Երևան
12 °C
Եվ այսպես, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, մի քանի օր առաջ Ռուսաստանում ձերբակալված Միհրան Պողոսյանն այդ երկրից քաղաքական ապաստան է խնդրել՝ այն պատճառաբանությամբ, թե իրեն հայրենիքում հետապնդում են քաղաքական շարժառիթներով։ Իհարկե՝ Հայաստանում քաղաքական գործիչ Միհրան Պողոսյանին չեն ճանաչում, ճանաչում են նախկին չինովնիկ եւ առասպելական հարստության տեր «Քեթրինի Միհրանին», բայց խնդիրը սա չէ։ Խնդիրն այն է, որ այս ամենն արդեն սովորական երեւույթ է դառնում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց մերձավոր ազգականներն ու իշխանությունների բացահայտ հովանավորությամբ իրենց բիզնեսները զարգացրած մուլտիմիլիոնատերերը կամ քրեական գործերի հարուցումից հետո իրենք իրենց քաղհալածյալ են հռչակում ու ինչ-որ պատրվակով փախչում երկրից, կամ հակառակը՝ սկզբում փախչում են ու հետո իրենք իրենց քաղհալածյալ հռչակում։ Սամվել Մայրապետյանն ու Ալեքսանդր Սարգսյանն, օրինակ, մեկնեցին արտասահման բուժվելու, որովհետեւ Հայաստանում այդ հնարավորությունը չկար (թեեւ նրանց ունեցվածքի մի փոքր մասով Հայաստանում հաստատ հնարավոր կլիներ մի քանի գերժամանակակից կլինիկաներ ունենալ), Միհրան Պողոսյանը «դուխով» հայտնեց իր մոսկովյան հասցեն (ու հետո ձերբակալվեց այդ հասցեից հազար կիլոմետր հեռավորության վրա), «Գոնսալեսը» սպառնալիքներ է տեղում իշխանությունների հասցեին, բայց՝ գտնվելով Հայաստանից հազարավոր կիլոմետր հեռու, եւ այլն։
Եվ այս ամենը հասարակության մեջ որոշակի դժգոհություններ է առաջացնում։ Անգամ կասկածներ են հնչում, թե գուցե իշխանությունները նրանցից գումար են վերցնում՝ երկրից դուրս թողնելու եւ դրսում թալանածը վայելելու հնարավորության դիմաց։ Ու բնականաբար հարց է ծագում՝ իսկ հնարավո՞ր է կանխել դա։ Տեսականորեն, իհարկե, հնարավոր է։ Դրա համար կարելի է, ասենք, ոչ վաղ անցյալի քաղաքական բառապաշարով ասած՝ «Փարաքարը փակել» բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առաջ ու հերթով քննել բոլորի գործերը։ Բայց դա օրենքի խախտում կլինի։ Օրենքը պահանջում է նախ քրեական գործեր հարուցել, ուսումնասիրել որոշ փաստեր եւ նոր միայն խափանման միջոցներ ընտրել (այդ թվում՝ նաեւ արգելել լքել երկիրը)։ Ու քանի որ «ապագա քաղհալածյալները» լավ գիտեն իրենց արածներն ու հասկանում են, թե ինչեր են բացահայտվելու, դեռ գործը չհարուցած՝ փախչում են երկրից ու իրենք իրենց քաղհալածյալ հռչակում։ Բա հո տնտհալածյալ չէի՞ն հռչակելու։
Արդյո՞ք այդ մարդիկ իսկապես քաղհալածյալներ են։ Իրենց պատկերացմամբ՝ այո։ Որովհետեւ իրենք հարստություն են կուտակել քաղաքական կապերի ու քաղաքական ծառայությունների մատուցման շնորհիվ, իրենց համար քաղաքականությունը եղել է ապօրինի հարստացման հնարավորություն, ու հիմա, երբ քննվում են ապօրինի հարստացման գործերը (անկախ նրանից, թե կոնկրետ ինչ հոդված է առաջադրված, դրանք բոլորը, մեծ հաշվով, ապօրինի հարստացման գործեր են), նրանք դա համարում են քաղաքական հետապնդում։ Ու այս գործընթացը դեռ երկար է շարունակվելու, որովհետեւ իրավապահները որ ոլորտին էլ ձեռք տան՝ մի քանի տասնյակ «քաղհալածյալներ» են ի հայտ գալու, եւ զարմանալի «զուգադիպությամբ»՝ նրանց 80-90 տոկոսը ՀՀԿ անդամատոմս է ունենալու։ Ոչ թե այն պատճառով, որ հանրապետականներն անպայման հանցագործներ են, այլ որովհետեւ հանցագործներն անպայման ձգտել են հանրապետական դառնալ։
Այս իրավիճակն, ի դեպ, ամենաշատը պիտի մտահոգի հենց հանրապետականներին, ու առաջինը հենց իրենք պիտի հայտարարեն, որ, ասենք, նույն Միհրան Պողոսյանը քաղհալածյալ չէ։ Հակառակ դեպքում, եթե վաղը-մյուս օրը պարզվի, որ Միհրան Պողոսյանը (եւ էլի ուրիշ հանրապետական «քաղհալածյալներ») իսկապես կատարել են այն հանցանքները, որոնցում մեղադրվում են, կստացվի, որ ՀՀԿ-ն տարիներ շարունակ ոչ այնքան քաղաքական կուսակցություն է եղել, որքան հանցագործների տանիք։ Ասվածն, ի դեպ, վերաբերում է նաեւ քաղաքական այլ ուժերին, որովհետեւ խոսքն ընդամենը նախկինում կատարված հնարավոր հանցագործությունների բացահայտման մասին է։ Որքան էլ այդ բացահայտումները հարվածեն քաղաքական այս կամ այն ուժի վարկանիշին, հանցագործության մեջ կասկածվողներին «գլխանց» քաղհալածյալ հռչակելն ավելի բացասաբար է անդրադառնալու այդ ուժերի հեղինակության վրա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT