Անչափահասների հանցավորության դեմ պայքարը ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում է

01/06/2019 schedule16:19

Անչափահասների կողմից եւ նրանց մասնակցությամբ կատարվող հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը, այս բնույթի հանցագործությունների նախականխումն ու կանխումը, ինչպես նաեւ դրանց նպաստող պայմանների, պատճառների վերհանումն ու վերացումը մնում են ՀՀ դատախազության հիմնական անփոփոխ առաջնահերթություններից մեկը:

Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ նախորդող տարվա համեմատ 2018թ. անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է (2019թ. ընթացիկ վիճակը ամփոփման փուլում է): Եթե 2017թ. արձանագրվել է անչափահասի կողմից կամ նրա մասնակցությամբ կատարված հանցագործության 403 դեպք, ապա 2018թ. արձանագրվել է նման 359 դեպք, այսինքն նվազումը եղել է 44 դեպքով կամ 12%-ով: 17-ով կամ 5%-ով նվազել է նաեւ հանցանք կատարած, իսկ 19.3%-ով՝ դատապարտված անչափահասների թիվը:  

Չնայած այս դրական միտումներին՝ 2018թ. աճել են անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված առանձին վտանգավոր հանցատեսակներով, մասնավորապես սպանության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ավազակության, կողոպուտի դեպքերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ 2019թ. Դատախազության ծրագրային հիմնական խնդիրներից մեկը համարվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների կանխարգելմանը, անչափահասներին հանցավոր արարքներից զերծ պահելուն եւ այդ նպատակով շահագրգիռ իրավասու մարմինների հետ համագործակցությունն ակտիվացնելուն միտված միջոցառումների իրականացումը:

Այդ նպատակով նախորդ 5 ամիսների ընթացքում մարզերի, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից պլանավորվել եւ կազմակերպվել են դատախազների այցելություններ հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ հանդիպումներ եւ քննարկումներ են կայացել աշակերտների, մանկավարժական կոլեկտիվների մասնացկությամբ:

Հանդիպումների ընթացքում աշակերտներին մատչելի բացատրվել է անչափահասներին իրավախախտման մղելուն նպաստող ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելուց զերծ մնալու անհրաժեշտությունը, ներկայացվել են դրանց քրեաիրավական հետեւանքները: Խոսվել է անչափահասի կողմից ալկոհոլ եւ ծխախոտ գնելու արգելքի, դրանցից բխող անբարենպաստ հետեւանքների առաջացման անխուսափելիության, ինչպես նաեւ դրանց վաճառքի համար նախատեսված պատասխանատվության մասին: Հանդիպումների ընթացքում դատախազներն աշակերտներին նաեւ իրազեկում են անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին:

Ուսհաստատությունների մանկավարժների հետ հանդիպումներում շեշտը դրվում է անձնային հատկանիշների, դաստիարակության եւ զարգացման սոցիալական, ընտանեկան, կրթական առանձնահատկությունների հաշվառմամբ երեխաներին հանցավորության մղող գործոնների նկատմամբ հսկողությունը չթուլացնելու վրա: Հատուկ ուշադրություն է հրավիրվում ծնողների անմիջական մասնակցությամբ սոցիալական ցանցերից անչափահասների օգտվելու նվազագույն կանոնների պահպանման անհրաժեշտությանը՝ հատկապես անծանոթ անձանց հետ նամակագրական կապի մեջ մտնելու, անչափահասների ներգրավմամբ գայթակղիչ աշխատանք եւ նույնաբնույթ այլ առաջարկներ ընդունելու, անչափահասների գիտակցության եւ վարքագծի վրա ազդող հանցածին տեղեկատվության վտանգների տեսանկյունից: Առաջարկվում է լուրջ հսկողություն սահմանել շեղվող վարքագիծ դրսեւորող, դասերից պարբերաբար եւ առանց հարգելի պատճառների բացակայող աշակերտների նկատմամբ:

Դատախազության տարածքային ստորաբաժանումների մասնակցությամբ կամ անմիջական նախաձեռնությամբ հանդիպումներ են կազմակերպվում նաեւ շահագրգիռ այլ կառույցների՝ Ոստիկանության ստորաբաժանումների անչափահասների գծով ծառայության աշխատակիցների, տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության եւ հոգաբարձության մարմինների, ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ: Դրանց ընթացքում դատախազների կողմից նախանշվում են այս օղակների միջեւ համագործակցության կոնկրետ խնդիրներն ու ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի եւ անբերանպաստ պայմաններում, անհաշտ ընտանիքներում ապրող, հակաիրավական վարքագիծ դրսեւորող եւ հանցավոր ենթամշակույթների կանոններին հարող անչափահասների, նրանց ընտանիքի անդամների հետ անհատական աշխատանքներին:

Բացի վերոնշյալը, ՀՀ դատախազությունը նաեւ որդեգրել է առանձին ուղղություններով անչափահասների առնչությամբ քրեական քաղաքականությունը վերանայելու ուղեգիծ: Մասնավորապես, դատախազության կողմից խստացվել է անչափահասի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնելու քրեադատավարական պրակտիկան: Դատախազներին հանձնարարվել է անչափահաս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս առաջնահերթ քննարկել «հսկողության հանձնել» խափանման միջոցը կիրառելու հարցը: Համաձայն նոր քաղաքականության՝ առաջին անգամ միջին ծանրության եւ ծանր հանցագործություն կատարած անչափահասների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է ընտրվել բացառապես այն դեպքերում, երբ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները փաստում են մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու հետ կապված խափանման միջոցների պայմանները խախտելու մասին: Այս մոտեցման արդյունքում գործնականում գրեթե բացառվել են անչափահասների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը:

Դատախազության նախաձեռնությամբ հանցագործություն կատարած անչափահասների նկատմամբ պատժողական քաղաքականությունը փոխվում է դեպի ազատազրկման ձեւով պատժի նվազեցումը, հանցանք կատարած անչափահասներին ուղղելու առավել արդյունավետ քրեաիրավական գործիքակազմի կիրառումը: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է, որպեսզի անչափահասների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատախազները հատուկ ուշադրություն դարձնեն նրանց ուղղմանը նպաստող լրացուցիչ պարտականությունների սահմանմանը, պատժի փոխարեն քրեաիրավական ներգործության այլ՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմանը:

2019թ. ընթացքում ՀՀ դատախազությունը շարունակում է նշված ուղղություններով քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեությունը:

Տպել
1537 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին