Երևան
12 °C
Հայաստանում վերջին շրջանում ահռելի մեծ թվերի է հասնում մրցանակաբաշխությունների եւ տարատեսակ փառատոնների թիվը: Ֆիլմարտադրության եւ այլ մշակութային ծրագրերի շրջանակում տրվող մրցանակների, դրանց իրական նպատակների եւ կարեւորության, ու առհասարակ ՀՀ-ում ֆիլմարտադրության որակի եւ խոչընդոտների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ:
- Պարոն Բոյաջյան, օրերս ֆեյսբուքյան ձեր էջում մի գրառում էիք կատարել՝ անդրադառնալով հայկական կինոյին: «Անահիտ» մրցանակաբաշխությունից հետո գրել էիք, որ վատ չէր լինի նախ մտածել քիչ թե շատ արժեք ունեցող հայկական ֆիլմեր ստեղծելու, ապա նոր կինոմրցանակներ բաժանելու մասին: Եվ որ ավելի լավ է կինոարտադրություն զարգացնել, քան մրցանակաբաշխություններ բուծել: Այս մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 2016 թվականից: Համարում եք, որ այն որեւէ իմաստ չունի՞:
- Չէի ասի, թե գրառումս կոնկրետ ուղղված էր «Անահիտ»-ին: Առհասարակ ես լուրջ չեմ վերաբերվում մրցանակաբաշխություններին, եթե նույնիսկ խոսքը շատ նշանավոր մրցանակների մասին է, ինչպիսիք են, ասենք, «Օսկարը» կամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը»: Պարզապես «Անահիտ» մրցանակաբախությունն առիթ տվեց մեկ անգամ եւս վերհիշելու, որ Հայաստանում մրցանակաբաշխությունները չափից դուրս շատ են: Մենք առավելապես ոչ թե ապրում ենք մշակութային կյանքով, այլ նմանակում այդ մշակութային կյանքը, դիմում իմիտացիայի, որպեսզի ցույց տանք ինքներս մեզ կամ աշխարհին, որ մենք էլ լիարժեք մշակութային կյանք ունենք, մենք էլ ենք մշակութային արժեքներ ստեղծում: Ուզում ենք ի ցույց դնել, որ մենք էլ ենք գնահատում մշակութային արժեքները, մրցանականեր բաշխում: Մինչդեռ, ըստ էության, խոսքն իսկապես նմանակման մասին է, որովհետեւ մենք բառի բուն իմաստով ավելի շատ զբաղված ենք մեկս մյուսին գովերգելով ու մրցանակներ շնորհելով, քան արվեստի իսկական, մնայուն արժեքներ ստեղծելով: Ինչ ասել կուզի, սա նորմալ երեւույթ չէ, ավելի շատ շեղում է, որին պետք է ուշադրություն դարձնել, քանի որ Հայաստանում ե՛ւ մրցանակաբաշխությունները, ե՛ւ տարատեսակ մրցույթները, ինչպես նշեցի, ահռելի քանակի են հասնում, բայց բնավ չէի ասի, թե համապատասխանաբար էլ նշանակալից մշակութային արժեքներ կամ արվեստի գործեր են ստեղծվում, որոնք անպայման մրցանակներով վավերացվելու կարիք ունեն: Մեզ մոտ կարծես ջանում են մրցանակների միջոցով բարձրացնել տվյալ գործի արժեքը կամ մակարդակը եւ հենց մրցանակի շնորհիվ ուշադրություն հրավիրել դրա վրա:
- Միայն կինոյի՞ ասպարեզում են դրանք անտեղի: Եվ արդյոք Հայաստանում ունե՞նք որակյալ կինոարտադրանք:
- Եթե երեւույթը մասնավորեցնենք եւ գանք կինոյի ասպարեզ, ապա բնավ գաղտնիք չէ, որ մենք չունենք զարգացած կինոարտադրություն, լինի դա լիամետրաժ խաղարկային ֆիլմերի, վավերագրական աշխատանքների, թե անիմացիայի տեսքով: Այո, տարեկան ինչ-որ արտադրանք ասպարեզ է գալիս, եւ եթե այդ արտադրանքի թվին դասենք նաեւ այն էժանագին կատակերգությունները, որոնք ամենից շատ են նկարահանվում եւ ուղղված են ներքին շուկայի պահանջների բավարարմանը, միեւնույն է, լուրջ կինոարտադրություն չունենք: Փաստորեն մեզ մոտ մի կողմից նկարահանվում են զանգվածային սպառման այդ կատակերգությունները, մյուս կողմից էլ կան որոշ գործող ռեժիսորներ, որոնք սեփական նախաձեռնությամբ կլինի, թե ինչ-ինչ ճանապարհներով ջանում են ֆիլմեր նկարահանել, եւ մի քանի տարին մեկ դա կարծես թե հաջողվում է: Կինեմատոգրաֆիան ավելի շատ կախված է անհատական ջանքերից եւ այն հանգամանքից, թե ով ինչ ինտենսիվությամբ կարող է այդ ջանքերը գործադրել: Երիտասարդներն ընդհանրապես բախվում են անհաղթահարելի խոչընդոտների: Հայաստանում կինոյով զբաղվելը մեծ արիություն, անդուլ ճիգեր, գրեթե դոնկիխոտյան անխոհեմություն է պահանջում: Եվ այս անմխիթար ֆոնին, երբ նորմալ կինոարտադրությունը մեզ համար գրեթե անհնարին երազ է դարձել, բազմաթիվ փառատոններ ու զանազան մրցանակաբաշխություններ ունենալը առնվազն արտառոց է:
- Ընդհանրապես, ոչ հարուստ երկրում սակավարժեք ֆիլմերին կամ նման այլ մշակութային ծրագերին հավելյալ գումարներ տրամադրելը գումարի անհարկի կորուստ չէ՞:
- Քանի որ ես Մշակույթի նախարարության մի քանի դրամաշնորհային հանձնախմբերի անդամ եմ եւ մոտիկից եմ ծանոթ իրավիճակին, կարող եմ ասել, որ երկրում տեղի ունեցող փառատոնների գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը նախարարությանն են դիմում ֆինանսական ակնկալիքներով: Իհարկե, փառատոնների նման քանակը Հայաստանի նման աղքատ երկրի համար ահավոր մեծ ճոխություն է, եւ զարմանալի չէ, որ մշակութային ծրագրերի համար անհրաժեշտ գումարներ չկան, որ ամեն ինչ սուղ է: Եղած գումարները շատ հաճախ ճիշտ չեն ծախսվում եւ բնականաբար չեն ծառայում այն թիրախային նպատակներին, որոնք մեզ համար կենսական անհրաժեշտություն են: Մեզ մոտ կիոնփառատոնների շատ յուրատեսակ ընկալում կա. դիտարկվում է միայն փառատոնի արտաքին կողմը, երբ հավաքվում են, ֆիլմեր ցուցադրում, միմյանց շնորհավորում, մրցանակներ տալիս, տոն է, հրավառություն է, խնջույք, ժպիտներ եւ այլն: Բայց կինոփառատոնն առաջին հերթին տքնաջան աշխատանք է, այդ արտաքին շուքի, ցուցափեղկի հետեւում ժրաջան խոհանոց է, որը շատ լուրջ աշխատանք է պահանջում: Եվ որպես կանոն, մեր բոլոր փառատոնները կենտրոնացած են Երևանում: Չեմ հիշում գոնե մեկը, որը քիչ թե շատ ապակենտրոնացված լինի: Իսկ մենք գիտենք, թե Հայաստանի շրջաններում ինչպիսի մշակութային քաղց է, մարդիկ ընդհանրապես չեն առնչվում արվեստին եւ մշակույթին, եթե չհաշվենք հեռուստատեսությունը, որը սարսափելի ցածր մակարդակ ունի: Ի՞նչ պարտադիր է, որ փառատոնի բոլոր ծրագրերը ներկայացվեն միայն մայրաքաղաքում, մանավանդ որ Հայաստանը մեծ երկիր չէ, եւ հսկայական հեռավորություններ կտրելու խնդիր էլ չկա:
- Ո՞րն է այդ դեպքում նման փառատոնների և մրցանակաբաշխությունների իմաստն ու նպատակը, ի՞նչ մոտեցմամբ են առաջնորդվում կազմակերպիչները:
- Որեւէ կինոփառատոն, որը տեղի է ունենում այս կամ այն երկրում, իր գերխնդիրներից մեկը պետք է համարի տեղական կինոկյանքի, կինոարտադրության խթանումը: Մինչդեռ մեզ մոտ փառատոնները՝ սկսած ամենահայտնիներից մինչեւ ամենաանհայտները, պարբերաբար կայանում են ամեն տարի եւ նույնիսկ երկարամյա պատմություն ունեն, բայց որեւէ կերպ չեն նպաստում տեղական կինոարտադրության զարգացմանը, այդպես էլ չեն ձևավորվում տեղի եւ դրսի կինեմատոգրաֆիստների արդյունավետ շփումներ: Տեղյակ եմ, որ նման փորձեր է անում «Ոսկե ծիրան» փառատոնը, բայց և ծանոթ եմ այն հայկական կինոարտադրանքին, որն ամեն տարի ցուցադրվում է «Ոսկե ծիրան»-ում, եւ պիտի ասեմ, որ տպավորիչ արդյունքներ չկան: Իսկ ընդհանրապես մեր փառատոններում մարդիկ մրցանակներ են ստանում եւ գնում տուն, կարծես փառատոնը հենց միայն այդ մրցանակաբաշխությունն է, ուրիշ ոչինչ, այսինքն՝ տոն է, որը գործնական նպատակներ չի հետապնդում: Աշխարհով մեկ սփռված այլ փառատոններում սովորաբար շատ ավելի լուրջ գործընթացներ են կատարվում, եւ վաղուց արդեն ժամանակն է, որ մենք էլ այդքան փառատոններ ունենալու պարագայում կարողանանք օգտագործել դրանց ընձեռած հնարավորությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT