Չեմ կարծում, որ վեթինգի իրականացումը նվաստացուցիչ է․ իրավաբան Կարեն Զադոյան

Միայն դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին վարչապետի առաջարկությունը համակարգային չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը:

Վերջինս նշեց, որ վեթինգ պետք է իրականացնել դատական եւ իրավապահ մարմիններում․

«Եթե մենք մտնում ենք վեթինգի տակ, ապա պետք է կարողանանք այդ գնահատումը իրականացնել մինիմում իրավապահ մարմիններում եւս, որը պետք է զուգորդվի դատաիրավական խորը բարեփոխումների իրականացմամբ»,- նկատեց իրավաբանը:

Անդրադառնալով լյուստրացիային, որի մասին այդքան խոսվում է, Զադոյանն ասաց, որ այդ մեխանիզմն ավելի խոցելի է, քանի որ խոսքը կոլեկտիվ մեղքի եւ պատասխանատվության մասին է։

Ըստ իրավաբանի՝ վեթինգն ավելի ընդունելի է, քան լյուստրացիան, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից համարվում է մարդու իրավունքների խախտում․

«Այս փուլում ավելի անխոցելի է իրականացնել վեթինգ՝ գնահատում, եւ մենք առաջարկում ենք այն իրականացնել դատական եւ իրավապահ մարմիններում, չնայած վարչապետի կողմից առաջարկ է եղել միայն դատական համակարգում իրականացնել»,- նշեց Զադոյանը:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե վեթինգը ստորացուցիչ է, իրավաբանն ասաց, որ ինքն այդպես չի կարծում․

«Չեմ կարծում, որ վեթինգի իրականացումը նվաստացուցիչ է, հակառակը` մեր դատական օրենսգիրքը պարունակում է դրույթներ, որ հինգ տարին մեկ դատավորները ենթակա են գնահատման, այդ թվում`մասնագիտական, էթիկայի կանոնների վերաբերյալ: Ասեմ ավելին` նաեւ հնարավորություն է տալիս, որ դատավորներն իրենք տարին մեկ անգամ դիմեն ու գնահատվեն: Սա նշանակում է, որ առաջին հերթին հարկավոր է դատավորներին, որովհետեւ վեթինգի պրոցեսից իրենք դուրս են գալիս շատ ավելի ուժեղացված, վստահություն ստացած, որովհետեւ վեթինգը տալիս է հնարավորություն բարձրացնել կամ պահել դատավորների բարի համբավը հանրության շրջանում»:

Կարեն Զադոյանն ասաց, որ մենք պետք է այլ երկրների փորձերից դասեր քաղենք, բայց այն համակարգը, որը պետք է ընդունենք, դա պետք է լինի հայկական անցումային արդարադատության համակարգ․

«Դա պետք է լինի սուվերեն մեր երկրի համակարգը, այն պետք է իրականցնեն մեր ազգային փորձագետները, կարող են ներգրավվել սփյուռքահայ փորձագետները, իսկ միջազգային փորձագետների համար մենք բաց ենք լինելու, իսկ պատկան մարմինները՝ տվյալ դեպքում վեթինգի հանձնաժողովը, կորոշեն թե ինչ չափով դա կօգտագործեն»,-եզրափակեց իրավաբանը։

Տպել
2062 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել