Մինեսոտայում հայկական համայնքը տարեցտարի ավելի է մեծանում. հանդիպում է Գարեգին Բ-ի հետ

Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հնագույն համայնքներից Մինեսոտա նահանգի 36  ուխտավորների հետ, որոնք երկշաբաթյա այցով հայրենիք էին ժամանել Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովվի` Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից, ողջույնի իր խոսքում Թադեոս քահանան տեղեկացրեց, որ ուխտավորների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում` ուրախություն հայտնելով, որ այցը սկսվում է Հայոց Հայրապետի օրհնությամբ: Տեր Հայրը Նորին Սրբությանը ներկայացրեց համայնքային կյանքի ձեռքբերումները` հավելելով, որ համայնքը տարեցտարի ավելի է մեծանում, ավելանում է նաև հայկական ամենօրյա և կիրակնօրյա դպրոցների սաների թիվը:

Հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք, որոնք նորոգում են հայորդիների ազգային, հոգևոր ապրումները՝ հաղորդ դարձնելով սեփական ինքնությանը, հայ ժողովրդի հերոսական անցյալին: Նորին Սրբությունը նշեց, թե քրիստոնեական հավատքի և հայրենասիրության շնորհիվ է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ շարունակում է ազգային-հոգևոր արժեքներով կրթել և դաստիարակել մատաղ սերնդին՝ ակտիվ պահելով հայ համայնքը:

Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև Սուրբ Էջմիածնի խորհրդին` նշելով, որ Էջմիածինը բոլոր հայերի սրտում և աղոթքներում է, և պատմության ամենադժվար պահերին քրիստոնեական հավատքն ու հույսն են օգնել աշխարհասփյուռ հայությանը դիմագրավել ազգի ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին: Նորին Սրբությունը մասնավորապես խոսեց Հայրենիքի և Սփյուռքի կյանքում առկա դժվարությունների ու խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների մասին:

Այս առիթով Հայոց Հովվապետն ի դեմս Տեր Թադեոսի իր գնահատանքը բերեց Սփյուռքի հայոց թեմերում սպասավորող եկեղեցականներին` իրենց հոգևոր առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար:

Հանդիպումից հետո ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2237 դիտում

Կոտայքի մարզում 7 երիտասարդ, որոնցից 3-ը անչափահաս, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային

Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՀՀ վարչապետը ցույց է տվել ավտոմեքենաների հոսքը դեպի Երևան՝ ժամը 07։50-ին. տեսանյութ

Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է