Երևան
12 °C
Վարչապետ Փաշինյանի՝ «սեւ հագուստներով» կազմակերպված խմբերի գործունեության մասին հայտնի հայտարարությանը նրա քաղաքական ընդդիմախոսները պատասխանեցին հերթական ֆլեշ-մոբով․ սկսեցին սոցկայքերում սեւ հագուստներով լուսանկարներ հրապարակել՝ համապատասխան մեկնաբանություններով։ Սա բավականին հայտնի հնարք է․ ձեւացնել, թե իբր չեն հասկանում՝ խոսքն ինչի մասին է, անլրջացնել թեման ու դրանով իսկ քողարկել իրականությունը։ Մինչդեռ վարչապետի բուն ասելիքն ու ելույթի ամենակարեւոր հատվածն, իհարկե, սեւ հագուստը չէր, ամենակարեւոր միտքն այն էր, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում։
Ի՞նչ է իրենից ներկայացնում հիբրիդային պատերազմը։ Դասական ձեւակերպմամբ՝ դա այն է, երբ թշնամին ձեռնպահ է մնում ուղղակի ռազմական գործողություններից ու դրա փոխարեն իրականացնում է գաղտնի օպերացիաներ՝ քարոզչական եւ կիբեր-դիվերսիաներ է իրականացնում, կազմակերպում է տնտեսական սաբոտաժներ, փորձում է պառակտում մտցնել հակառակորդի ճամբարում, խուճապային տրամադրություններ է սերմանում եւ այլն, ու միաժամանակ ժխտում է իր մասնակցությունն այդ ամենին։ Անցած ամիսների իրադարձությունների ամենամակերեսային վերլուծությունն անգամ ցույց է տալիս, որ նախկին իշխանություններն ու նրանց տարատեսակ արբանյակները («հաճախորդ» քաղաքական ուժեր, քրեաօլիգարխիկ համակարգի բեկորներ եւ այլն) իսկապես էլ հիբրիդային պատերազմ են իրականացնում ներկա իշխանությունների, իսկ լայն իմաստով՝ Հայաստանի դեմ։ Իսկ թե ինչու հիբրիդային՝ հասկանալի է. սովորական պայքարի մեթոդներով ոչնչի հասնել չեն կարող, եւ դա երեւաց խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, իսկ հաջորդ ընտրությունները լինելու են չորսուկես տարի հետո։
Որո՞նք են այդ հիբրիդային պատերազմի տարրերը։ Թվարկենք միայն մի քանիսը։ Առաջին․ փորձել կազմակերպել տնտեսական սաբոտաժ եւ արհեստական գնաճ՝ կանխելու համար ստվերի դեմ պայքարը։ Հեղափոխությունից շաբաթներ անց նման փորձ արվեց եւ շատ արագ կանխվեց։ Երկրորդ․ քարոզչամիջոցներով աղմուկ բարձրացնել քաղաքական հետապնդումների ու «սեփականության վերաբաշխման» մասին, քարոզչական անբարենպաստ ֆոն ապահովել ներդրումների համար, դրանով իսկ տնտեսական լարվածություն ստեղծել եւ թուլացնել իշխանությունների դիրքերը։ Որեւէ մեկը չի հերքի, որ վերջին մեկ տարում նախկինները հենց դրանով էլ զբաղված են եղել։ Երրորդ․ Հայաստանից ուղարկվող «դանոսներով» փորձել փչացնել Հայաստանի հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ, հետո դա ներկայացնել որպես Հայաստանին սպառնացող մեծագույն վտանգ, որին իշխանություններն ի վիճակի չեն դիմակայել։ Առ այսօր այս ուղղությամբ իրականացվող «օպերացիաները» շարունակվում են։ Չորրորդ․ տարբեր մանիպուլյացիաներով ճեղքեր առաջացնել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ ու դրանց շուրջ քարոզչական աղմուկ բարձրացնելով հասարակության մեջ վտանգի զգացողություն առաջացնել։ Այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են հատկապես վերջին ամսում։ Հինգերորդ․ մանր-մունր բռնություններով ու դրանք ֆլեշ-մոբերի վերածելով փորձել հավասարակշռությունից հանել իշխանություններին, ստիպել պատասխան կոշտ քայլերի դիմել ու հետագայում այդ քայլերն օգտագործել իշխանությունների դեմ քարոզչական պատերազմում՝ նաեւ արտաքին ուժերի աջակցությամբ։ Վեցերորդ․ տարբեր մեթոդներով հասարակության մեջ անպաշտպանվածության եւ վախի մթնոլորտ սերմանել՝ ցույց տալու համար, թե տեսեք՝ երկրում ամենաթողություն է, իշխանությունները չեն կարողանալու պաշտպանել շարքային քաղաքացիներին, հետեւաբար՝ քաղաքացիներն էլ թող շատ ակտիվորեն չպաշտպանեն իշխանություններին։ Սա այն է, ինչ տեղի է ունենում վերջին օրերին։
Հնարքների ցանկն, իհարկե, կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ ցույց տալու համար, որ նախկիններն իրենց շրջապատով պատերազմի են ելել Հայաստանի դեմ, եւ օգտվելով կազմակերպված դիմադրության բացակայությունից՝ անգամ որոշակի հաջողություններ են արձանագրել։ Հիմա էլ ամեն ինչ անում են, որ իշխանությունների նյարդերը տեղի տան, ու նրանք «վհուկների որս» սկսեն․ դա է՛լ է մտնում իրենց պլանների մեջ։
Իսկ հասարակությունն ընդամենը պիտի հասկանա, որ սոցկայքերում անմեղ հայացքներով ու սեւ շապիկներով լուսանկարներ հրապարակելն ընդամենը հիբրիդային պատերազմի բաղադրիչներից մեկն է։ Եթե անգամ դրա մասնակիցներից շատերը գլխի չեն ընկնում, թե իրականում ինչի են մասնակցում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT