Առանց մուտքի արտոնագրի. ճանաչողական այցի գործնական ներուժը

Հեռավոր Արեւելքը, մասնավորապես Չինաստանը մեծ ներուժ ունեցող՝ Հայաստանի համար, ըստ էության, անսահմանափակ դաշտ է ոչ միայն էներգետիկ, տնտեսական եւ առեւտրային, այլեւ մշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության տեսանկյունից: Թեեւ ՀՀ եւ ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 27 տարի առաջ, սակայն հայ-չինական շփումներն ունեն շատ ավելի երկար պատմություն։ Իսկ վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները հայ-չինական հարաբերությունների թարմացման մասին խոսելու հիմք են տալիս:

Հայ-չինական հարաբերությունների ակտիվացման նոր շրջանի սկիզբ կարելի է համարել երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Թեեւ այցը կրում էր առավելապես ճանաչողական բնույթ՝ այն կարեւոր էր հայ-չինական հարաբերությունները խորացնելու եւ հեռանկարները հստակեցնելու տեսանկյունից:

Փաշինյանը Պեկինում մասնակցել էր «Ասիական քաղաքակրթության երկխոսություն» համաժողովին: ՀՀ վարչապետի մասնակցությունը Համաժողովին կարեւոր էր նախ այն պատճառով, որ դրա նպատակը մասնակից երկրների մի շարք ոլորտների ներկայացուցիչներին փոխադարձ շփումների հարթակ տրամադրելն էր, սակայն կար նաեւ խորհրդանշական իմաստ՝ «Ասիական քաղաքակրթության երկխոսությանը» մասնակցելով՝ Հայաստանը հերթական անգամ ընգծեց արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը:

Առավել առարկայական ձեռքբերումներ նկատվեցին ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի՝ մայիսի 26-ին Հայաստան կատարած այցի ընթացքում: Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

ՀՀ եւ ՉԺՀ արտաքին գերատեսչության ղեկավարների հանդիպման արդյունքներով երկու երկրների միջեւ ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ «ՀՀ Կառավարության եւ ՉԺՀ Կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը, «ՀՀ եւ ՉԺՀ միջեւ հանձնման մասին» պայմանագիրը, «ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջեւ ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում եւ բույսերի պահպանության մասին» արձանագրությունը։

Առավել ուշագրավ է մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը, որը միտված է ոչ միայն զբոսաշրջային եւ հումանիտար, այլեւ գործարար ոլորտում կապերի զարգացմանը եւ ներդրումների ներգրավմանը: Համաձայնագիրն, ըստ էության, ապագայում կարող է նաեւ հիմք հանդիսանալ օդային ուղիղ հաղորդակցության հաստատման համար:

Չինաստան կատարած այցի ընթացքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ենթակառուցվածքների ոլորտում հայ-չինական համագորակցության վերաբերյալ: Այս ոլորտում համագործակցության ամենաակներեւ օրինակը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքն» է, որի երրորդ տրանշի կապալառու կազմակերպությունն է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն: Հայկական պատվիրության կազմում Չինաստան մեկնած ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել էր չինական շինարարական մեկ այլ՝ Չինաստանի երկաթուղային կազմակերպության փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ: Կազմակերպությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարության աշխատանքներում ներգրավվելու ցանկություն էր հայտնել: Հոնգհենգի հետ հանդիպման ընթացքում վերջինիս ներկայացրել էին «Հյուսիս-Հարավի» չորրորդ տրանշի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության առանձնահատկությունները:

Մայիսի 26-ին, վարչապետի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով այս թեմային՝ Վան Ին նշեց, որ Չինաստանը հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում մասնակցությամբ՝ հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, այնպես էլ տարածաշրջանային զարգացման եւ կայունության ապահովման հարցում:

Վերջին շրջանում հայկական շուկայում նկատվում է չինական ընկերությունների հետաքրքրության աճ, եւ քաղաքական բարձր մակարդակի շփումները նպաստավոր պայմաններ են առաջացնում նաեւ գործարար կապերի ամրապնդման համար: Այդ մասին էին վկայում նաեւ Չինաստան կատարած այցի ընթացքում վարչապետի հանդիպումները չինական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Հայ-չինական առեւտրային կապերի եւ հայկական արտադրանքը Չինաստանում առավել ճանաչելի դարձնելու գործում դրական դերակատարում կարող է ունենալ Հայաստանի մասնակցությունը այս տարի կայանալիք տարբեր առեւտրային միջոցառումներին, ինչպիսիք են ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում անցկացվող Պեկին-2019 միջազգային այգեգործական եւ նոյեմբերին՝ Շանհայի ներկրման երկրորդ միջազգային ցուցահանդեսները:

Հայկական ընկերությունների մասնակցությունը Չինաստանում կայանալիք ցուցահանդեսներին միակողմանի չէ. Վան Իի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը չինաստանյան ՏՏ ընկերություններին հրավիրեց մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երեւանում կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովին: Չինաստանի արտգործնախարարը նախ շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ապա նշեց, որ Չինաստանը կդիտարկի մասնակցության հնարավորություններն ու մակարդակը: 

Հայկական պատվիրակության Չինաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների որոշ մասի կատարումը նման կարճ ժամկետներում վկայում է փոխադարձ հետաքրքրվածության եւ կատարվող աշխատանքի մասին, ինչը չի կարող հուսադրող չլինել, այն առումով, որ բնույթով ճանաչողական այցը, փաստորեն, իր մեջ պարունակում էր գործնական ներուժ եւ չէր սահմանափակվում դեկլարատիվ բնույթ կրող հայտարարություններով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28827 դիտում

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք