Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

25/05/2019 schedule15:57

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզի Տաշիր համայնքում այսօր մասնակցել է «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը, որը վերակառուցվել է«Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել  նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը,  «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչները, վարչական շրջանների ղեկավարներ եւ հրավիրված այլ անձինք: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շենքի վերակառուցման եւ գույքի ձեռքբերման նպատակով «Տաշիր» հիմնադրամը ներդրել է շուրջ 400 մլն  դրամ: Կենտրոնում կգործեն տարեցների հանգստի եւ ժամանցի սենյակ, շախմատի ակադեմիայի դասարան, շախմատի 1 խումբ, նկարչական 2 խումբ, պարի 3 խումբ, դուդուկի, վոկալի դասընթացներ, ձեւավորման 1 խումբ, կառվինգի 1 խումբ, կարուձեւի ուսուցման 1 խումբ: Մոտ ապագայում իր դռները կբացի նաեւ գրադարանը: Կենտրոն հաճախում է ընդհանուր թվով 250 երեխա: Այստեղ  նախատեսվում է կազմակերպել համերգներ եւ ներկայացումներ, երաժշտական, թատերական, արվեստի փառատոներ եւ ցուցահանդեսներ: Դահլիճները եւ սրահները կտրամադրվեն տարաբնույթ միջոցառումների անցկացման համար:

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է բնակիչներին համայնքային կյանքում նշանակալի իրադարձության կապակցությամբ եւ ընդգծել, որ գրեթե ամեն տեսակի հետաքրքրություն բավարարող այս մշակութային տունը հեռավոր համայնքի երեխաների համար իրենց գիտելիքներն ու հնարավորությունները ինքնադրսեւորելու հիանալի միջավայր է։«Մշակութային կենտրոնի բովանդակային հագեցվածությունը թույլ կտա երեխաներին իրենց մեջ բացահայտել դեռեւս չիրացված այն կարողություններն ու ունակությունները, որոնց մասին գուցե չգիտեին»,- ասել է նախարարը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել կենտրոնի բարեկարգման համար եւ նշել, որ երկրի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում առանցքային նշանակություն ունի համայնքներում մշակութային կյանքի զարգացումը, ինչի պակասը, ըստ նախարարի, ցավոք սրտի, այսօր զգացվում է։ «Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան  բացահայտել իրենց տաղանդները»,- ուրախությամբ փաստել է նախարարը։

Այցի ընթացքում նախարարը շրջել է Տաշիրի համայնքային զբոսայգում, ծանոթացել այգու բարեկարգման աշխատանքներին, որից հետո եղել է Տաշիրի կարի ֆաբրիկայում, որտեղ արտադրվում է «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ հայկական հագուստ:

Նկատենք, որ Տաշիրի մշակույթի տունը շահագործվել է 1978 թվականին: Մշակույթի տանը գործել են նկարչական դպրոց, մանկական գրադարան, ժողովրդական թատրոն, ժողովրդական գործիքների եւ երգի «Ալաշկերտ» անսամբլ, ժողովրդական, մանկական եւ ժամանակակից պարերի համույթներ, «Բիգ-բենդ» էստրադային խումբը, փողային նվագախումբ, մանկական երգչախումբ, թատերական խմբակ, կարուձեւի խմբակ:

Տպել
1566 դիտում

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար