Աշոտ Մնացականյանը ավագանու նիստերին չի մասնակցում. Դավիթ Խաժակյանը հիշեցնում է օրենքը

Երեւանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության նախագահ Դավիթ Խաժակյանը այսօրվա նիստում ուշադրություն հրավիրեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկի երկարատեւ բացակայությունների վրա եւ մեջբերեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին օրենքի 20-րդ հոդվածը, ոը նախատեսում է նման դեպքերում դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները:

«Դուք ունեք մի ավագանու անդամ, ով նաեւ պետական պաշտոնյա է, եւ ով ակտիվ ֆեյսբուքյան գործունեություն է ծավալում ու հաճախ հարկ է համարում նաեւ անդրադառնալ մեր կուսակցության ղեկավարին, դրա համար ես, ունենալով առանձնահատուկ վերաբերմունք իր նկատմամբ, անընդհատ նկատում եմ իր բացակայությունը այս նիստերին»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանին՝ ասաց Դավիթ Խաժակյանը: Մեր հարցմանը պատասխանելով էլ նա պարզաբանեց, որ խոսքը «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ ՄՆացականյանի մասին է:

«Դուք գիտեք, որ ձեր գործընկերը այս հերթական նստաշրջանում առհասարակ նիստերին չի մասնակցել, ինչ վերաբերմունք ունեք սրա կապակցությամբ եւ արդյոք, երբ ձեր գործընկեր ուժերին անձնական վիրավորանքներ են ուղղում սոցիալական հարթակներում, դուք, որպես խմբակցության ղեկավար, հետամուտ եք լինում այդ խնդիրներին»,- Էյրամջյանից հետաքրքրվեց «Լույս» խմբակցության ղեկավարը:

Պատասխանելով՝ Էյրամջյանն ասաց, որ հարցին հասցրել է ծանոթանալ, սակայն քանի որ այն չի առնչվում քննարկվող թեմային, առաջարկեց դրան անդրադառնալ նիստից հետո:

Ինչ վերաբերում է մեջբերված օրենքի նշված հոդվածին, դրանում ասվում է. «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»:

Աշոտ Մնացականյանը Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն էր: Իր դիմումի համաձայն նա ազատվել է այդ պարտականությունից: Այսօրվա նիստում նրա փոխարեն ընտրվեց Լեւոն Հովհաննիսյանը:

Տպել
2448 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը