Երևան
12 °C
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր կայքում հայտարարություն է տարածել «Վրաստանի իշխանությունների և Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ»։ Դիմում-հայտարարության մեջ ներկայացված է 5 կոչ վրաստանյան իշխանություններին, որոնք կապված են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված թբիլիսյան միջոցառումների հետ, հայտնում է Ալիք Մեդիան:
«Վրաստանում գործող օրենսդրության համաձայն «Վրաստանի hայ համայնքը» այս տարի ևս քաղաքային իշխանություններին տեղեկացրել է Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ծրագրած հայ ժողովրդի ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնելու մասին»,- նշված է հայտարարությունում:
Նաև նշվում է, որ, սակայն, ժամանելով ակցիայի համար նախատեսված տարածք, մասնակիցները ականատես են լինում «կրկեսի»՝ կազմակերպված Թուրքիայի դեսպանության կողմից:
«Այս ամենի արդյունքում Վրաստանի hայ համայնքը զրկվել է Վրաստանի Սահմանադրության կողմից արտոնված իր իրավունքից, այն է՝ նախապես հայտարարված միջոցառումն անցկացնել ծրագրված վայրում և ծրագրված ձևաչափով»,- ասում են «Վրաստանի հայ համայնքում»։
Մեզ հետ զրույցում «Վրաստանի հայ համայնք»-ի նախագահ Սամվել Մկրտչյանն ասում է․ «դիմել ենք բոլոր այն մարդկանց ու մարմիններին, ովքեր աջակցել են այդ խեղկատակությունն անցկացնելուն: Մեր բողոքն ու պահանջը Թուրքիայի պետությունից է, բայց առավել մեծ պահանջ ունենք նաև մեր պետությունից ու իշխանությունից: Եթե Թուրքիայի կողմից նման քայլերը սպասելի էին, ապա մենք չէինք սպասում նույնը մեր պետությունից»:
ՀԿ-ն ի դիմումի մեջ առանձնացնում է նաև Վրաստանի բոլոր այն պետական պաշտոնյաների գործողությունները, որոնք, ըստ նրա, աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի դեսպանատան կողմից միջոցառումը կազմակերպելուն: ՀԿ-ի կոչերը ներկայացնում ենք անփոփոխ.
Ա․ «Վրաստանի Արտաքին գործերի նախարարությանը, արտաքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին՝ ուսումնասիրել 2019 թվականի ապրիլի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման փաստը։ Կատարվածին համապատասխան գնահատական տալ և անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկել։ Դատապարտել օտար պետության՝ Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու փաստը։
Բ․ Վրաստանի Ներքին Գործերի նախարարությանը՝ հետաքննել, թե ով և ինչի հիման վրա է որոշում կայացրել թույլատրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը զուգահեռ միջոցառում անցկացնել նույն տարածքում, նույն ժամին, ինչը որ նշված է եղել «Վրաստանի հայ համայնք»-ի ծանուցման մեջ՝ դրանով իսկ խանգարելով Վրաստանի քաղաքացիների օրինական և սահմանադրական իրավունքների իրականացմանը։ Ձեռնարկել համապատասխան իրավական արձագանք։
Գ․ Վրաստանի տարածքում գործող բոլոր քաղաքական կուսակցություններին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի հռչակագրի հիմնարար նորմերի և Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման փաստերը։
Դ․ Վրաստանի Կառավարությանն ու նախագահին՝ դատապարտել Վրաստանի քաղաքացիների՝ ազգային փոքրամասնությունների սահմանադրական իրավունքների ոտնահարման փաստը, ձեռնարկել գործնական քայլեր վրացական պետության առանց բացառության բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանության համար։
Ե Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը՝ հրապարակային ներողություն հայցել Վրաստանի քաղաքացիներից և դադարեցնել Վրաստանի քաղաքացիների հանդեպ՝ իրենց իսկ պետության տարածքում խտրականության և հետապնդման քաղաքականություն վարելը։
Հիշեցնենք, ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն, «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախաձեռնությամբ վիրահայերը բողոքի ցույց անցկացրին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև: Այս անգամ, սակայն, ցույցն ուղեկցվում էր Թուրքիայի դեսպանատան կազմակերպած երեխաների տոնին նվիրված համերգով, ինչը «Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպանը համարեց խաղաղության ուղերձ։
Նավթի և գազի նոր գործարքների փորձ՝ կլիման փրկելու փոխարեն. Ադրբեջանում COP29-ից առաջ խոշոր սկանդալ է
Վրաերթ Արմավիր քաղաքում. մեքենան ու վարորդը հայտնաբերվել են, տեղափոխվել ոստիկանություն
Թալիբների պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա
Վրաստանի վարչապետը Բաքվում կմասնակցի COP29 գագաթնաժողովին
Հրդեհ՝ Վանաձորի քաղաքային գերեզմատան մոտ
Փոքրիկ «հսկան». «Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով երեխա է ծնվել (լուսանկարներ)
Բլոգերը սյուն չէ, որի վրա կարելի է տեղադրել կամայական գովազդ. քաղաքացիներն ահազանգում են խաբեությունների մասին
Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա երիտասարդ
Ալեն Սիմոնյանը Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցել է պատարագի
Համլետ Սուքիասյանը և Աննա Մկրտչյանը դարձել են Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ
ՏԻՄ արդյունավետությունը մեծապես կախված է հանրության ակտիվ մասնակցությունից. Հայկ Ղալումյան
Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասի սպանության պատճառը SMS հաղորդագրությունն է եղել. մանրամասներ
Շարունակելու ենք աշխատել համայնքային կարողությունները բարելավելու, հզորացնելու ուղղությամբ. Սանոսյան
Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Օրեր առաջ ինքնասպան եղած տղամարդու որդին փորձել է կախվել բակի աստիճանից. կանխել է քույրը
Երբ կարելի է բողոքարկել կամավոր ատեստավորման արդյունքները. ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Երևանում ու մարզերում սպասվում է անձրև, լեռնային շրջաններում ձյուն կտեղա
39-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79 հազար դոլարը՝ անցնելով բոլոր ռեկորդները
Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել. Մովսես Հարությունյան
Փրկարարները հայտնաբերել են Գեղաշեն գյուղի սարերում մոլորված քաղաքացիներին
Արագածոտնում կինը համացանցում խարդախության և խաբեության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ
Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիևը՝ Շոլցին
Կառավարություն-համայնք կապը կուժեղացնի տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները. Խուդաթյան
Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը կգործի նոր հասցեում
Համայնքներն են մեր պետության զարգացման հիմքը. Դանիելյանը շնորհավորել է ՏԻՄ օրվա առթիվ
Թրամփը հաղթել է նաև վերջին «տատանվող» նահանգում և ստացել ընդհանուր 312 ընտրական ձայն
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Զելենսկու և Թրամփի միջև հանդիպման նախապատրաստության մասին
Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել գիտության ոլորտում գիտնականների աշխատավարձը. Անդրեասյան
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան հարվածել է արգելապատնեշին և կողաշրջվել. կան տուժածներ
«ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի և բեռնատարի բախման հետևանքով կան զոհ և տուժածներ, այդ թվում՝ երեխաներ
Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը
«ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ տուժածների թվում կան զինծառայողներ
Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ. ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Իսրայելը հարվածել է Լիբանանի հնագույն Տիր քաղաքին. զոհեր և տասնյակ վիրավորներ կան
Մոլդովայի ԿԸՀ-ն հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ 26 ֆուտբոլիստ է հրավիրվել ազգային հավաքական
«Կիա օպտիմա»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT