Վեթինգը ստորացուցիչ համարող դատավորներից ազատվելը միայն դրական կլինի մեր դատական համակարգի համար․ Կարեն Անդրեասյան

2013 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արտահերթ զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, նշվում էր, որ Վճռաբեկ դատարանն ու Արդարադատության խորհուրդը կիրառել են երկակի ստանդարտներ, որոնք երբեմն զուգորդվել են օրենքի պահանջների խախտումներով: Զեկույցի հեղինակները նույնիսկ նշել էին «դատական կաշառքի սակագները»․

«Ըստ մեր հարցազրույցների տվյալների՝ կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքում․ առաջին ատյանում 500-ից 10,000 ԱՄՆ դոլար, վերաքննիչում՝ 200-ից 15,000, վճռաբեկում՝ 10-ից 50,000»,- նույն թվականին զեկույցից այսպիսի մի հատված ներկայացրել էր պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը: Այս ծավալուն հայտարարության մեջ բազմաթիվ դատավորների անուններ են շոշափվել, որոնցից շատ-շատերը դեռ համակարգում են։

Զեկույցում նշված եւ չնշված անունների, վերջին օրերին մեր դատական համակարգի շուրջ ծավալվող բուռն իրադարձությունների, իրականացվելիք վեթինգի վերաբերյալ հարցերի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ։

- Պարոն Անդրեասյան, հեղափոխութունից հետո, բնականաբար, փոխվեցին օրենսդիր եւ գործադիր մարմինները, եւ, ինչպես հայտարարվել էր, ի վերջո ինչ-որ պահի պետք է փոխվեր նաեւ դատական համակարգը կամ ինքնամաքրվեր։ Իսկ այս համակարգը կարծես թե պատերազմ է հայտարարել քաղաքական մեծամասնությանը։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ց են կառչած դատավորները, ինչի՞ վրա են հույս դրել, կարծում են՝ հերթը դատական համակարգին չի՞ հասնելու։

- Բայց ո՞ր ոլորտում եղավ ինքնամաքրման գործընթաց, ոչ մի ոլորտում չի լինում, միայն ժողովրդի ճնշումը ստիպեց սկզբում հրաժարական, հոկտեմբերին էլ ստիպեց, որ օրենսդիրը փոխվի։ Բայց հարցն այն է, որ ժողովուրդը վերջին մեկ տարվա ընթացքում ճնշում չգործադրեց դատական համակարգի վրա, եւ այսօրվա իրողությունը նրանից է, որ ճիշտ ճնշում չի գործադրվել։ Վերջին իրադարձություններից հետո կա ժողովրդական որոշակի ճնշում, որից հետո նկատելի կլինեն ինչ-որ փոփոխություններ։

- Այսինքն՝ բացի կրկին ժողովրդական ճնշումից՝ դատական համակարգը մաքրելու այլ տարբերակ չկա՞։ Այս մեկ տարին հնարավորություն էր ինքնամաքրման, բայց դա փաստորեն, չեղավ։

- Ոչ մի հանցագործ ինքնամաքրում չի անում։ Միակ տարբերակը ճնշումն է, այն էլ, այո, ժողովրդական ճնշումը։ Մինչեւ չստիպես, իրենք չեն բարեփոխվելու։

- Վարչապետ Նիկոլ Փաինյանը օրերս հայտարարեց, որ դատավորների նկատմամբ պետք է, այսպես ասած, վեթինգ իրականացվի։ Ինչպե՞ս պետք է կիրառել այս մեխանիմզը, որպեսզի արդյունավետ լինի։

- Ամենակարեւորն այն է, որ հստակեցվեն չափանիշները։ Շատ կարեւոր է դատավորի լավ կամ վատ կատարած վճիռները, նաեւ դատավորների որոշակի անհատական հատկանիշներ, հստակ չափորոշիչներ են հարկավոր։ Բայց ավելի կարեւոր է, թե ինչ մարդիկ են անելու վեթինգը, այդ մարմնում ովքեր են լինելու։ Եթե այդ մարմնում լինեն հասարակությանը հեղինակություն եւ հավատ չներշնչող մարդիկ, ինչ գործընթաց էլ լինի, հանրությունն ունենալու է մտահոգություններ։ Այսինքն՝ պետք է երկու հստակ կոմպոնենտ՝ ով է անողը եւ ինչ չափանիշներով է արվելու։ Եւ եթե քաղաքական ուժերը կգտնեն այդ ճիշտ պատասխանները, ուրեմն դատական համակարգը շատ շուտով կբարեփոխվի։

- Ովքե՞ր եւ ինչպե՞ս պետք է անեն գործընթացը։

- Երկու տարբերակ կա․ օրինակ, կարող է ստեղծվել մի նոր առանձին մարմին՝ խնդիրները կարգավորելու համար, ինչպես հակակոռուպուցիոն մարմինը, անցումային արդարադատության եւ այլ խնդիրներ լուծելու համար ստեղծվող մարմինները։ Հետեւաբար, կամ մի առանձին մարմին, կամ եղած մարմիններից որեւէ մեկի շուրջ պետք է հավաքվի համապատասխան հանձնաժողով կամ հանձնախումբ։ Անկախ նոր մարմինը, իհարկե, նոր ծախս է, նոր բյուրոկրատիա, նոր բեռ, բայց սա այն հազվադեպ պահերից է, որ արժե։ Ինչ վերաբերում է չափորոշիչներին՝ օրինակ, կարելի է նայել ՄԻԵԴ-ում ինչպես են բեկանվել դատավորների վճիռները, իրենց մասին ինչ բողոքներ են եղել, իրենք ինչ քաղաքական կապեր ունեն։ Մենք դատավորներ ունենք, որ սրա-նրա որդիներն են, ազգականները, նույնիսկ սիրուհիները կամ սիրեկանները, եւ հաճախ հենց այդ չափանիշներով էին ընտրվում դատավորներ։ Ես չեմ ասում, որ խոսքը ազգակցական կապ ունեցող բոլոր դատավորների մասին է, բայց հատ-հատ ստուգել է պետք՝ ով ինչպես է հայտնվել դատավորի աթոռին։

- Իսկ եթե դատավորներ լինեն, որոնք հրաժարվեն վեթինգից, հրաժարական տան, քանի որ այդ մեխանիզմը համարում են ստորացուցիչ եւ այլն, հնարավո՞ր է համակարգում ցնցում լինի, հետագայում համալրման խնդիր առաջանա։

- Ի սեր Աստծո, ոչ մի ցնցում էլ չի առաջանա։ Վեթինգը ստորացուցիչ համարող դատավորներից ազատվելը միայն դրական կլինի, իսկ դաշտում այնքան ակնառու, տաղանդավոր մարդիկ կան, որ այդ շանտաժը, թե չեք գտնելու դատավորներ, բացարձակ սուտ է։ Ինչ վերաբերում է իրենց ստորացման զգացմանը՝ իրենք պետք է մտահոգ լինեն, որպեսզի հենց իրենք խայտառակ չլինեն, որովհետեւ ազնիվ դատավորը ինչքան վատ պիտի զգա իրեն, որ այսքան տարի ինքը մրոտվում է մնացածի պատճառով։ Այսինքն՝ եթե դատավորը չի համագործակցում այս պրոցեսին, ուրեմն պետք էլ չէ, որ նման դատավորը մնա մեր դատական համակարգում։ Թող դիմումը գրի, գնա, ինչքան շատ գնան, այնքան ավելի լավ մեր համակարգի համար։

- Պարոն Անդրեասյան, 2013 թվականին ձեր արտահերթ զեկույցում խոսել էիք դատական կաշառքի սակագների մասին, բայց այդ մասով անուններ չէիք հնչեցրել։ Հիմա կարո՞ղ եք նշել՝ խոսքն ում մասին էր, թե՞ բոլորին էր վերաբերում։

- Դա բոլորին չէր վերաբերում, բայց կաշառքի մասով անուններ չեմ կարող ասել, որովհետեւ այդ տեղեկություններն ինձ վստահել էին որպես պաշտպան։ Իմ զեկույցը 70 էջանի էր, որտեղ բազմաթիվ անուններ կան, բայց ոչ թե հենց կաշառքի հետ կապված, այլ թե ինչպես դատավորները չէին ենթարկվում կարգապահական պատասխանատվության, դատավորները մի գործում անում էին մի վճիռ, նույն տեսակի այլ գործում՝ այլ, այսինքն՝ դատական կամայականություններ էին ցույց տալիս։ Հերիք է՝ վեթինգի հանձնաժողովը վերցնի, նայի այդ զեկույցը, այդտեղ նվազագույնը տասնյակ անուններ կան, եւ հենց այդ զեկույցով նույնպես կարելի է զտել դատական համակարգը։ Այն ժամանակ, ցավոք, 2-3-րդ էջից այն կողմ չանցան, բայց տասներորդ էջից հետո տասնյակ դատավորների անուններ կան։

- Թեպետ ասացիք, որ կաշառքի մասով անունները Ձեզ վստահել են որպես օմբուդսմեն, եւ հիմա չեք կարող ասել, այնուամենայիվ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը վերջերս հայտարարեց, որ եթե կան մարդիկ, որոնք գիտեն, որոնք ունեն փաստեր որեւէ դատավորի կողմից երբեւէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի եւ վերաբերմունքի, պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակեն․ Դուք, թեկուզ ոչ հրապարակային, կհայտնե՞ք այդ դատավորների անունները։

- Քանի դեռ հստակ հանձնաժողով, չափորոշիչներ չկան, չեմ կարող որեւէ մեկին հայտնել, եւ կարծում եմ՝ շատերը, մինչեւ վստահ չլինենք, որ դա ապահով կլինի մեր աղբյուրների համար։ Այսինքն՝ ես միայն տիկին Նազարյանի կոչով չէի անի նման բան, որքան էլ հարգում եմ իրեն, որովհետեւ, նորից եմ ասում, սա շատ զգայուն թեմա է, եւ պետք է այնպիսի մարմին, որ մարդիկ հանգիստ խղճով կարողանան վստահել եւ այդ տեղեկությունները հայտնել։ Հավատացեք, եթե ճիշտ մարմին ձեւավորվի, հարյուրավոր բողոքավորներ հանգիստ կներկայացնեն իրենց ապացույցներն ու փաստերը։

- Ի դեպ՝ այս կոչը «գործ տալ», «տրոցկիզմ» համարողներ եղան։ Արդյոք դա այդպե՞ս է, Դուք, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք վերաբերում գործընթացին։

- Դա գործ տալ չէ։ Այդպես ասողներին առաջարկում եմ գաղութից դուրս չգալ, եւ փորձել իրենց պատկերացումները տարածել քրեական աշխարհի ինչ-որ հատվածներում։ Ընդ որում՝ դա կեղծ «գողական» է, կեղծ «ճիշտ» է, որովհետեւ այսօր նույնիսկ քրեական աշխարհում հարգված մարդիկ էլ են հասկանում, որ աշխարհում լավագույն պայքարը արդարության համար պայքարն է։ Այն, ինչ հիմա արվում է, տրոցկիզմ չէ, դա արդարության համար պայքար է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6915 դիտում

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել

Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան

Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին

Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ

ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել

Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ

Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ

Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե

Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ

Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան

Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ

Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից

Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են

ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան

Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է

Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ

Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը