Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի բակում միաժամանակ երկու ակցիա էր ընթանում՝ մի մասը պահանջում էր ազատ արձակել Քոչարյանին, մյուս մասը՝ արդար դատավարություն եւ ազատազրկում։
Քոչարյանին սատարող ցուցարարներն իրենց ակցիայի ընթացքում պարբերաբար տարբեր երգեր էին միացնում։ Ամենայն հավանականությամբ երգերը ընտրել էին ըստ բովանդակության, դրանցից շատերն ազատության մասին էին։
Ուշագրավ է, որ վերջինը հնչեց հայկական «Լավ էլի» ռոք խմբի «Մենք ժպտում ենք» երգը։
Այս երգը գրվել է 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո եւ նվիրված է մարտի մեկին ապօրինաբար ձերբակալված Դավիթ Մաթեւոսյանին։
Խմբի վոկալիստ եւ կիթառահար Մհեր Մանուկյանն իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ ինքը մարտի մեկի գիշերն ազատության հրապարակում է եղել եւ այդ օրվա դեպքերի ժամանակ ուղեղի ցնցում է ստացել, եւ դրանից հետո երկար ժամանակ ստեղծագործելու ցանկությունը ցամաքել էր, բայց մարտիմեկյան դեպքերից հետո պայթյուն տեղի ունեցավ, եւ մեկը մյուսի հետեւից նոր երգեր ստեղծվեցին, որոնցից մեկն էլ հենց «Մենք ժպտում ենք» երգն է․
«Իմ ավագ ընկերներից մեկը` Դավիթ Մաթեւոսյանը, մարտի մեկին ապօրինի կերպով ձերբակալվեց եւ բանտից գրեց «Մենք ժպտում ենք» վերնագրով հոդվածը։ Համանուն երգը գրել եմ հոդվածից ոգեշնչված, եւ շղթաները վերաբերում էին ընկերոջս ձեռքերին ամրացված շղթաներին։ Իհարկե, հետո նա ազատ արձակվեց»,-ասել է երգի հեղինակը։
«Լավ էլի» խմբի միայն այս երգը չէ, որ քաղաքացու, կամ պայքարի, կամ ազատության մասին է։ Խումբն այս թեմայով շատ երգեր ունի, որոնցից մեկի բառերն էլ, ի դեպ, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երգի անունը՝ «Ձոն գարնանամուտի»։
Իսկ ահա «Մենք ժպտում ենք» երգը մարտի մեկից մինչ օրս՝ արդեն տասը տարի հնչում է որպես հեղափոխության ճանապարհի երգ։ Հեղափոխության ընթացքում էլ այն լսվում էր կաթվածահար եղած շատ ու շատ փողոցներից․
«Նրանք մեզ ուրացան, բայց մեր հացը կերան,
Մեր թեթեւ քայլերին լարեցին թակարդներ,
Մենք նրանց խղճացինք, նրանք սխալ հասկացան
Երկնեցին նորանոր ծուղակներ:
Մենք նրանց բերեցինք նոր օրվա երազներ,
Ջահել ճիչ բերեցինք ապագա օրերի,
Նրանց հայացքը, ափսոս, վաղուց խուլ է դարձել,
Մեր զնգուն, գրկաբաց երգերին,
Մեր սիրուն, աղմկոտ երգերին…
Բայց մենք ժպտում ենք…
Նրանք մեզ նայեցին, բայց, ավաղ, չտեսան,
Նրանց վախը ոռնաց խեղված հրամաններ,
Նրանց մութը պատեց, եւ քայլերը նրանց,
Բռնեցին արյունոտ ճամփաներ:
Նրանք մեր աչքերում իրենց վերջը զգացին,
Փութալով փնտրեցին փրկության ճամփաներ,
Նրանք մեր ընթացքին նենգ պատեր կանգնեցրին
Կապեցին սեւակնած շղթաներ…
Կապեցին հուսահատ շղթաներ…
Բայց մենք ժպտում ենք…
Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…
Մեր ժպիտն այդ պատերը քանդում է,
Մեր ժպիտը շղթաներն այդ փշրում է,
Արեւն ափներիս դառնալու ենք մենք տուն,
Ուր մեր որդիները մեր ժպիտով են ժպտում…
Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…
Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…
Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…
Լուսաբացն է շուտով փարվելու աշխարհին,
Գարունը դառնալու է իր տեղը շուտով,
Այս խութերն էլ անցած քայլելու ենք կրկին,
Մեր հանդարտ, լուսավոր ժպիտով․․․»,-այսպես են երգի բառերը:
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT