Իրանից հայրենադարձ ընտանիքը, հարեւանին վնասներ հասցնելով, Բաղրամյանում 4 հարկանի բնակարան է կառուցում

Երեւան քաղաքի բնակիչ Սիրուշ Վերդիյանը «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է դիմել եւ հայտնում է, որ իր բնակարանին կից՝ Բաղրամյան պողոտա 54/5 հասցեում ընթացող շինարարության պատճառով ամբողջությամբ ճաքճքվել են իր տան պատերը:

Սիրուշ Վերդիյանը առաջին հարկի բնակիչ է եւ իրենց բնակարանը բազմաթիվ վնասներ է կրել շենքին հարակից շուրջ մեկ տարի ընթացող շինարարությունից: Քաղաքացի Վերդիյանը հայտնում է, որ բացի խոնավությունից ու պատերին հասցված վնասից՝ ամբողջ շինաղբն ու փոշին կլոր տարի լցվել է բնակարան: Վերջինս զրկված է անգամ պատուհան բացելու եւ հագուստը դրսում չորացնելու հնարավորությունից: Սիրուշ Վերդիյանի բնակելի շենքից ուղիղ երկու մետր հեռավորության վրա է չորս հարկանի նորակառույցը, իսկ անմիջապես պատուհանի տակ կլինի սեփականատիրոջ ավատոկայանատեղին:

Բաղրամյան պողոտա 54/5 հասցեում շինարարական աշխատանքները սկսել են 2018 թվականի փետրվարից: Իրանից հայրենադարձ եղած մեծ ընտանիք 4 հարկանի բնակելի շենք է կառուցում այդ հասցեում, որպեսզի իր ամբողջ գերդաստանով բնակվի: 6 բնակարան ներառող շենքի մեջ ապրելու է Խեչո Խաչատուրյանի հայրական կողմը:

Քաղաքացի Սիրուշ Վերդիյանը այս խնդրով դիմել է Երեւան քաղաքի ընհանուր իրավասության դատարան. դատարանի որոշմամբ՝ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն՝ կատարումը հանձնելով «Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ»-ի փորձագետներին:

Սակայն Սիրուշ Վերդիյանը նշում է, որ փորձաքննություննը պատշաճ չի կատարվել. «Թե դրանց մեջքի հետեւում ով է կանգնած, ես չգիտեմ, բայց որ վախենում են ու խուսափում՝ դա հաստատ է»:

Բաղրամյան պողոտա 54/5 հասցեում հողամաս է եղել, Վերդիյանի խոսքով՝ ծառերը կտրել են եւ շինարարություն սկսել. «Խաղողի ծառեր ունեի, առանց տեղյակ պահելու, առանց նախազգուշացնելու մինչեւ տեսա, արդեն կտրել էին: Տունս 83 թվականի շինություն է, այդ 4 հարկանին կառուցելուց հետո ընդհանրապես արեւ չի ընկնում, ճաքեր է տվել, ինչքան անձրեւ գա, իմ տունն է լցվում, որովհետեւ պատերը ներքեւից ճաքած են, խոնավություն է քաշում: Ուսանող թոռնուհիներիս մահճակալը լրիվ ջուր է»,- պատմեց Սիրուշ Վերդիյանը՝ ընթացքում ցույց տալով տան աջ կողմի խունացած պատերը, շորերն ու մահճակալները:

Չորս հարկի կառուցումն արդեն ավարտվել է, սակայն դեռ բավական ժամանակ կպահանջվի, որ շինարարական աշխատանքները վերջանական ավարտին հասցվեն: Բաղրամյան պողոտա 54/5 հասցեում այս պահին աշխատանքներ են ընթանում:

«Կողքի հարեւանին գումար են տվել, իրար հետ լեզու են գտել, ուրիշ տեղ էլ իրենք տուն ունեն, պետք եղած ժամանակ գնում են, բայց ես ոչինչ չեմ կարողանում անել, ուր գնանք՝ մեր միակ կացարանը դա է: Ասում եմ՝ արի նայի՝ ինչ եք արել, թողնում գնում է»,-ասաց նա:

Նորակառույց շինության սեփականատերը Խեչո Խաչատուրյանն է, որն այս պահին գտնում է արտերկրում: «Հայկական ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել շինարարության պատասխանատու Էմիլ Մայիլյանի հետ, որն էլ հայտնեց, որ շինությունն արվում է բոլոր նորմատիվներին համապատասխան. «Շենքը նեղացված է՝ այսինքն, եթե առաջին երկու հարկերում երկու բնակարան է, ապա երրորդ եւ չորորոդ հարկերում մի բնակարան է, որովհետեւ նեղացել է արեւի լույսի մուտքի համար: Առաջին երկու հարկերում էլ հողի մի ամբողջ երկայնքով 4 մետր թռիչքով կողքի շենքից հեռացրել եմ»:

Էմիլ Մայիլյանը մեր զրույցում նշեց, որ հարեւաններից ընդամենը մեկ անձ է բողոք ներկայացրել՝ Սիրուշ Վերդիյանի ընտանիքն է, որոնք էլ սկզբում 1000 ԱՄՆ դոլար են վերցրել, տարածքի երկաթները մաքրելու համար, սակայն ավելի ուշ դժգոհություններ են առաջացել:

«2000 ԱՄՆ դոլար էին պայմանավորվել, որ տիկին Սիրուշի ամուսինը այդ տարածքի իրեն պատկանող երկաթներն ու տեխնիկան վերացնի, աղբանոց էր սարքել, որը մաքրեց: Նրանք այդ գումարի կեսը ստացան եւ դիմեցին դատարան»,-պատմեց Էմիլ Մայիլյանը:

Շինարարության պատասխանատուի խոսքով՝ նորակառույց բնակարանի սեփականատեր Խաչատուրյանը Սիրուշ Վերդիյանի ընտանիքին առաջարկել է մեկ տարով կամ մի փոքր ավելի երկար ժամկետով ժամանակավորապես լքել նշված հասցեի իրենց բնակարանը՝ մինչեւ կավարտվի շինարարությունը: Խաչատուրյանն առաջարկել է վճարել համապատասխան մեկ այլ բնակարանի վարձակալության գումարը, որպեսզի Վերդիյանները որոշ ժամանակ հեռու լինեն աղմուկից ու փոշուց, իսկ շինարարության ավարտից հետո վերադառնան իրենց հին բնակարան, սակայն նրանք չեն համաձայնվել:

Տպել
17674 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան