Անցանկալի զարգացումները կանխելու համար միջպետական մակարդակով երկուստեք քայլեր պետք է ձեռնարկվեն. Մելքոնյան

Հունիսի 6-ին Վրաստանի սահմանապահները թույլ չէին տվել, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հատի թուրք-վրացական սահմանը:

Մելքոնյանն ինքնաթիռով Երևանից մեկնել էր Վան, այնտեղից՝ Կիլիկիա, իսկ հետ վերադառնալիս եղել է մեքենայով: Կարծախի վրացական անցակետի աշխատակիցները Մելքոնյանին երկար սպասեցնելուց հետո ստորագրման համար ներկայացրել են թղթեր այն մասին, որ վերջինիս մուտքը Վրաստան արգելված է: Հարցը լուծվել է միայն այն ժամանակ, երբ միջամտել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը եւ Հայաստանի արտգործնախարարությունը:

Վրաստան մուտք գործելու անսպասելի արգելքի եւ դրա հնարավոր դրդապատճառների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Աշոտ Մելքոնյանի հետ:

Պարոն Մելքոնյան, ո՞րն էր Վրաստան մուտք գործելու արգելքի պատճառը:

- Խումբ էի տարել Արեւմտյան Հայաստան եւ վերադարձը պետք է լիներ Ջավախքով, այսինքն, Վրաստանի հանրապետության տարածքով: Հունիսի 6-ի երեկոյան՝ 22:00-ի սահմաններում էր, երբ հասանք, ինձ կանգնեցրին, անձնագիրս պահանջեցին, ապա սպասեցնելուց հետո, վերադարձան եւ ասացին, որ իմ մուտքը Վրաստան արգելվում է: Պահանջեցին, որպեսզի նորից վերադառնամ Թուրքիայի Հանրապետության տարածք, ստիպված վերադարձա, որից հետո, տարբեր միջամտությունների արդյունքում կարողացա տրանզիտով Հայաստան հասնել: 

- Իսկ ինչպե՞ս պատճառաբանեցին դա Վրաստանի անցակետում:

- Ինձ մի թուղթ տվեցին՝ հայտնելով, որ սահմանին իմ անձի եւ ուղեւորությանս մասին սխալ ինֆորմացիա եմ տվել, որի պատճառով էլ մուտքս արգելվում է: Արեւմտյան Հայաստան մեկնած մեր խմբի անդամների մեջ կային նաեւ պատգամավորներ, մասնավորապես Թագուհի Թովմասյանը, որը կապ հաստատեց արտգործնախարարության հետ եւ կարողացավ խնդիրը լուծել, որպեսզի ինձ գոնե տրանզիտի իրավունք տրամադրեն եւ Վրաստանի Հանրապետության տարածքով վերադառնամ Հայաստան: Հակառակ դեպքում մնում էր Կարսով վերադառնալ կամ Անկարա, կամ Ստամբուլ, այնտեղից օդանավով՝ Մոսկվայով կամ Կիևով վերադառնալ Հայաստան, հասկանալի է՝ դա ֆինանսական առումով խնդիր էր, հոգեբանական կողմը էլ չեմ ասում:

- Առաջի՞ն անգամ էիք նման միջադեպի հանդիպում:

- Ես աշխարհի 40 երկրներում եմ եղել, եւ չի եղել որեւէ երկիր, որ ինձ մուտքի վիզա չտա, արգելք երբեւէ չի եղել: Ինձ համար հատկապես շատ ցավալի է, որ իմ հայրենի Ջավախք գնալն է նման խնդիր դառնում: Առավելեւս, որ 2012 թվականից Ախալքալակի պատվավոր քաղաքացի եմ: Ես միշտ հանդես եմ եկել հայ-վրացական բարեկամության անհրաժեշտության գիտակցումով: Վրաստանի պատմության ինստիտուտի աշխատակիցները վերջերս երկու անգամ եղան Երեւանում, համագործակցության պայմանագիր ենք նախապատրաստել, որին Վրաստանի դեսպանատունը դրական է արձագանքել: Ինչեւէ, ինձ համար ուղղակի անհասկանալի էր, թե ինչով էր պայմանավորված իրենց այդ քայլը:

- Հայաստան վերադառնալուց հետո չհետաքրքրվեցի՞ք, թե իրականում ինչն էր եղել պատճառը, գուցե իսկապես թյուրիմացություն էր տեղի ունեցել:

- Վրաստանում գործող հայկական լրատվամիջոցներից «Ջենյուզ»-ը հարցում էր կատարել ՆԳՆ եւ այնտեղ էլ են վկայակոչել նույն բանը՝ հայտնելով, թե իբր սխալ ինֆորմացիա եմ տվել իմ անձի վերաբերյալ: Ի՞նչ սխալ ինֆորմացիա էի տալու, եթե անձնագիրս ձեռքիս էր: Պարզապես վերջին երկու ամիսներին, փետրվարից սկսած, երբ եղբայրս շատ ծանր հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ, գիտեի, որ իրեն շատ քիչ ժամանակ է մնացել: Եվ փետրվարի 4-ից` ամեն շաբաթ եւ կիրակի գնում, այցելում էի նրան եւ վերադառնում. աշխատանքից հետո գնում էի, կիրակի վերադառնում: Ըստ երեւույթին` հաշվարկել են, որ հաճախակի եմ գնում, դրա տակ ինչ-որ վտանգ են տեսել եւ փորձել զգուշանալ:

- Ձեր հաջորդ այցելությունը Վրաստան ե՞րբ եք նախատեսել: Ինչ եք կարծում՝ անարգել կանցնե՞ք:

- Դեռ չգիտեմ՝ ինչ կլինի: Ես տրանզիտով անցա եւ պարզ չեղավ՝ կարող եմ անցնել հաջորդ անգամ, թե՝ ո՛չ: Սահմանի վրա հարցրեցի, թե սա վերջինն է, իրենք ասեցին, որ իրավասու չեն ինձ պատասխանել, որովհետեւ չգիտեն: ՆԳՆ-ի խնդիրն է սա:

 - Հայտնի է, որ դուք առաջին անձը չեք, որի մուտքը Վրաստան արգելված է: Հայաստանում ապրող վիրահայերի «սեւ ցուցակ»-ի թիվը գնալով մեծանում է:

- Այո, ցավոք սրտի, ծնունդով ջավախքցի մի շարք մտավորականներ այսօր զրկված են իրենց ծննդավայր մեկնելու հնարավորությունից: Նրանց նկատմամբ ինչ-որ զգուշավոր քաղաքականություն է իրականացվում, որն արդարացված չէ: Մեր այցելությունների մեջ հակավրացական գործողություններ տեսնելը, էլ չեմ ասում սեպարատիզմի մասին խոսելն առնվազն տարօրինակ է:

- Այս ուղղությամբ ինչ-որ քայլեր նախատեսո՞ւմ եք:

- Մեր դեսպանատունը զբաղվում է այս հարցով: ԱԳՆ-ից էլ խոստացել են, որ հետամուտ են լինելու՝ հասկանալու համար, թե ինչն է պատճառը: Ըստ երեւույթին, որոշակի միտում է նկատվում, սա մտածված քայլ էր, որովհետեւ երբ ես իրենց հարցրեցի՝ դուք գիտե՞ք, որ ես Ախալքալաքի պատվավոր քաղաքացի եմ, գիտեին, իրենք շատ լավ գիտեին, թե ես ով եմ: Այդ կոչմանն ընդամենը երեք մարդ է արժանացել, ես եմ, կինոգետ Հարություն Խաչատրյանն է եւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

- Տարիներ առաջ, երբ այս ամենը սկսվեց, շատերը մտածում էին, որ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վարած քաղաքականության հետեւանքով է: Այսօր Սահակաշվիլին չկա, բայց կարծես թե մոտեցումը նույնն է. միայն 2019 թվականին արդեն երկրորդ դեպքն է գրանցվում:

- Սահակաշվիլու հեռանալուց հետո, իհարկե՝ բավական մեղմացել էր մթնոլորտը, կարծես թե նորմալ բարեկամական հունով էր ամեն ինչ ընթանում: Պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ: Համենայնդեպս, ինձ համար վերջին շրջանում նրանց այդ քայլերն անհասկանալի ու տարօրինակ են: Անցանկալի զարգացումները կանխելու նպատակով երկուստեք քայլեր պետք է ձեռնարկվեն, միջպետական մակարդակով:

- Այնուամենայնիվ, միջպետական մակարդակով խնդիրը բարձրաձայնելու կարիք տեսնո՞ւմ եք:

- Կարծում եմ, որ միջպետական մակարդակով անպայման պետք է բարձրաձայնել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան առաջին այցի ժամանակ, մասնավորապես Ջավախք այցի ժամանակ հստակ նշվեց, որ մեր խնդիրը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելն է: Այդ ուղղությամբ մենք աշխատել ենք, բայց ես խորապես համոզված եմ, որ վարչապետի այդ պնդումը, ցավոք սրտի, դեռ չկա. մեր երկու ժողովուրդների միջեւ վստահություն գոյություն չունի: Երկուստեք պետք է մեկընդմիշտ վերացվի այդ կասկածամտությունը, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ երկու ժողովուրդների միջեւ խնդրի ծագումը կնշանակի երկու քրիստոնյա ժողովուրդների վերջը: Հայաստանը եւ Վրաստանը դատապարտված են կողք-կողքի լինելու, որովհետեւ մեղմ ասած բարեկամական ազգերով եւ երկրներով չենք շրջապատված: Վրաց հասարակության մեջ էլ մեր կոլեգաներն այդ խնդիրը հստակ պատկերացնում են, եւ նրանք էլ են միակարծիք: Նման միջադեպերի հետ կապված ես չեմ բացառում նաեւ վերջին շրջանում ադրբեջանական ազդեցության ուժեղացումը Վրաստանի Հանրապետությունում, սա եւս կարող էր իր բացասական անդրադարձն ունենալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8237 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ