Վահե Գրիգորյանը մեկնաբանել է ՍԴ դատավորի՝ նախագահի կողմից այլ թեկնածուի առաջադրումը

«Սիրելի ընկերներ, այսօր տեղեկացա, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ ՍԴ դատավորի ընտրության հարցը նշանակվել է այս ամսվա 29-ին գումարվող ԱԺ նստաշրջանում։

Նկատած կլինեք, որ նախկինում՝ պայմանավորված նույն գործընթացում հավակնորդ լինելու կարգավիճակովս, ձեռնպահ եմ մնացել այս գործընթացի մասին հրապարակայնորեն արտահայտվելուց, բացառությամբ 2 դեպքի, երբ իմ անվան շուրջ հրահրվող անտեղի աղմուկին արձագանքելու անհրաժեշտություն է եղել»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը՝ նշելով, որ իրեն մեկնաբանությունների համար բազմաթիվ լրագրողների դիմումներին ի պատասխան Հանրապետության նախագահի կողմից այսօր կայացված որոշման մեկնաբանության խնդրանքով եւ տրված հարցերի համահավաք պատասխանի տեսքով ցանկանում է այս հրապարակմամբ հայտնել իր դիրքորոշումը, որով, հուսով է, սպառիչ պատասխանած կլինի։

«1․ Ընթացակարգի մասով․

Հանրապետության նախագահի կողմից Ա․ Վաղարշյանի թեկնածության ընտրության ընթացակարգի նկատմամբ ես որեւէ վերապահում չունեմ։ Այն, իրականում, 2018թ․-ին առաջին անգամ Հայաստանում բարձր դատարանի դատավորի թեկնածուի ընտրության նպատակով կիրառված այն ընթացակարգի զարգացրած տարբերակն է, որի կիրառման առաջարկը/խնդրանքը Հանրապետության նախագահին էր ուղղվել իմ 200-ից ավել կոլեգաների կողմից՝ իմ թեկնածության առաջադրման դիմումում։

Այս խորհրդակցական/մրցութային ընթացակարգն ուներ իր թերությունները, որոնք սակայն աննշան էին իր գոյության առավելությունների համեմատ։ Աննշան փոփոխությամբ այս ընթացակարգը կիրառվեց նաեւ այս տարվա սկզբին առաջադրման ընթացքում։

Ներկա առաջադրման համար հիմք ծառայած խորհրդակցական համակարգն ինձ առավել բովանդակային է թվում եւ պակաս ֆորմալիստական, քան անցած նախորդ ընթացակարգերը։ Եւ սա ներառականության սկզբունքով էվոլյուցիայի հետեւանք եմ համարում, ինչի վերջնարդյունքը, իհարկե, նախընտրելի կլիներ երբեւէ ունենալ օրենսդրական ամրագրմամբ։

Ընթացակարգի մասով ես համոզված եմ, որ այն ամբողջովին ինֆորմացված որոշում կայացնելու հնարավորություն է ընձեռել, որից եւ օգտվել է առաջադրող սահմանադրական մարմինը՝ Հանրապետության նախագահը։

2․ Նախագահի որոշման հիմնավորվածության մասով․

Անկախ նրանից, թե ում թեկնածությունն է առաջադրվել, ես ողջունում եմ այդ որոշումը, քանի որ վստահ եմ, որ այն կայացվել է Հանրապետության նախագահի եւ իրեն այս հարցում խորհրդականների կողմից խնդրին առնչվող բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ բարեխիղճ քննության արդյունքում։ Վստահ եմ, որ այն կայացվել է Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման սահմանադրական լիազորության սուվերեն կամքով իրականացման արդյունքում։

Խնդրի լուծումն արդեն փոխանցվել է գործընթացին մասնակից հաջորդ սահմանադրական մարմնի՝ Ազգային ժողովի որոշմանը։

ՀԳ․ Ինքս ծանոթ չեմ թեկնածուին եւ իր աշխատանքներին նույնպես ծանոթանալու առիթ չեմ ունեցել։ Ես հուսով եմ, որ պարոն Վաղարշյանն Ազգային ժողովին է ներկայացնելու Սահմանադրական դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության, առհասարակ, զարգացման իր տեսլականները։ Եւ դրանց իմին համընկնելու դեպքում՝ ես հաջողություն եմ մաղթում նրան ընտրվելու եւ դրանից հետո դատավորի աշխատանքային գործունեության ընթացքում»,-գրել է Գրիգորյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2014 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ