Անորակ աշխատանքով վերացնում են 1 տարի առաջ արված անորակ ասֆալտապատման հետեւանքները (լուսանկարներ)

Վանաձորում նախորդ տարի կառավարության գումարերով մի շարք փողոցներում կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ իրականացվեցին, որոնց վատ որակի մասին բարձրաձայնվեց ու խոսվեց իշխանության տեղական ու մարզային ներկայացուցիչների կողմից: Ուսումնասիրություններն ու համապատասխան փորձաքննությունները, մասնագիտական եզրակացությունները հանգեցրեցին նրան, որ արված աշխատանքի մեծ մասը չընդունվեց՝ որակական լուրջ շեղումների պատճառով:

Նախորդ տարի ասֆալտապատված ճանապարհն է՝

Նախորդ տարի արվող ասֆալտը օրեր անց քանդվում էր արդեն: Վանաձորի քաղաքապետն ու Լոռու մարզպետը մինչ օրս վստահեցնում էին, որ անորակ աշխատանքի համար չեն վճարելու եւ չեն վճարելու, պետք լինի՝ քանդել կտան, իսկ թերությունները պարտավորեցրել են շինարարին վերացնել: Հակառակ դեպքում՝ կդիմեն այլ միջոցների:

Մոսկովյան փողոցում նախորդ տարի եւս կապիտալ ասֆատապատման աշխատանքներ են իրականացվել, որը սակայն արդեն իսկ քանդվել է: Աշխատանքներն իրականացրել է «Բիտեք» ընկերությունը: Նշված փողոցում ասֆալտապատումից հետո կրկին նորոգումներ են արվել: Դրանք այսօր եւս քանդվում են:

ՀԺ-ի թղթակիցն այսօր ահազանգ է ստացել Մոսկովյան փողոցի բնակիչներից, ովքեր նշել են, որ անձրեւի ժամանակ ասֆալտ են լցնում: Արդեն տեղում պարզվեց, որ թեպետ անձրեւ չէր գալիս, սակայն փոսորակները թաց էին՝ լցված ջրով ու ցեխով: Աշխղեկին երբ հարցրեցինք, թե որքանով է ճիշտ հերթական անգամ անորակ աշխատանք անել, պատասխանեց՝ նորմալ է:

Րոպեներ անց արդեն ժամանեցին քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցները, ովքեր անձամբ տեսան ու համոզվեցին՝ որքան «որակով» են վերացնում նախորդ տարի արված աշխատանքների թերությունը: Փոսորակները թաց էին, լցված բիտումը ձեռքով հեռացվում էր, իսկ փոսորակի հաստությունը տեղ-տեղ անգամ 2 սանտիմետրին չէր հասնում: Կոմունալ բաժնի աշխատակիցները եւս դժգոհեցին ու փաստեցին կատարվող անորակ աշխատանքը՝ նշելով, որ սա եւս չի ընդունվելու իրենց կողմից:

Ժամանեցին նաեւ տեսչական մարմնի Լոռու տարածքային կենտրոնի աշխատանքները: Նրանց կողմից եւս կատարվող աշխատանքը անբավարար գնահատվեց՝ «Աշխատանք չի արվել այստեղ, արվածն էլ՝ առավել քան անորակ է»:

Լսելով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների դժգոհությունը, ճանապարհաշինարարները հեռացան՝ իրենց հետ տանելով տեխնիկան ու մնացած ասֆալտը:

Հետաքրքրական է, որ նույն այդ Մոսկովյան փողոցը, որտեղ դեռ նախորդ տարվա ամռանը կապիտալ ասֆալտապատում է արվել, այսօր արդեն փոսային նորոգում է արվում, ու կրկին՝ թաց եղանակին ու անորակ:

Տպել
3431 դիտում

Երկու երկրները շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ

ՍԴ նիստը ընդմիջվել է մինչև վաղը 11:00. նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը չի քննարկվել

Քննարկվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը. հայտնաբերվել է 411 ինքնակամ կառույց

Սամվել Բալասանյանն ու Գյումրու փոխքաղաքապետը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ

Հոր եւ որդու կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

94-ամյա քաղաքացին սայթաքել, ընկել է նկուղը

Տանկիստներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՊԵԿ-ը բացահայտել է կանխամտածված սնանկության դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 200 մլն դրամի վնաս

Արսեն Ջուլֆալակյանի մանդատը կանցնի Նարեկ Ղահրամանյանին

78-ամյա զոքանչին դաժանաբար սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը

2020 թվականի հուլիսի համեմատ օգոստոսին աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով

Արարատի Շահումյան համայնքում հայտնաբերված ապօրինի ջերմոցների գործով ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է դատախազություն

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է

Պարեկային ծառայության դասընթացավարները վերապատրաստվում են

Սահմանադրական դատարանում ընտրում են դատարանի նախագահ եւ փոխնախագահ

Շառլ Միշելն ինքնամեկուսացված է. ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով

Նորշենից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Հանրակրթության չափորոշիչների մասին նախագիծն ամենաքննարկվածներից է. առաջ քաշված հիմնական խնդիրներն ու ԿԳՄՍՆ պատասխանները