Երևան
12 °C
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հրապարակել է այս տարվա առաջին միասնական քննությունների արդյունքները. հունիսի 4-ին շրջանավարտ-դիմորդների գիտելիքները ստուգվել էին աշխարհագրություն, կենսաբանություն եւ ընդհանուր պատմություն առարկաներից:
Աշխարհագրությունից քննություն հանձնած 229 դիմորդներից դրական միավորի շեմը չի հաղթահարել 16-ը կամ մասնակիցների 7 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 48 հոգի կամ մասնակիցների 21 տոկոսը: Միջին միավորը 13.7 է:
Կենսաբանություն առարկայից քննություն է հանձնել 1207 դիմորդ, դրական միավորի շեմը չի հաղթահարել 184-ը կամ մասնակիցների 15.2 տոկոսը: 18-20 միավոր ստացողների թիվը 290 է կամ մասնակիցների 24 տոկոսը: Միջին միավորը կազմել է 13.4:
Համաշխարհային պատմություն առարկայից քննություն է հանձնել ընդամենը 40 հոգի: Նրանցից 5-ը կամ 1.5 տոկոսը ստացել է անբավարար գնահատական, 18-20 միավոր ստացել է 11 դիմորդ կամ մասնակիցների 27.5 տոկոսը: Միջին միավորը 13.6 է:
Նախորդ տարի, ինչպես հայտնի է, դիմորդների թիվը էապես փոքր է եղել, քան այս տարի, ինչը պայմանավորված էր 12-ամյա կրթակարգին անցնելու գործընթացում առաջ եկած ոչ ստանդարտ իրավիճակով ու առաջին դասարանցիների ընդունելության հետ: Հետեւաբար, երկու տարիների քննական արդյունքները համեմատելի կարող են լինել տոկոսային հարաբերությամբ: Նշված երեք առարկաների քննական արդյունքների այդ համադրության արդյունքում էլ պարզ է դառնում, որ այս տարի, չնչին բացառությամբ, կրճատվել է ինչպես առավելագույն 18-20 միավոր ստացած դիմորդների թիվը, այնպես էլ դրական միավորի շեմը չհաղթահարածներինը:
2018-2019 թթ. ցուցանիշերի համեմատություն
Կենսաբանություն առարկայի միասնական քննության մասնակիցների ընդհանուր թիվը՝
2018 թ. - 685
2019 թ. - 1207
Միջին միավորը՝
2018 թ. - 13.5
2019 թ. – 13.4
7.5-ից ցածր՝ անբավարար միավոր ստացել է՝
2018 թ.- 122 դիմորդ կամ 17.8 տոկոսը
2019 թ. – 184 դիմորդ կամ 15.2 տոկոսը
Առավելագույն՝ 18-20 միավորը ստացել է
2018 թ. - 206 դիմորդ կամ 30.1 տոկոսը
2019 թ. – 290 դիմորդ կամ 24 տոկոսը
Աշխարհագրություն առարկայի միասնական քննության մասնակիցների ընդհանուր թիվը՝
2018 թ. - 148
2019 թ. - 229
Միջին միավորը՝
2018 թ. - 13.1
2019 թ. – 13.7
7.5-ից ցածր՝ անբավարար միավոր ստացել է՝
2018 թ.- 17 դիմորդ կամ 11.5 տոկոսը
2019 թ. – 16 դիմորդ կամ 7 տոկոսը
Առավելագույն 18-20 միավոր ստացել է
2018 թ. – 27 դիմորդ կամ 18.2 տոկոսը
2019 թ. – 30 կամ 13.1 տոկոսը
Համաշխարհային պատմություն առարկայի միասնական քննության մասնակիցների ընդհանուր թիվը՝
2018 թ. - 41
2019 թ. - 40
Միջին միավոր
2018 թ. - 12.2
2019 թ. – 13.6
7.5-ից ցածր՝ անբավարար միավոր ստացել է՝
2018 թ. – 5 դիմորդ կամ մասնակիցների 12.2 տոկոսը
2019 թ. – 5 դիմորդ կամ մասնակիցների12.5 տոկոսը
Առավելագույն 18-20 միավոր ստացել է
2018 թ. – 6 դիմորդ կամ մասնակիցների 14.6 տոկոսը
2019 թ. – 5 դիմորդ կամ մասնակիցների 12.5 տոկոսը:
«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունն անցկացվել է հունիսի 7-ին: Արդյունքները դեռ հրապարակված չեն: Բայց մինչեւ դրա համար նախատեսված վերջնաժամկետը՝ հունիսի 12-ը, նախնական որոշակի պատկեր կա: Նախորդ երեք քննությունների դեպքում նկատված օրինաչափությունը այս դեպքում չի պահպանվել: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ թեստերն անցնում են եռակի ստուգում: Երկու ստուգումներից հետո նախնական ցուցանիշերը փաստում են, որ 3.5 տոկոսով ավելացել է անբավարար գնահատական ստացածների քանակը, իսկ առավելագույն միավորների քանակը կրճատվել է շուրջ 5 տոկոսով:
2018-2019 թթ. նախնական ցուցանիշերի համեմատություն
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության մասնակիցների ընդհանուր թիվը.
2018 թ. - 2 715
2019 թ. - 5 370
Միջին միավորը՝
2018 թ. - 12.2
2019 թ. – 11.5
7.5-ից ցածր՝ անբավարար միավոր ստացել է՝
2018 թ. – 435 դիմորդ կամ մասնակիցների 16 տոկոսը
2019 թ. – 1046 դիմորդ կամ մասնակիցների 19.5 տոկոսը
Առավելագույն՝ 18-20 միավոր ստացել է
2018 թ. – 386 դիմորդ կամ մասնակիցների 14.2 տոկոսը
2019 թ. – 491 դիմորդ կամ մասնակիցների 9.3 տոկոսը
«Ամբողջ խնդիրն այն է, որ, օրինակ, առաջին երեք առարկաները մասնագիտության համար են հանձնում, այդ պատճառով էլ անբավարար գնահատականներն այդքան շատ չեն լինում, իսկ հայոց լեզուն կարծես ունիվերսալ քննություն լինի, դա պահանջվում է ե՛ւ տեխնիկական, ե՛ւ հումանիտար ե՛ւ մանավանդ բանասիրական մասնագիտության համար, դրա համար այնտեղ տարբերությունը շատ է լինում»,- պատճառաբանեց ԳԹԿ մամուլի քարտուղարը:
Հարցին, թե քննական թեստերում հանդիպե՞լ են թերություններ կամ վրիպակներ, Գրիգորյանը պատասխանեց. «Հենց որ քննությունը սկսվում է, մասնագետը այստեղ՝ ԳԹԿ-ում հեռախոսի մոտ նստած զանգերի է պատասխանում, նաեւ թեժ գծի զանգերի բովանդակությունը իրեն հաղորդում են եւ նա պատասխանում է: Էական խնդիրներ չեն եղել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT