Երևան
12 °C
Առաջիկայում անցումային արդարադատության շրջանակներում Հայաստանում կիրառվելու է վեթինգի մեխանիզմը։ Նախեւառաջ վեթինգի է ենթարկվելու դատական համակարգը, ըստ այդմ՝ դատավորները։
2013 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արտահերթ զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։ Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ այդ զեկույցի մշակման նպատակով հարցազրույցներ են անցկացվել ոլորտի շուրջ 120 մասնագետների հետ՝ փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, իրավաբան-գիտնականներ եւ այլ փորձագետներ, ուսումնասիրվել են Սահմանադրական դատարանի որոշումները եւ տարեկան հաղորդումները, Վճռաբեկ դատարանի տարեկան հաշվետվությունները, դատական համակարգին առնչվող օրենսդրական նախագծերը, միջազգային կազմակերպությունների զեկույցները, փորձագիտական կազմակերպությունների կարծիքներն ու եզրակացությունները, եւ այլն։
Կոռուպցիոն մեխանիզմներ
Անցկացված հարցումների արդյունքում պարզվել են դատական համակարգում առկա հետեւյալ 4 կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը:
Որոշ հարցվածների պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ կամ նրանց հետ «փայատեր» ստորադաս ատյանի դատավորներ ունեն իրենց հետ ոչ պաշտոնական ձեւով փոխկապակցված փաստաբանական գրասենյակները, որոնց միջոցով իրականացվում են համապատասխան գործարքները: Այսուհանդերձ, հարցվածների մեծ մասի կարծիքով՝ կաշառքի գումարի չափը որոշելու համար չկան միասնական չափանիշներ, յուրաքանչյուր դեպքում գումարը որոշվում է անհատական մոտեցմամբ:
Դատավորների ճնշումներ
ՄԻՊ զեկույցում նշված է, որ իրենց բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ներկայումս ձեւավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ: Ձեւավորված է, այսպես կոչված, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը: Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված եւ իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը: Ստորադաս դատարանի դատավորը իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքներ»-ի ներկայացման միջոցով: Բացի զոնալ դատավորի ինստիտուտից Վճռաբեկ դատարանում ներքին հանցավոր «հրովարտակով» հաստատված են այն գործերի տեսակները, որոնցով, մինչեւ որեւէ վճիռ կայացվելը, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ պարտադիր պետք է համաձայնեցվեն:
Հարցման ժամանակահատվածում նման գործերի շարքին էին դասված.
Օմբուդսմենի զեկույցում նշված է, որ բազմաթիվ փաստաբաններ իրենց հայտնել են, որ Վճռաբեկ դատարանում հաճախ տեսնում են դատավորներին՝ դատական գործերի հատորներով՝ համապատասխան «Վճռաբեկի զոնալ դատավորի» հետ հանդիպմանը սպասելիս: Մի շարք դեպքերում առաջին ատյանի դատարանի դատական ակտերը գրվում են Վճռաբեկ դատարանում եւ փոխանցվում դատավորին:
Դատավորներից մեկը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից իրեն տրվել է կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը եւ հրահանգվել այն ներկայացնել որպես իր սեփական որոշում:
Ըստ զեկույցի՝ դատական գործի համաձայնեցումը Վճռաբեկ դատարանի հետ հաճախ կատարվում է ոչ միայն վերջնական դատական ակտի կայացման փուլում, այլեւ դատական գործի քննության ողջ ընթացքում: Փաստաբանները նկատել են, որ հենց դատական նիստի ընթացքում դատավորը որոշակի պահին ընդմիջում է հայտարարում եւ, ամենայն հավանականությամբ, կապ է հաստատում Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ եւ քննարկում գործի մանրամասները:
Դատավորը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ինքը հարկադրված էր պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար։
Զեկույցում, հարցման արդյունքներից ելնելով, դատավորներին պայմանականորեն բաժանել են երեք կատեգորիաների.
Դատավորների նկատմամբ ճնշումները որոշակի դրսեւորումներ են ստանում նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի ներսում: Պալատի դատավորների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով Վճռաբեկ դատարանի որեւէ պալատի նախագահ կարող է որոշումը ստորագրել առաջինը, այնուհետեւ այն փոխանցել վճռաբեկ դատարանի պալատի մյուս դատավորներին՝ նման ձեւով կաշկանդելով նրանց հակառակ դիրքորոշում արտահայտելու հարցում: Ընդհանուր ճնշվածության եւ ազդեցության կոնկրետ լծակների առկայության պարագայում Վճռաբեկ դատարանի անդամները հիմնականում խուսափում են դիմադրել պալատի նախագահին եւ ենթարկվում են նրա կամքին: Այդուհանդերձ, օմբուդսմենը զեկույցում փաստել է, որ փաստաբանների եւ դատավորների շրջանում իրենց կողմից արված հարցումները վկայում են այն մասին, որ Վճռաբեկ դատարանի կողմից իրականացվող ճնշումները մեծ դժգոհություն եւ ներքին ընդվզում են առաջացնում դատավորներից շատերի մոտ:
Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում սեւով սպիտակի վրա գրված է, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվում Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ, ինչով էլ պայմանավորված է դատական ակտերի կայունության բարձր ցուցանիշը․
«Դատավորների նկատմամբ առկա ճնշումները եւ դրանք իրականացնելու համար կիրառվող ռեպրեսիոն մեխանիզմները հանգեցրել են մի իրավիճակի, երբ հաճախ ստորադաս ատյանի դատավորները վերածվում են տեխնիկական աշխատանք իրականացնող կամակատարների: Ինչպես նշել էր հարցված փաստաբաններից մեկը. «Վճռաբեկ դատարանի ցուցումներին չենթարկվելու դեպքում այլ ատյանների դատարանների դատավորները պատժվում են»»։
ՄԻՊ զեկույցում ասված է, որ Արդարադատության խորհուրդն է հանդիսանում այն լծակը, որի միջոցով Վճռաբեկ դատարանը իրականացնում է ուղղակի եւ անուղղակի ճնշումներ դատավորների նկատմամբ: Արդարդատության խորհրդի կողմից կամայական եւ երկակի ստանդարտներով իրականացվող պատժի մեխանիզմների կիարառման վերլուծությանը կանդրադառնանք հաջորդիվ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT