Շիրակի մարզպետն ու մարզային ոստիկանության պատասխանատուներն այցելել են «Շիրակ» օդանավակայան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի հետ այցելել է «Շիրակ» օդանավակայան, հանդիպել օդանավակայանի տնօրինության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես օդանավակայանի գործունեությանը, ուղևորահոսքերին առնչվող հարցեր, այնպես էլ կարգապահական և տեղեկատվական խնդիրները:«Շիրակ օդանավակայանն այն կարևոր հանգույցն է, որի լիարժեք աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն մեր մարզի, այլ մեր երկրի համար, իսկ դա նշանակում է, որ բոլոր կառույցներն ու շահագրգիռ կողմերը պետք է համագործակցեն ու աշխատեն, որպեսզի զերծ մնանք տարատեսակ խնդիրներից ու դժգոհություններից, ցանկացած մեկի համար պետք է անընդունելի լինի թալանի հոգեբանությունով աշխատող տաքսիստն ու զբոսաշրջիկին հիասթափեցնող վերաբերմունքը»,- հանդիպման ընթացքում նշել է Տիգրան Պետրոսյանը:Նշենք, որ օդանավակայանի տարածքից դեպի Գյումրի ուղեւորափոխադրումներն անհատ տաքսիստներն իրականացնում են աստղաբաշխական թվերով, վճարվում են հիմնականում ռուսական ռուբլիով: Ինքնաթիռից նոր իջած զբոսաշրջիկը, եթե չունի դիմավորող, բնականաբար հայտնվում է տաքսիսիտների թակարդում՝ վճարելով 800-ից մինչեւ 1000 ռուբլի: 

Կարևորելով մարզ այցելող զբոսաշրջիկների պատշաճ դիմավորումն ու սպասարկումը՝ Տիգրան Պետրոսյանն ու Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը զրուցել են տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդների հետ՝ հորդորելով զերծ մնալ ոչ պատշաճ վերաբերմունքից:Կայացած հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը զրուցել է Մոսկվայից Գյումրի ժամանած զբոսաշրջիկների հետ: Գոնչարով ամուսիններին անձամբ է ուղեկցել եւ ծանոթացրել Գյումրու պատմությանը, ճարտարապետությանը, կենցաղին, նիստ ու կացին, սովորույթներին:

«Հանդիպումը պատասխանատուների հետ ավարտել էինք, մոտեցանք Մոսկվա-Գյումրի չվերթով ժամանածներին, պատահական առաջարկեցի, որ իրենց ուղեկցեմ, տեղափոխեմ քաղաք: Համաձայնեցին: Եկանք կենտրոն, պտտվեցինք, մի քանի գեղեցիկ անկյուն ցույց տվեցի նրանց»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Տիգրան Պետրոսյանը:

Կատյա Գոնչարովան մարզպետին պատմել է, որ Գյումրու ճարտարապետությունն է իրեն բերել Հայաստան: «Պարոն մարզպետ, մենք մտածում էինք, որ տպավորված ենք գնալու ձեր քաղաքից, բայց նաև զարմացած ենք ու հիացած: Երբ մեր ընկերներին պատմենք, որ մարզպետն անձամբ է ուղեկցել և պատմել քաղաքի մասին, երևի չհավատան մեզ: Մենք վստահ ենք, որ Գյումրին տուրիստական լուրջ ներուժ ունի, իսկ եթե այստեղ ապրողներն այսքան հյուրընկալ ու բարյացկամ են, ուրեմն հաստատ հաջողելու եք»,- մարզպետին հրաժեշտ տալով՝ նշել է Կատյա Գոնչարովան:

Տպել
5062 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել