Աննա Հակոբյանին են ներկայացվել արևմտահայ կանանց մասին ուսումնասիրության արդյունքները (լուսանկարներ)

28/05/2019 schedule13:30

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 27-ին հյուրընկալել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոնի (MIT) պրոֆեսոր Լեռնա  Էքմեքչիօղլուին, Քլարք համալսարանի ցեղասպանությունների և հոլոքոստի ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Մելիսա Բիլալին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի համակից պրոֆեսոր Հուրիկ Ադդարյանին, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին։

Ինչպես հայտնում են Անն Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, հանդիպմանը Լեռնա Էքմեքչիօղլուն և Մելիսա Բիլալը ներկայացրել են հայ կանանց նվիրված իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք փաստում են, որ ինչպես պատմության տարբեր փուլերում, այնպես էլ հատկապես Ցեղասպանության ժամանակ հայ ազգի փրկության և վերածննդի գործում կանանց դերակատարումը և ազդեցությունը եղել է հսկայական և որոշիչ: Ուսումնասիրվել է 1860-1960-ական թվականների ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանում ակտիվ գործունեության ծավալած 12 հայ կանանց՝ Սրբուհի Տյուսաբի, Ելփիս Կեսարացյանի, Զաբել Ասատուրի (Սիբիլ), Ելփիմե Ավետիսյանի (Անայիս), Զարուհի Գալեմքերյանի, Արշակուհի Թեոդիկի, Մարի Պեյլերյանի, Զաբել Եսայանի, Զարուհի Պահրիի, Հայկանուշ Մառքիի, Վարդուհի Քալանթար Նալբանդյանի, Սիրան Սեզայի կյանքն ու գործունեությունը։ «Ցավոք հայ ժողովուրդը շատ քիչ բան գիտե այս կանանց մասին, մինչդեռ նրանք իրենց ժամանակին հսկայական գործունեություն են ծավալել, բավական մեծ ազգանվեր աշխատանք տարել և պետք է նրանց ճանաչել, նրանց գնահատել ու նրանց օրինակով վարակվել»,- ասել է Լեռնա Էքմեքչիօղլուն։ Հուրիկ Ադդարյանն էլ նշել է, որ ուսումնասիրության վրա աշխատել են բավական երկար ժամանակ և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում կազմակերպվել են գիտաժողով և ներկայացրել արևմտահայ կանանց դերակատարումը հայ ազգի վերածննդի հարցում։ «Սակայն այդ ժամանակ երազել անգամ չէինք կարող, որ մի քանի տարի անց մեր ուսումնասիրությամբ կհետաքրքրվի երկրի վարչապետի տիկինն ու մեզ կաջակցի»։

Մելիսա Բիլալն էլ շեշտել է, որ ծանոթանալով Աննա Հակոբյանի գործունեությանը բավական շատ ընդհանրություններ է տեսել Մարի Պեյլերյանի հետ, ով նույնպես բազմաթիվ հոդվածներ է հրապարակել պատերազմի և խաղաղության թեմայով, ինչպես նաև նախորդ դարի սկզբին հանդես եկել «Կինը հանուն խաղաղության» շարժումով։ «Շատ ոգևորիչ են այս ուսումնասիրության արդյունքները։ Դրանք ինձ ոչ միայն ուժ են տալիս, այլև կարծես ամուր թիկունք լինեն և ոգևորեն ինձ իմ գործունեության ընթացքում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով արևմտահայ կանանց գործունեությունը լայն շրջանակներին հասանելի դարձնելու անհրաժեշտությունը։ Աննա Առաքելյանն էլ նշել է, որ Արևելյան Հայաստանում նույնպես կան տասնյակ կանայք, ովքեր հսկայական աշխատանք են կատարել և նրանց կյանքն ու գործունեությունը նույնպես պետք է ուսումնասիրվի և ներկայացվի հանրությանը։

Արևմտահայ կանանց մասին ուսումնասիրություններն արդեն հրատարակվել են անգլերեն և թուրքերն լեզուներով, շուտով նյութերը հասանելի կլինեն նաև համացանցում։ Սակայն ուսումնասիրություն իրականացրած խմբի անդամները ձեռք բերածով սահմանափակվել չեն ցանկանում։ Նրանք առաջարկում են հայոց գրականության և Հայ ժողովրդի պատմության դասագրքերում կատարել փոփոխություններ և կանանց մասին ուսումնասիրությունները ներառել այնտեղ։ Աննա Հակոբյանի առաջարկությամբ նախաձեռնող խմբի անդամները հենց հանդիպման ժամանակ իրենց ծրագրերը ներկայացրել են Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին։ Վերջինս շեշտել է, որ հանդիպումը ճիշտ ժամանակին էր, քանի որ ներկա դրությամբ ընթանում են կրթական և առարկայական չափանիշների փոփոխում։ «Այժմ պետք է հասկանալ, թե ինչ ձևաչափով պետք է այս ուսումնասիրության արդյունքները հասանելի դարձնենք մեր դասագրքերում»,- ասել է Լուսինե Առաքելյանը։ Կողմերը պայմանավորվել են նեղ մասնագիտական հանդիպումներ կազմակերպել՝ քննարկելու հետագա համագործակցության ուղիները։

Ապրիլ ամսին Բոստոն այցի ընթացքում Աննա Հակոբյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոնում հանդիպել էր Լեռնա Էքմեքչիօղլուն և Աննա Ալեքսանյանին։ Վերջիններս վարչապետի տիկնոջը ներկայացրել էին ուսումնասիրության արդյունքները՝ խնդրելով աջակցություն Հայաստանում այն դասագրքերում ներառելու հարցում։

Տպել
1142 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին