթացքում հենվել Եվրոպայի Խորհրդի չափորոշիչների և փորձագիտական ներուժի վրա:

Տպել
632 դիտում

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)