Եղել են պահեր, երբ ինքս ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն եւ անձնական որոշումներ եմ կայացրել․ վարչապետ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ 2014 թվականին, երբ դեռ «Քաղաքացիական պայմանագիրը» հանրային-քաղաքական միավոր էր, դրա կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում վստահեցրել էր, որ ՔՊ-ի իշխանության գալու դեպքում իրենց խնդիրն է լինելու քաղաքական լիդերի ինստիտուտը փոխարինել քաղաքական լիդերության ինստիտուտով։ Փաշինյանն այդ ժամանակ ասել էր, որ իրենց հարկավոր է մի կառույց, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե մի սուպեր լիդերի կողմից, որտեղ «ինքն» ասում է, մյուսները «չեստ» են տալիս, այլ տեղի է ունենում իրական քննարկում, բանավեճ, լիդերի քննադատությունը չի ընկալվում որպես թշնամանք։ Լրագրողը Փաշինյանին հարցրեց՝ կարո՞ղ է վստահեցնել, որ քաղաքական լիդերի ինստիտուտը փոխարինել է քաղաքական լիդերության համակարգով, եւ արդյոք ինքն ունի՞ սուպեր թիմ, հաշվի է նստում իր թիմակիցների կարծիքների հետ, քանի որ, ըստ լրագրողի, հանրությունն արդեն մի քանի անգամ կառավարության նիստերին ականատես է եղել, թե ինչպես վարչապետը թույլ չի տալիս կառավարության ներկայացուցչին իր տեսակետը ներկայացնել, եւ վերջում որոշումն ընդունվում է այնպես, ինչպես ի սկզբանե ասել էր վարչապետը։

Փաշինյանը պատասխանեց, որ ՔՊ-ում երկու ֆորմատ կա, որտեղ շաբաթը երկու անգամ ինքը քննարկումների է մասնակցում.

«Մեկը վարչության նիստն է, մյուսը մենք կոչում ենք նախաձեռնող խումբ, որտեղ տարբեր հարցեր ենք քննարկում։ Այդ քննարկումները նման հարթակներ են, որպեսզի տարբեր որոշումներ քննարկենք եւ լուծենք»,- ասաց Փաշինյանը։

«Երբ ասում եմ` ամեն մեկն իր լիազորությունները պետք է ունենա, այս 100 փաստի հեղինակը էն թիմն է, այդ թվում` կառավարությունը, որը երկրում առկա է: Ըստ էության, հեղափոխությունը եղել է թիմային աշխատանքի արդյունք։ Ըստ էության, այսօր էլ երկիրը կառավարվում է թիմային սկզբունքով, գուցե բազմաթիվ հանգամանքների բերումով որոշակի բալանսներ դեռ չեն գործում այն կատարելությամբ, ինչպես պետք է գործեն»,-ասաց նա։

Վարապետն ասաց, որ այո, եղել են դեպքեր, երբ թիմակիցների հետ չի խորհրդակցել, կայացրել է միանձնյա որոշումներ, օրինակ հոկտեմբերի երկուսին, երբ իր կոչով քաղաքացիները շրջափակեցին ԱԺ շենքը, որպեսզի ԱԺ կանոնակարգում փոփոխություններ չլինեն․ այդ օրը վարչապետը աշխատանքից ազատեց ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետերին․

«Եղել են պահեր, երբ ինքս ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն եւ անձնական որոշումներ եմ կայացրել, եւ կարծում եմ՝ քաղաքական լիդերությունը դրանում է, երբ պատասխանատու պահին պետք է կայացնես որոշում՝ ամբողջ պատասխանատվությունը վերցնելով քո վրա։ Հոկտեմբերի 2-ի ինչ անելու որոշումն, այո, ես միանձնյա եմ կայացրել (նկատի ունի «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ում փոփոխություններ անելու նախագիծը, որի արդյունքում Փաշինյանն ու քաղաքացիները շրջափակեցին խորհրդարանի շենքը- հեղ.), քանի որ ժամանակ չկար: Եթե փորձեինք ժողով անել, բանը բանից կանցներ, ու էլի են եղել դեպքեր։ Էն մարդը, որը պետության ղեկավարի կարգավիճակ ունի, պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ եւ պատասխանատվություն վերցնել իր վրա։ Արդյոք իմ ասածը հարյուր տոկսով իրականություն է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, որ հարյուր տոկոսով իրականություն է, բայց որ դա մեր գաղափարն ու նպատակն է, եւ որ այդ ուղղությամբ ենք շարժվում, դա նույնպես փաստ է»,- ասաց վարչապետը։

Տպել
1992 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել