Երևան
12 °C
Նախորդ շաբաթվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի եւ Դիլիջանում անցած «Մտքերի գագաթնաժողովի» «մեղքով» պատշաճ ուշադրության չարժանացան ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Հունաստանի եւ Կիպրոսի իր գործընկերներ Յորգոս Կատրուգալոսի եւ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-հունական եւ հայ-կիպրական հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափին վերաբերող մի շարք հարցեր:
Հայ-հունական եւ հայ-կիպրական օրակարգերում առկա միջազգային համագործակցության ամենաակներեւ օրինակը միջազգային հարթակներում ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջխաղացումն է:
Կիպրոսցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Մնացականյանը կարեւորել է նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կընձեռի ընդլայնել մարդկանց միջեւ շփումները եւ խթան կհանդիսանա ՀՀ եւ ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը: Նախարարները չէին կարող շրջանցել նաեւ հակամարտությունների թեման. Արցախի եւ Կիպրոսի հիմնահարցերին անդրադառնալով՝ արտգործնախարարները նշել են, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, «որոնք հաշվի առնելը կենսական նշանակություն ունի խաղաղ կարգավորման համար»:
Հունաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Մնացականյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որպես ՝ ԵՄ-ի եւ անդամ երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության ամուր իրավական հենք։ Նրանք նաեւ մտքեր են փոխանակել տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակում համագործակցության հեռանկարների շուրջ:
Առավել ուշագրավ են եռակողմ հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Կիպրոսն ու Հունաստանը իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը՝ ինչպես Արեւելյան գործընկերության, այնպես էլ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում։ Նրանք կարեւորեցին Համաձայնագրի արագ վավերացումը բոլոր երկրների կողմից, որպեսզի այն հնարավորինս շուտ ամբողջական ուժի մեջ մտնի։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնվել են առավել ընդլայնել համագործակցությունը միջազգային հարթակներում։ Նրանք անդրադարձել են նաեւ Կիպրոսի հիմնախնդրին եւ Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումներին, ինչպես նաեւ Արցախյան հակամարտությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին:
Առավել հետաքրքրական է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափի ստեղծումը: Եռակողմ ձեւաչափում համագործակցություն, իհարկե, կար նաեւ նախկինում, սակայն կարեւոր էր այն բարձրաձնել ինստիտուցիոնալ մակարդակի: Այս ձեւաչափով առաջին եռակողմ հանդիպման ընթացքում կոնկրետ ոլորտներում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչպես նաեւ որոշում է կայացվել 2020 թ. հունվարին երկրների ղեկավարների մակարդակով Հայաստանում անցկացնել այս ձեւաչափով առաջին եռակողմ գագաթաժողովը: Իր խոսքում Մնացականյանը հույս է հայտնել, որ երկրների ղեկավարներն «իրենց շատ կարեւոր ներդրումը կունենան այս հարթակի ամրապնդման գործում»:
Հարկ է նշել նախ, որ Մնացականյանի այցը, հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի՝ եվրոպական վեկտորի արդյունավետ քաղաքականության օրինակ են հանդիսանում, ինչը, սակայն, չի հակասում այլ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավված լինելուն:
Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունն, ըստ էության, արտացոլում է ձեւաչափի ստեղծման կարեւորագույն ձեռքբերումները: Առաջին հերթին դա երեք երկրների միջեւ ավելի խորը համագործակցության իրատեսական հեռանկարն է. կողմերն իրենց համատեղ առաջնահերթությունների թվում նշել են «խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանումը»՝ մասնակից երկրների միջեւ լայն քաղաքական երկխոսության եւ համագործակցության միջոցով։ Սա հնարավորություն է տալիս փոխադարձ օժանդակություն ցուցաբերել միջազգային հարթակներում հակամարտությունների քննարկման ժամանակ: Եռակողմ այս ձեւաչափը լավ հարթակ է նաեւ լայն աշխարհագրություն ունեցող հայկական եւ հունական սփյուռքի ներուժը միավորելու համար:
Բացի այդ՝ ակնհայտ է համագործակցության շարունակականության միտումը. կողմերը պայմանավորվել են կիսվել տեղեկատվությամբ, փոխանակել լավագույն փորձը եւ գիտելիքները, ինչպես նաեւ առաջիկա ամիսների ընթացքում հստակ առաջարկներ ներկայացնել մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ, որոնք կքննարկվեն արդեն երկրորդ եռակողմ հանդիպման ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT