Մենք արդար դատ ենք պահանջում. Զարուհի Մեջլումյան

23/05/2019 schedule16:12

Այսօր ՀՀ կառավարության դիմաց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Պետական վերահսկողության ծառայության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի նախկին պետ Զարուհի Մեջլումյանը բողոքի ցույց էր անում՝ շուրջ 1 տասնյակ քաղաքացիների հետ։ Մեջլումյանը գրություն է փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին՝ Նիկոլ Փաշինյանի անունով: 

Գրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Մեծարգո պարոն Վարչապետ,

Մի քանի օր առաջ լսեցինք պետության ողնաշարը համարվող դատաիրավական ոլորտի փոփոխությունների մեկնարկի մասին Ձեր հայտարարությունները, ինչը ոգևորող իրողություն է: Արդար դատաքննությունը՝ որպես սահմանադրական բացարձակ իրավունք, որևէ կերպ ենթակա չէ սահմանափակման: Սակայն մեր ընտանիքն արդեն 23 տարի սեփական օրինակով գիտե, թե ինչ ասել է՝ անարդար դատապարտում: Մենք գտանք իրար հանուն արդարության պայքարում, երկուսս էլ սովորեցինք իրավագիտություն, պաշտպանեցինք դատական սխալների թեմայով, մի թեմա, որը անգամ գիտական ուսումնասիրության նյութ չէր եղել մեր երկրում: Այսինքն՝ անգամ տեսական, գիտական դաշտում մեր դատական համակարգը մերժում է, թե հնարավոր են դատական սխալներ:

Սակայն աշխարհում ճանաչված դատական սխալներով զբաղվող Անմեղության շարժման մաս դառնալով՝ տեսանք, թե ինչպես են անգամ 200-ամյա դատարաններ ունեցող պետություններն ընդունում դատարանի սխալվելու հավանականությունը, շտկում այդ՝ հաճախ ճակատագրական սխալներն ու անգամ 20, 30, 40 տարի անց սխալ դատապարտվածին, ում հասարակությունն այդքան տարի ծանրագույն հանցագործ է ճանաչել, արդարացնում են՝ վերադարձնելով հասարակություն: Իսկ մեզանում դեռ երբևէ չեն կիրառվել քրեական օրենսգրքի 2 հոդված՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելն ու ակնհայտ անմեղ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելը: Երկար տարիներ մենք պայքարել ու պայքարում ենք մահապատժի անօրեն, անարդար դատավճռի վերանայման համար, որը կայացվել է 1996-ին ընդամենը 3 օրվա դատաքննությամբ՝ հիմնված 8 տարի ազատությունը վայելող մյուս մեղադրյալ, գործի նման ելքով շահագրգիռ անձ համարվողի բազմակի անգամ փոփոխված ցուցմունքներից մեկի վրա:

Պայքարի տարիներին մի քանի անգամ քրեական գործի վերաբացման մերժում ենք ստացել վճռաբեկ դատարանից: Վերջին մերժումը մինչև հեղափոխությունն էր՝ 2018 թ.-ի փետրվարին: Վճռաբեկ դատարանում և առհասարակ դատական համակարգում ոչինչ չի փոխվել թավշյա հեղափոխությունից հետո, ընդհակառակը՝ նկատելի են սաբոտաժային երևույթներ: Դա է պատճառը, որ մենք նոր վճռաբեկ բողոքը պատրաստելով հանդերձ՝ խուսափում ենք այն վճռաբեկ դատարան մուտքագրել՝ քաջ գիտակցելով, որ դարձյալ արդարադատության շահի փոխարեն կարող է դոմինանտ լինել այլ շահ, որը իրավագիտության հետ որևէ կապ չունի: Հակիրճ այս քրեական գործի ոչ իրավական լինելու մասին • Քրեական գործը հարուցվել է մյուս մեղադրյալ, 15 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա, թե ինքը իր բնակարանում սպանել է Բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովին, սակայն այդ փաստաթուղթը իրավական գնահատականի չի արժանացել, իսկ Հարությունյանի հաղորդումն առհասարակ քրեական գործում առկա չէ:

 Մեղադրանքն ու դատավճիռը հիմնված են գործի նման ելքով շահագրգիռ անձ հանդիսացող Արամ Հարությունյանի բազմակի անգամ փոփոխված ցուցմունքներից մեկի վրա: Այսինքն՝ անմեղության կանխավարկածի շեմը հաղթահարելու խնդիր կա: Դատաքննությունը, ըստ գործի նյութերի, տևել է ընդամենը 3 օր: Նման շտապողականությամբ այսօր և նախկինում նույնպես չի քննվել անգամ ոչ մեծ ծանրության գործ: Անկախ Հայաստանում քննվող այս քրեական գործում առկա են նամակներ ՌԴ նախագահ Բ.Ելցինին կից գործող Մարդու իրավունքների հանձնաժողովից՝ ուղղված ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին, Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանին: Վերջինին գրված նամակում Կրեմլի ներկայացուցիչը խնդրել է ոչ թե արդարադատություն իրականացնել, այլ խնդրել է առանց վրեժխնդրության չթողնել կատարվածը՝ նշելով, թե իր պաշտոնը թույլ է տալիս նման կերպ դիմել: Սա ուղիղ ճնշում է մեր դատարանի վրա: Դատարանում հետազոտվել են այդ և այլ, օրինակ՝ Բժշկական համալսարանի ռեկտորի, բուհի պրոֆեսորների՝ ծայրագույն պատժի պահանջի (և ոչ թե արդար դատի մասին) դիմումները, սակայն իրեղեն ապացույցները այդպես էլ չեն բերվել դատարան, չեն հետազոտվել դատարանում, սակայն դրվել են դատավճռի հիմքում, ինչը քրեադատավարական օրենքի կոպիտ խախտում է: Մեծարգո պարոն Վարչապետ, Նոր Հայաստանում ոչ միայն այս, այլև չփարատված կասկածներով նմանատիպ այլ՝ նախկին ժառանգության գործերի վերանայումը, օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը, ինչու ոչ՝ նաև նման դատավճիռների բեկանումը, հաստատապես կբարձրացնի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը: Իրավագիտակից անհատների պահանջը արդար դատաքննության իրավունքի կիրառումն է, մարդկային ազատությունն ու իրավական մեխանիզմների կենսունակությունը: Մոտ 5000 քաղաքացի՝ հայաստանյան տարբեր քաղաքներից ու գյուղերից, ամենատարբեր զբաղմունքի տեր, իրենց ստորագրությամբ հավաստել են, որ ցանկանում են մեր գործով արդարադատություն ու ազատության վերադարձի որևէ իրավական ճանապարհի կիրառում: Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեզ ենք ներկայացնում մոտ 5000 քաղաքացու ստորագրություններ` նույնականող տվյալներով և որպես Նոր Հայաստանի Հանրապետության վարչապետի և Թավշյա հեղափոխության առաջնորդի՝ խնդրում ենք Ձեզ միջոցներ ձեռնարկել` արդար դատաքննության մեր հիմնարար իրավունքն ու 23 տարի անց ազատություն վերադառնալու որևէ իրավական ճանապարհի կյանքի կոչումը կիրառելի դարձնելու նպատակով:

Զարուհի Մեջլումյան Մհեր Ենոքյան 23.05. 2019»,- նշված է գրության մեջ:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Տպել
2327 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը