Երևան
12 °C
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Քիչ առաջ այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցվել ԵՊՀ-ում խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով: Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե: Իսկ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեղադրանքը շինծու է համարում։
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր հրավիրված գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարել է լիազորությունները վաղաժամկետ վայր դնելու մասին: Իր քայլը նա պատճառաբանել է համալսարանի շահը գերակա համարելով:
«Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները եւ հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին: …Ես մարտունակ եմ, ոչ մի բանից չվախենալով եւ համալսարանի շահը գերակա համարելով՝ վայր եմ դնում իմ լիազորությունները»,- մասնավորապես հայտարարել է նա՝ ընդգծելով, որ երբ մայիսի 16-ին եւ 17-ին նշում էին ԵՊՀ ծննդյան օրը Երեւանում ու Գյումրիում, պաշտոնական որեւէ շնորհավորանք կամ ուղերձ չեղավ (ինչպես ավելի վաղ նշվել է, Մայր բուհի 100-ամյակի հիմնական միջոցառումները նախատեսվում են սեպտեմբերին):
Թավշյա հեղափոխությունից հետո այս մեկ տարվա ընթացքում թե վարչապետը ու թե կրթության եւ գիտության նախարարը քանիցս բացահայտ ասել են, որ Արամ Սիմոնյանի հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չեն համարում: Վերջինս հայտարարում էր, որ հեռանալ չի պատրաստվում: Այժմ, փաստորեն, նա վերանայել է այդ որոշումը:
Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ն ղեկավարում էր 13 տարի: Երրորդ անգամ պաշտոնավարման հնարավորություն նա ստացել էր բուհի կարգավիճակի փոփոխությունից հետո: Ըստ ԵՊՀ կանոնադրության, ինչպես ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումը, այնպես էլ թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելը հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է: ԵՊՀ ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:
Հիշեցնենք, որ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ԵՊՀ-ում խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու եւ կաշառք տալու հատկանիշներով: Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե: Իսկ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեղադրանքը շինծու է համարում։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտխորհրդի նիստի ավարտին իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ։
Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, այլ գնալով ավելի է ուժեղանում։ Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ծիծաղելի է։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ եղել: Այս ամիսների ընթացքում, կարծում եմ, ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ հերոս եմ ձեւանում։ Ես պատրաստ եմ տղամարդուն վայել ձեւով բոլոր հարցադրումների պատասխանները տալ:
Այս ամիսների ընթացքում համալսարանում տեղի ունեցան փոփոխություններ։ Ինչքան էլ ցավալի է, այդ փոփոխությունների մի մասն անխուսափելի էր: Կարծում եմ՝ շատ մարդիկ չդիմացան փոփոխություններին, եւ դրա համար էլ մենք այսօր ունենք երկու նոր պրոռեկտոր: Այն լարվածության մեղավորը, որը կա համալսարանի շուրջ եւ գնալով ուժեղանում է, ես չեմ եւ ոչ էլ համալսարանն է։ Դրա մեղավորը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են։ Մարդիկ, որոնք համալսարանական են, բայց համալսարանում որեւէ լուրջ ներդրում չեն ունեցել։ Դա իրենց խնդիրն է։ Ես անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն, ոչ միայն կրթության եւ գիտության ոլորտում, այլեւ համալսարանի նկատմամբ։ Ես դա համարում եմ մերժելի։
Միեւնույն ժամանակ ես դառնությամբ եմ նշում այն հանգամանքը, որ ազգային արժեք համարվող համալսարանը, որի 100-ամյակն է այս տարի նշվում, եւ որի հետ զուգահեռաբար նշվում է Բաքվի պետական համալսարանի 100-ամյակը, մեր պետության կողմից արժանանում է նման վերաբերմունքի: Մայիսի 16-ին եւ 17-ին մենք, այն էլ, ցավոք սրտի, ոչ բոլոր համալսարանականներով, նշեցինք բուհի ծննդյան օրը, այցելեցինք Գյումրի: Այնուհետեւ այստեղ կազմակերպվեց համերգ, հետո տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, բայց պաշտոնական որեւէ ուղերձ, որեւէ շնորհավորանք ես չստացա, համալսարանը չստացավ։ Զանգեցին իմ ընկերները եւ այն մարդիկ, որոնք սիրում են համալսարանը եւ վերջ։ Նույնիսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չշնորհավորեց։
Այսպիսի պայմաններում հոբելյան նշելը շատ ծանր է: Իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ որ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում: Ընդ որում՝ այդ հոբելյանին մասնակցելու համար գալու են մարդիկ, նաեւ արտասահմանից, որոնք իմ անձնական հյուրերն են, իմ ընկերներն ու բարեկամները՝ ռեկտորներ տարբեր համալսարաններից, որոնց հետ ընկերացել ենք այս տարիների ընթացքում:
Ես շատ շնորհակալ եմ այն ուսանողներին, որոնք այս ամիսների ընթացքում ապացուցեցին, որ արժանի են համալսարանի ուսանող կոչվելուն: Շնորհակալ եմ բոլորիդ անխտիր՝ ե՛ւ ՈՒԽ-ին, ե՛ւ ՈՒԳԸ-ին, Մշակույթի կենտրոնին եւ մյուսներին: Մեր երիտասարդներից շատերն ապացուցեցին, որ իրենք իսկապես հայ մարդ են, Հայաստանի եւ համալսարանի ջատագովը: Ես շատ ցավում եմ, որ համալսարանականների մեջ եղան ուրիշ մարդիկ: Շատ եմ ցավում: Այդ մարդիկ ոչ միայն անտարբեր եղան, չմասնակցեցին, այլեւ բացահայտ հակակրանք արտահայտեցին այս ամիսների ընթացքում իմ եւ իմ գործունեության, համալսարանի, միջոցառումների նկատմամբ: Սա մեծ նեղություն է համալսարանականի համար, գոնե ինձ համար:
Եղան մարդիկ, որոնց, երբ հարցնում ես, թե ինչո՞ւ ես դեմ քվեարկում, ասում են՝ որովհետեւ ես կոնֆորմիստ եմ, եւ դա ասում է ակադեմիայի անդամը՝ նշելով, թե ես պետք է միշտ լավ հարաբերություններ ունենամ իշխանության հետ: Արհամարհանքի արժանի դիրքորոշում: Ես շատ շնորհակալ եմ մեր այն համալսարանականներին, որոնք այս ամիսների ընթացքում, թեեւ նրանց թվում կային նաեւ կանայք, տղամարդու պես կանգնեցին համալսարանի եւ նրա ղեկավարության կողքին: Ես շատ շնորհակալ եմ այս ամենի համար: Ես շատ շնորհակալ եմ մեր Հոգաբարձուների խորհրդի այն անդամներին, հատկապես ուսանող անդամներին, որոնք քաջաբար, իրենց կարծիքն առանց վախենալու արտահայտեցին եւ կանգնած են համալսարանի մեջքին: Հայ մարդը պետք է այդպիսին լինի:
Այս ամիսների ընթացքում, այս պայքարի ընթացքում շատ բաներ տեսանք: Հատկապես ես: Տեսա ե՛ւ աջակցություն, ե՛ւ բացահայտ անտարբերություն: Այն քրեական գործը, որը հարուցվել է համալսարանի դեմ, իր ամբողջ ծանրությամբ առաջին հերթին իմ ուսերին է:
Բայց ես համոզված ասում եմ, որ մենք արդար ենք: Եվ այս դժվարություններից մենք դուրս ենք գալու: Այս ամբողջ գործընթացը թանկ է արժենում ինձ եւ նամանավանդ իմ ընտանիքին՝ առողջության եւ բարոյականության, հոգեկան վիճակի տեսանկյունից: Բայց այն նաեւ չի նսեմացնում իմ եւ իմ ընտանիքի անդամների ցանկությունը՝ հավատալու համալսարանի ապագային, համոզմունքին, որ մենք ճիշտ ենք, որ ես՝ որպես համալսարանի ռեկտոր, այս տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, ճիշտ եմ գործել: Թերություններ եղել են, բայց գնացել եւ փորձել եմ անել այն ամենը, ինչ որ կարողացել եմ:
Ես խեղճացող մարդ չեմ: Ես զանգեզուրցի եմ եւ սյունեցու կող ունեմ, ես իմ հոր զավակն եմ: Ես երբեք չեմ խեղճացել եւ չեմ խեղճանալու: Ես միշտ պայքարելու եմ՝ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լավ լինի, որ հայրենիքում՝ հասարակության մեջ, գերակշռող լինի այն կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները եւ հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին:
Եթե ես այսօր հրաժարական չտամ, միեւնույն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի:
Ես մարտունակ եմ, ոչ մի բանից չվախենալով եւ համալսարանի շահը գերակա համարելով՝ վայր եմ դնում իմ լիազորությունները: Հոգաբարձուների խորհուրդը կորոշի 7 օրվա ընթացքում, այդպես է կանոնադրությունը, թե երբ է նոր ռեկտորի ընտրության օրը նշանակվում: Պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար կլինի, մինչեւ որ կլինեն ընտրություններ: Ես կարծում եմ, որ ընտրությունները կլինեն բավականին շուտ, որովհետեւ դրանից բխում է նաեւ համալսարանի բնականոն գործունեությունը:
Ես շարունակում եմ մնալ համալսարանում՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, որի ղեկավարն եմ, Հայոց պատմության ամբիոնում: 13 տարի եղել եմ ռեկտոր, 5 տարի՝ պրոռեկտոր եւ այլն, այլն: Հերիք է: Չվախենաք: Ես համալսարանում եմ եւ համալսարանից չեմ գնալու: Մնալու եմ ԵՊՀ-ում եւ հավատարիմ համալսարանի շահերին: Այսուհետեւ ես պաշտոնյա չեմ, եթե ցանկություն ունենաք, կարող եք շփվել ինձ հետ եւ շարունակել ձեր հարաբերությունները: Կարծում եմ, որ ինձ համար նոր էջ կբացվի: Ես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում կշարունակեմ իմ հետազոտությունները եւ գործունեությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ 13 տարիների ընթացքում միասին աշխատելու համար: Եվ ուզում եմ ասել, որ որտեղ էլ որ լինեմ, միշտ հիշելու եմ այն մարդկանց, որոնք իմ կողքին են եղել: Շնորհակալ եմ ձեզ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT