Ուզում եմ, որ որպես օրենսդիրներ արձանագրենք՝ Մարտի 1 ՀՀ-ում միանշանակ այլեւս երբեք չի լինելու․ Արարատ Միրզոյան

Խորհրդարանն այսօր քննարկում էր մի կարեւորագույն օրինագիծ․ «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանն են։

Նախագծի էությունն այն է, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ միջին կամ ծանր մարմնական վնասվածքներ ստացած անձինք, այդ իրադարձություններին զոհվածների իրավահաջորդները պետության կողմից աջակցություն կստանան․

«Աջակցություն ստանալու իրավունք ունի նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, ինչպես նաեւ այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»,-հստակեցրեց նախագծի հիմնական զեկուցող Լենա Նազարյանը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ աջակցության տրամադրման հիմքը լինելու է դատաբժշկական եզրակացությունը, որը պետք է նախկինում ներկայացված լինի։ Ինչ վերաբերում է աջակցություն տրամադրելու ձեւին, չափին, դիմումի համար անհրաժեշտ փաստաթղթերին՝ Նազարյանը հայտնեց, որ դրանք սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ։ Իսկ կառավարությունը հենց վաղվանից սկսելու է այս հարցի շուրջ աշխատանքներըմ որոնք պետք է հստակեցվեն երեք ամսվա ընթացքում, որից հետո քաղաքացիները աջակցությւոն ստանալու համար կարող են դիմել երեք տարվա ընթացքում՝ ցանկացած պահի։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Լենա Նազարյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է հստակեցնել՝ ի՞նչ աջակցության մասին է խոսքը, ինչպե՞ս է որոշվելու՝ ով է մարմնական վնասվածքներ ստացել։ Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Նազարյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունն իրեն տեղեկանք է տրամադրել, ըստ որի՝ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել 63 քաղաքացիներ։ Եւ, ցավոք, բացի դատաբժշկական փորձաքննություն անցած, հաշվառված այդ 63 անձանցից, մյուսները, որոնք գուցե եւս վնասվածքներ են ստացել, չեն կարող դիմել փոխհատուցման համար։

Հարցի հարակից զեկուցող, պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ, անդրադառնալով նույն այդ հարցին, թե ո՞ր քաղաքացիները կարող են դիմել աջակցության համար, նշեց, որ քիչ հավանական է՝ այդ դեպքերի ժամանակ լուրջ վնասվածք ստացածները հիվանդանոց դիմած չլինեին, քանի որ միջին եւ ծանր վնասվածքը ենթադրում է կարեւոր օրգանի ֆունկցիոնալ խանգարում․

«Բայց մարտի մեկի առիթով հարուցված է քրեական գործ, հնարավոր է՝ քննության ընթացքում ի հայտ գան նոր տուժողներ, եւ հնարավոր է նաեւ աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվի»,-հավելեց Գաբրիելայնը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ իր ելույթում հստակեցրեց, որ եթե մահացել են մարտի մեկի զոհերի հարազատները, ապա զոհվածների իրավահաջորդի կարգավիճակ է ստանում նոր անձ եւ ինքն է ստանում փոխհատուցում։

Լենա Նազարյանն իր ելույթում ասաց, որ ցավով պետք է արձանագրի, որ նախկին իշխանության կողմից ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած․

«Հարցումներիս ի պատասխան՝ պատկան մարմիններից ստացել եմ տեղեկանք, որտեղ պարզ երեւում է անարդար մոտեցումը։ Որոշ տուժածների տրվել է ֆինանսական աջակցություն, այն դեպքում, երբ մյուս տուժածները ստացել են զրո դրամ՝ դրանով իսկ տուժածներին բաժանելով յուրայինների եւ օտարների»,- ասաց նա։

Անդրադառնալով նախագծի քաղաքական եւ բովանդակային մասին՝ Լենա Նազարյանն ասաց, որ այս նախագծով վերահաստատում են պետության դերը՝ որպես քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական իրավունքների, ազատությունների եւ ժողովրդավարական արժեքների պաշտպան․

«Հայաստանի քաղաքացիներից խլվել է քաղաքական կամարտահայտման եւ քաղաքական ազատությունների իրավունքը, կասեցվել է ՀՀ-ի ժողովրդավարական զարգացումը՝ մահաբեր ուժի գործադրմամբ»,-ասաց Լենա Նազարյանը՝ շեշտելով, որ Հայաստանում ընտրությունները էլի են կեղծվել, բայց մարտի մեկին նշանառության տակ է եղել քաղաքացին, այն դեպքում, երբ նրա կյանքի եւ ազատությունների երաշխավորը պետք է լիներ պետությունը։

Նազարյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ներողություն հայցեց Մարտի մեկի զոհերի հարազատներից, տուժածներից, անարդարությանը բախված քաղաքացիներից, եւ ասաց, որ հերթը հիմա Ազգային ժողովինն է․

«Հերթը հիմա Ազգային ժողովինն է, մեր հերթն է, որ ընդունենք եւ ճանաչենք բոլոր տուժածների տառապանքը եւ վերահաստատենք պետության դերը՝ որպես քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարական արժեքների երաշխավոր»։

Նազարյանի խոսքով՝ սրանով քայլ ենք անում՝ դեպի հանրային համերաշխության հաստատում․

«Մենք սրանով չենք հատուցում այն կորուստները, որ կրել են քաղաքացիները, չենք վերադարձնում նրանց առողջությունը, չենք ամոքում նրանց ցավը, բայց քայլ ենք անում հանրային համերաշխության հաստատման համար»։

ԱԺ մյուս փոխնախագահ, նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ այս օրենքն այն բանի մասին է, որ ՀՀ-ում այլեւս որեւէ մեկը իրեն չպետք է թույլ տա Ազատության հրապարակն անվանել թատերական հրապարակ, այս օրենքն այն մասին է, որ օլիգարխների սափրագլուխներն այլեւս ձեռք չեն բարձրացնելու ժողովրդի վրա, այս օրենքն այն բանի մասին է, որ Հայաստանում արտոնյալներ եւ անձեռնմխելիներ չեն լինելու, եւ այս օրնենք այն մասին է, որ որեւէ մեկն իրեն այլեւս չի կարող թույլ տալ ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե՝ դուք մարտի մեկից դասեր չեք քաղել։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս իր ելույթում անդրադարձավ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի այդ մտքին, թե՝ մարտի մեկից դասեր չենք քաղել․

«Այս օրը շատ սիմվոլիկ ստացվեց․ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ողջ աշխարհի առաջ սպառնաց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով՝ դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»։ Միրզոյանը մի քանի դրվագ պատմեց 2008 թվականի մարտի մեկի դեպքերից, երբ ինքն Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում է եղել․

«Այն հարվածը, որը հասցվեց ՀՀ քաղաքացիներին եւ պետականությանը 2008 թվականի մարտի 1-ին, դա հաղթահարելու համար պահանջվեց ուղիղ 10 տարի: Ինչ եղավ հետո, իրոք շատ հուզիչ էր: Ես սա իսկապես առանց հումորի եմ ասում եւ փշաքաղեցնող: Ես ուզում եմ, որ որպես օրենսդիրներ, արձանագրենք, որ այդպիսի բան ՀՀ-ում միանշանակ այլեւս երբեք չի լինելու»,-եզրափակեց ԱԺ նախագահը։

Տպել
2558 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան